Ալեքսանդր Լիբրայխը Պրահայի Ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է, ինչպես և Ռիխարդ Շտրաուս փառատոնի գեղարվեստական ղեկավարը: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել Japan Philharmonic, BBC Scottish Symphony, Orquesta de Valencia և բազմաթիվ այլ նվագախմբերի հետ: Նա հայտնի է իր նորարարական ծրագրերով: 2011-ին Լիբրայխը առաջին եվրոպացին էր, որ ստանձնեց Հարավային Կորեայի Tongyeong International Music Festival-ի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Միջմշակութային կապերի հարստացման նպատակով Ալեքսանդր Լիբրայխը ստեղծել է «Արևելք-Արևմուտք-ռեզիդենս» ծրագիրը՝ Հարավային Կորեա հրավիրելով Հայներ Գյոբելսին, Ունսուկ Չինին, Մարտին Գրուբինգերին, Տոշիո Հոսոկավային և Բիթ Ֆըրերին:
2012-2018-ին Ա. Լիբրայխը եղել է Լեհաստանի Ազգային Ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի (NOSPR) գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:
2014-ին նա NOSPR նվագախմբով մասնակցել է Կատովիցեի համերգասրահի բացմանը, որն այսուհետ դարձել է այդ նվագախմբի գործունեության հիմնական վայրը:
Accentus Music ձայնագրման ֆիրմայում Լիբրայխը, իր նվագախմբի հետ կատարել է Լյուտոսլավսկու և այլ լեհ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրություններ, որոնց թվում Շիմանովսկու և Լյուտոսլավսկու գործերի ձայնագրությունն արժանացել է Classical Music Awards 2017 մրցանակի: Նա ընտրվել է Ռիխարդ Շտրաուս կազմակերպության ղեկավար մինչ 2023թ. ժամկետով: 2015-2018-ին Ալեքսանդր Լիբրայխը եղել է “Katowice Kultura Natura” փառատոնի գեղարվեստական ղեկավարը՝ նպաստելով Եվրոպայի լավագույն նվագախմբերի և մենակատարների մասնակցությանը այդ փառատոնին (Mahler Chamber Orchestra, Budapest Festival Orchestra, Tonhalle Orchestra Zürich, Akademie für Alte Musik Berlin, Լեյֆ Օվե Անդսնես, Անդրաս Շիֆ, Artemis Quartett և այլոք):
2006-2016-ը Ալեքսանդր Լիբրայխը Մյունխենի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր և գլխավոր դիրիժորը: Այս նվագախմբի հետ ձայնագրած ստեղծագործությունների թվում է դիրիժորի պատվիրած՝ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»՝ RIAS Kammerchor-ի մասնակցությամբ, որը 2018-ին նոմինացվել է Grammy մրցանակի և շահել է եվրոպական հեղինակավոր ICMA մրցանակը:
Որպես Գերմանիայի առաջատար դիրիժորներից մեկը, Ալեքսանդր Լիբրայխը աշխատել է աշխարհի լավագույն նվագախմբերի հետ (Concertgebouw Orchestra, Orchestre National de Belgique, BBC Symphony Orchestra, Radio Symphony Orchestra Berlin, Munich Philharmonic, Bavarian Radio Symphony Orchestra, Orquestra Sinfônica do Estado de São Paulo, Dresden Philharmonic, St. Petersburg Symphony Orchestra, Orchestre Philharmonique de Luxembourg, Yomiuri Nippon Symphony Orchestra, NHK Symphony Orchestra, Tonhalle Orchestra Zürich).
Ծրագրված են նրա ելույթները Japan Philharmonic Orchestra, Oregon Symphony Orchestra, BBC Scottish Symphony Orchestra, Singapore Symphony Orchestra, Taipei Symphony Orchestra, Orquesta de Valencia, Orquesta Sinfónica de Castilla y León and Kyoto Symphony Orchestra և այլ նվագախմբերի հետ:
Նա մշտապես համագործակցում է Լիզա Բատիաշվիլիի, Քրիստիան Ցիմերմանի, Ֆրանկ Պետեր Ցիմերմանի, Գոթիե Կապյուսոնի, Ալբան Հերհարդի, Լեյլա Յուզեֆովիչի, Իզաբել Ֆաուստի և այլ հանրահայտ մենակատարների հետ:
2016-ին Լիբրայխն արժանացել է Բավարիայի Culture Prize Special Award մրցանակին:
Ալեքսանդր Լիբրայխը ծնվել է Ռեգենսբուրգում: Սովորել է Մյունխենի Hochschule für Musik und Theater-ում և Զալցբուրգի Mozarteum-ում: Նրա ստեղծագործական կայացմանը մեծապես նպաստել են Մայքըլ Գիլենը, Նիկոլաուս Հորնանկուրը և Կլաուդիո Աբբադոն, որի ասիստենտն էր Զալցբուրգի Osterfestspiele-ում՝ Բեռլին ֆիլհարմոնիկում և Gustav-Mahler-Jugend Orchestra-ում (Բոլցանո):