2011-13-ին Ալլեն Բոքսըրը եղել է Դրեզդենի Semperoper-ի երիտասարդական անսամբլի մասնակից և շարունակում է իր համագործակցությունը այդ օպերային թատրոնի հետ հանդես գալով Կախարդական սրինգ, Ճակատագրի ուժը, Հուլիոս Կեսարը Էգիտտոյում, Պելեաս և Մելիզանդե, Ուրախ այրին և այլ օպերաներում:
Նախորդ համերգաշրջաններում ելույթներ է ունեցել Դոկտոր Ֆաուստի, Շոնարի, Սպենսեր Քոյլի, Ֆիգարոյի, Դոկտոր Գրենվիլի, Կոլլատինուսի և այլ դերերգերով:
Վերջերս երգիչը հանդես է եկել Orchestre National de Paris-ում՝ Պելեաս և Մելիզանդե օպերայում՝ Սյուզաննա Մելկիի ղեկավարությամբ:
Հայաստանում ծրագրված Բախի Matthaus Passion-ում ելույթից հետո Բոքսըրը հյուրախաղերի է մեկնելու Իտալիա Teatro Regio di Parma-ում հանդես գալու համար Ստրավինսկիի Les Noces օպերայում ելույթ ունենալու համար:
Այս համերգաշրջանում Ալլեն Բոքսըրը կմասնակցի նաև Festival d’Aix-en-Provence-ի Վոյցեկ օպերայի բեմադրությանը գլխավոր դերակատարումով՝ Սըր Սայմըն Ռեթլի ղեկավարությամբ: Այս փառատոնին կհաջորդի ելույթը Wexford Festival-ում: Երգչի ընդարձակ երկացանկում են նաև օրատորիալ ստեղծագործությունների մեներգային համարները: