Գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը սովորել է Շտեֆան Աշկենազիի և Վիտալի Մարգուլիսի մոտ Ֆրայբուրգում և Պավել Գիլիլովի մոտ՝ Քյոլնում: Նա մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր է. Սենեգալիա, Finale Ligure, Միլան, Վիեննա և այլն: Համերգներով հանդես է եկել Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Ասիայի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի և այլ երկրների համերգասրահներում. Ամստերդամի Concertgebouw, Վիեննայի Musikverein, Զալցբուրգի Solitär, Բուենոս Այրեսի Teatro Colón Buenos, Քյոլնի Philharmonie, Մյունխենի Philharmonie “Gasteig”, Բեռլինի Konzerthaus, Համբուրգի Musikhalle, Բիլեֆելդի Oetkerhalle, Շտուտգարտի Liederhalle Վիսբադենի Kurhaus, Սան Պաուլոյի Teatro Alfa y Cultura Artistica, Ռոտերդամի Doelen Rotterdam, Ուտրեխտի Vredenburg Utrecht, Փարիզի Salle Gaveau, Զալցբուրգի Mozarteum Salzburg և այլ համերգասրահներ:
Մասնակցել է հեղինակավոր փառատոների. Rheingau Musikfestival, Schleswig Holstein Musikfestival, Salzburg, Emilia Romagna Festival, Schubertiade Roskilde և այլ փառատոներ:
Որպես մենակատար ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ. Salzburg Chamber Soloists, Wiener Kammerphilharmonie, Stuttgarter Kammerorchester, Deutsche Kammerakademie Neuss, Münchener Kammerorchester, Colegium instrumentale Halle, Beethoven Orchester Bonn, Rheinische Philharmonie Koblenz, Klassische Philharmonie Bonn, Würtembergisches Kammerorchester, Suk Chamber Orchestra Prag, Orquesta sinfonica de Monterrey / Mexico, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Յոհաննեսբուրգի Ֆիլհարմոնիկ, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի Ֆիլհարմոնիկ, Radio Symphonique Luxembourg, Lutoslawski Philharmonie Wroclav, Thüringer Philharmoniker, Մանհայմի Kurpfälzisches Kammerorchester, Ֆինլանդիայի Kyimi Sinfonietta, Heidelberger Sinfoniker, National Philharmonic of Peru, Orchestre de Caen / France, Մոնտեվիդեոյի Օrquesta Filarmonica և այլ նվագախմբեր:
Անդրեաս Ֆրյոլիխը Բեռլինի Mendelssohn Trio-ի դաշնակահարն է: Նա հանդես է գալիս Ensemble Wien-ի հետ՝ դիրիժոր Վիեննա ֆիլհարմոնիկի կոնցերտմայստեր:
Անդրեաս Ֆրյոլիխը հայտնի ֆիրմաներում (OEHMS CLASSICS, CPO, EMI, BMG, Divox, Signum, Fono) կատարել է ավելի քան 40 ձայնագրություններ, որոնց մի մասն արժանացել է մրցանակների: Նրա ելույթները ձայնագրվել են ազգային և միջազգային ռադիոկայանների կողմից:
Անդրեաս Ֆրյոլիխը գեղարվեստական ղեկավարն է Աախենի MozArte դաշնամուրային մրցույթի, նույն անունը կրող միջազգային փառատոնի և Նիդեռլանդների Կեռկրադե քաղաքի երիտասարդ մրցանակակիրների “Orpheo” համերգաշարի:
Ֆրյոլիխը Քյոլն-Աախենի Hochschule für Musik und Tanz-ի պրոֆեսոր է, Բրեշիայի Talent music Masters Academy–ի հրավիրյալ պրոֆեսոր, Զալցբուրգի միջազգային ամառային ակադեմիայի պրոֆեսոր, միջազգային Holland music Sessions-ի պրոֆեսոր: Վարպետության դասեր է անցկացնում աշխարհի բազմաթիվ երկրներում:
Վերջին տարիներին նրա ուսանողները 80-ից ավելի մրցանակներ են շահել միջազգային մրցույթներում:
Անդրեաս Ֆրյոլիխը հեղինակավոր միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է: Նա Steinway ֆիրմայի պաշտոնական արտիստն է: