Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար
Միլանի սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժոր
2022/23 թթ. կլրանա Անդրեյ Բորեյկոյի Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը վարելու չորս տարին: Այս նվագախմբով Բորեյկոն վերջերս հանդես է եկել հանրահայտ՝ Բեթհովենի Զատկի փառատոնում: Սպասվում են նվագախմբի հյուրախաղերը Իսպանիայում, Չինաստանում և Ճապոնիայում: Որպես հրավիրյալ-ռեզիդենտ դիրիժոր Անդրեյ Բորեյկոն ղեկավարել է Orchestra Sinfonica de Milano-ի համերգաշրջանի բացման համերգը: Իր մոտակա ծրագրերում դիրիժորն ընդգրկել է Շոստակովիչի Լենինգրադյան սիմֆոնիան, Ստրավինսկու Էդիպ արքա օպերան և այլ ստեղծագործություններ: Այս համերգաշրջանի ընթացքում Բորեյկոն ելույթ է ունենալու նաև Kissinger Sommer Festival-ում: Որպես պահանջված դիրիժոր Բորեյկոն այս համերգաշրջանում հանդես է գալու մի շարք հայտնի նվագախմբերի հետ. Polish National Radio Symphony Orchestra, Prague Symphony Orchestra, Philharmonisches Staastorchester Hamburg, London Philharmonic Orchestra, Rundfunk-Sinfonieorchester Berlin, Aarhus Symphony, Janáček Philharmonic, Royal Scottish National Orchestra, Orchestre Philharmonique de Strasbourg, Spanish Radio Symphony (RTVE), Վիեննայի ORF և այլ նվագախմբերի հետ:
2021/22 համերգաշրջանում Անդրեյ Բորեյկոն ավարտել է իր գործունեությունը Նեապոլի Artis նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում: Նեապոլի ֆիլհարմոնիկի հետ աշխատանքի ընթացում Բորեյկոյի նշանակալի նախաձեռնություններից էր երաժշտական ստեղծագործությունների կատարումը՝ հայտնի նկարիչների կտավների ցուցադրմամբ:
Հիշատակելի են Բորեյկոյի հյուրախաղերը Filarmonica della Scalla-ի հետ Լյուբլյանայի, Ռեյնգաուի, Գշտաադի, Գրաֆենեգի փառատոներում, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Համբուրգում, Քյոլնում, Ֆրանկֆուրտում, Մյունխենում, ինչպես և Քլիվլենդի նվագախմբի (2019), Սեուլի ֆիլհարմոնիկի, Գալիցիայի սիմֆոնիկ նվագախմբի, Նյու Յորք ֆիլհարմոնիկի, Զալցբուրգի Մոցարտեում նվագախմբի հետ և այլ հյուրախաղեր:
Բորեյկոն հայտնի է ժամանակակից և քիչ ճանաչում ունեցող ստեղծագործությունների մեկնաբանություններով և ձայնագրություններով:
Նրա թողարկած ալբոմներն ընդգրկում են Շոստակովիչի, Սիլվեստրովի, Կանչելիի, Չայկովսկու, Գորեցկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ (ECM records, Hänssler Classics, Yarling Records, Nonesuch ֆիրմաներ): Երիտասարդ տարիներից ի վեր Բորեյկոն հետաքրքրվում է միջնադարյան և Վերածնության դարաշրջանների երաժշտությամբ:
Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Անդրեյ Բորեյկոն հիմնել է ԽՍՀՄ-ում առաջին ռոք խումբը: