17-ամյա դաշնակահար Ադամ Գուցերիևը սովորում է Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի 11-րդ դասարանում:
2017-ին Ադամը հաղթող ճանաչվեց Իտալիայի AMIGDALA երիտասարդ դաշնակահարների 7-րդ միջազգային մրցույթում, երբ ընդամենը 11 տարեկան էր: 2022-ին հաղթող ճանաչվեց ևս երկու միջազգային մրցույթներում. Մանչեստերի միջազգային երաժշտական մրցույթ և Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության միջազգային մրցույթ:
Ադամը նաև հանդիսանում է Դանիայի “Odin” 7-րդ միջազգային երաժշտական մրցույթի, Բրյուսելի 2-րդ միջազգային երաժշտական մրցույթի, Փարիզի 6-րդ միջազգային երաժշտական մրցույթի և Լոնդոնի Պատանի կատարողների երաժշտական 3-րդ մրցույթի դափնեկիր:
Նրա մոտակա նախագծերի թվում են ելույթները Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ, Սվետլանովի անվան պետական նվագախմբի հետ, Ռուսաստանի Ազգային և Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
2021-ի աշնանը Ադամը ելույթ է ունեցել Մոսկվայում Ռուսաստանի Ազգային նվագախմբի ընկերակցությամբ՝ մաեստրո Քերրի-Լինն Ուիլսոնի ղեկավարությամբ, նույն թվականի հունիսին Ստրասբուրգում (Ֆրանսիա)՝ դիրիժոր և թավջութակահար Դավիդ Գերինգասի և նրա կամերային նվագախմբի ընկերակցությամբ, իսկ մայիսին Դանիել Օրենոյի և Նոր Օպերայի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
2019-ի նոյեմբերին տեղի ունեցան համերգներ Սիլեզիայի ֆիլհարմոնիայի նվագախմբի և իսրայելյան հանրահայտ դիրիժոր Դանիել Օրենոյի հետ Սանկտ Պետերբուրգում: 2018-ի հունիսին Ադամ Գուցերիևը ելույթ է ունեցել Դանիայի Թագավորական նվագախմբի հետ՝ Ալեքսանդր Վեդերնիկովի ղեկավարությամբ, նվագախմբի մոսկովյան հյուրախաղերի շրջանակներում:
Պարապմունքները սկսելով 5 տարեկանում, Ադամ Գուցերիևը մշտապես ելույթներ է ունենում Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Լատվիայում և Ռուսաստանում: