2015-ին ավարտել է Օմսկի Վ. Յա. Շեբալինի անվան երաժշտական ուսումնարանը (քոլեջը), (Նատալյա Օգնեվայայի դասարան), իսկ 2021-ին՝ Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան (պրոֆեսոր Ռուզաննա Լիսիցյանի դասարան): 2014-ից Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու էր: Ալինան համառուսաստանյան և միջազգային վոկալ մրցույթների մրցանակակիր է. Bella voce (Մոսկվա, 2014), Նատալյա Շպիլլերի անվան Ռուսական
երաժշտության գլուխգործոցներ մրցույթ (Մոսկվա, 2017), Բորիս Շտոկոլովի անվան մրցույթ (Սանկտ Պետերբուրգ, 2018), «Մեծ օպերա. ապագայի երգող ձայներ» հիմնադրամի մրցույթ, Ֆաբիո Մաստրանջելո մրցույթ (Սանկտ Պետերբուրգ, 2019) և այլ մրցույթներ: 2019-ից Ալինան Ռուսաստանի Մեծ թատրոնի ստաժոր է, իսկ 2022-ից՝ նույն թատրոնի մեներգչուհի: Նրա բեմելն էր Օլգայի դերակատարումը (Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայում): Երգչուհու երկացանկն ընդգրկում է առաջատար դերերգեր. Լյուբաշա (Ռիմսկի-Կորսակովի Թագավորի հարսնացուն), Պոլինա (Չայկովսկու Պիկ թագուհին), Հրեշտակը (Ռուբինշտեյնի Դևը), Ագլայա (Վայնբերգի Ապուշը), Պիեռոտտո (Դոնիցետիի Լինդա դի Շամունի), Ֆեդերիկա (Վերդիի Լուիզա
Միլլեր) և այլ դերերգեր: