2018/19-ին Ալեքսանդր Լիբրայխը դարձել է Պրահայի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Մինչ այդ, 2012-2019-ին նա նույն պաշտոնում ղեկավարել է Լեհաստանի Ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (NOSPR):
Այդ նվագախմբի հետ նրա թողարկած CD-ն՝ Շիմանովսկու և Լյուտոսլավսկու գործերի ձայնագրությամբ ճանաչվել է 2017-ի International Classical Music Awards մրցանակաբաշխության հաղթող՝ «Լավագույն հավաքածու» անվանակարգում:
2018-ին Ալեքսանդր Լիբրայխը դարձել է Գարմիշ-Պարտենկիրխենի Richard Strauss Festival-ի գեղարվեստական ղեկավարը: Մինչև 2023 թվականը նա ընտրվեց Ռիխարդ Շտրաուս միության ղեկավար, այդ պաշտոնում հաջորդելով Վոլֆգանգ Զավալիշին և Բրիգիտտե Ֆասբենդերին:
2015-2018-ը Ալեքսանդր Լիբրայխը եղել է “Katowice Kultura Natura” փառատոնի գեղարվեստական ղեկավարը:
2006-2016-ին Լիբրայխը եղել է Մյունխենի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը, որի հետ 2008-ին հաջողությամբ իրագործել է Յոզեֆ Հայդնի և Իսանգ Յունի ստեղծագործությունների ձայնագրությունը:
Որպես Գերմանիայի առաջատար դիրիժորներից մեկը, Ալեքսանդր Լիբրայխը ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ անվանի նվագախմբերի հետ. Concertgebouw Orchestra, Orchestre National de Belgique, BBC Symphony Orchestra, Radio Symphony Orchestra Berlin, Munich Philharmonic, Bavarian Radio Symphony Orchestra, Orquestra Sinfônica do Estado de São Paulo և այլ նվագախմբեր: Վերջերս կայացել են և նախատեսվում են դիրիժորի ելույթները Japan Philharmonic Orchestra, Oregon Symphony Orchestra, BBC Scottish Symphony Orchestra, Singapore Symphony Orchestra, Taipei Symphony Orchestra, Orquesta de Valencia, Orquesta Sinfónica de Castilla y León and Kyoto Symphony Orchestra և այլ նվագախմբերի հետ: Լիբրայխը մշտապես հանդես է գալիս հայտնի մենակատարների հետ. Լիզա Բատիաշվիլի, Քրիստիան Ցիմերման, Ֆրանկ Պետեր Ցիմերման, Գոթիե Կապյուսոն, Ալբան Գերհարդ, Լեյլա Յուզեֆովիչ, Իզաբել Ֆաուստ և այլք:
Համերգների և օպերային ծրագրերի կողքին, Լիբրայխը մեծ հեղինակություն է ձեռք բերել որպես նորարարական նախագծերի պրոդյուսեր:
2011-ին նա դարձել է Ասիայի ամենահայտնի փառատոներից մեկի՝ Հարավային Կորեայի Tongyeong International Music Festival-ի առաջին եվրոպացի գեղարվեստական ղեկավարը:
Նպատակ ունենալով խրախուսելու միջմշակութային կապերը, Լիբրայխը իրագործել է “east-west-residence-programme” ծրագիրը:
2016-ին Բավարիայի կրթության, մշակույթի, գիտության և արվեստի նախարարությունը Ալեքսանդր Լիբրայխին շնորհեց Բավարիայի Մշակույթի Հատուկ մրցանակը:
Ալեքսանդր Լիբրայխը ծնվել է Ռեգենսբուրգում: Սովորել է Մյունխենի Hochschule für Musik und Theater-ում և Զալցբուրգի Mozarteum-ում, կրելով Միքայել Գիլենի և Նիկոլաուս Հարնոնկուրի ստեղծագործական ազդեցությունը: Հատկապես կարևոր էր նրա համագործակցությունը Կլաուդիո Աբբադոյի հետ, որը նրան իբրև օգնական հրավիրել էր Salzburger Osterfestspiele Berlin Philharmonic Orchestra-ի և Բոլզանո՝ Gustav-Mahler-Jugend Orchestra-ի ելույթներին: