Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Փետրվարի 2026

  • Ուր 20

    Մեթյու Հոլզը՝ ՀԱՖՆ-ի հետ

    20 Փետրվարի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Էդուարդ Էլգար՝ «Էնիգմա» վարիացիաներ /34-36 ր./ Թեմա (Andante) Վարիացիաներ՝ I. L’istesso tempo “C.A.E.” II. Allegro “H.D.S-P.” III. Allegretto “R.B.T.” IV. Allegro di molto “W.M.B.” V. Moderato “R.P.A.” VI. Andantino “Ysobel” VII. Presto “Troyte” VIII. Allegretto “W.N.” IX. Adagio “Nimrod” X. Intermezzo: Allegretto “Dorabella” XI. Allegro di molto “G.R.S.” XII. Andante “B.G.N.” XIII. Romanza: Moderato “* * […]

  • Ուր 13

    TITIANO: The voice of Aznavour

    13 Փետրվարի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ 1. Hier encore 2. Mourir d’amier 3. Desormais 4. II faut savoir 5. For me, formidable 6. Une vie d’amour 7. La mamma 8. Je m’voyais deja 9. She 10. Triste venice 11. La boheme 12. Emmenez moi 13. Les deux guitars 14. Parce que tu crois 15. Paris au mois d’août Մենակատար՝ Տիտիանո, վոկալ […]

  • Ուր 6

    The ANPO under the baton of renowned conductor George Pehlivanian

    6 Փետրվարի @ 19:00 - 20:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    The Armenian National Philharmonic Orchestra will be led by world-renowned conductor George Pehlivanian in a powerful program featuring two of Sergei Rachmaninoff’s most emotional and monumental masterpieces.

  • Հունվարի 2026

  • Ուր 30

    Jazz Nutcracker. CLASSIC vs JAZZ

    30 Հունվարի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Jazz Nutcracker: CLASSIC vs JAZZ Are you ready for a musical battle where classical and jazz collide on the same stage? Tchaikovsky’s “The Nutcracker” will be performed in an unexpected format.

  • Շբթ 17

    Տոնական մուլտՖիլ

    17 Հունվարի @ 16:00 - 17:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Մոանա | Ջրահարսը | Ինչպես ընտելացնել վիշապին | Սառցե Սիրտը | Գեղեցկուհին և Հրեշը | Ռապունցել | Մադագասկար | Անաստասիա Մենակատարներ՝ Yan Girls՝ Նարե Ղազարյան Անուշ Բադալյան Եվա Աբրահամյան Նատալի Պողոսյան Էդգար Հակոբյան Հասմիկ Լալայան Էլեն Քալանթարյան Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով Գեղարվեստական ղեկավար և Երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կյոկչյան Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի սաներ Գեղարվեստական ղեկավար՝ Կարինե […]

  • Կիր 11

    ՎԻԵՆՆԱ ԳԱԼԱ

    11 Հունվարի @ 19:00 - 20:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Առաջին մաս Յոհան Շտրաուս (որդի)` «Նապոլեոն» քայլերգ  Յոզեֆ Շտրաուս` Ֆրանսիական պոլկա «Կրակի տոնակատարություն» Յոզեֆ Շտրաուս` «Հնչող ոլորտներ» վալս Յոհան Շտրաուս (որդի)` «Թրիչ-թրաչ» պոլկա Յոհան Շտրաուս (որդի)` «Կայծակ և որոտ» պոլկա Յոհան Շտրաուս (որդի)` «Կայսերական» վալս Երկրորդ մաս Յոհան Շտրաուս (որդի)` «Չղջիկը» օպերետի նախերգանք Յոհան Շտրաուս (որդի)` «Աննա» պոլկա Յոհան Շտրաուս (որդի)` Ֆրանսիական պոլկա «Կրապֆենվալդում» […]

  • Կիր 11

    Ֆլեյտայի Երևանյան միջազգային 2-րդ փառատոն

    11 Հունվարի @ 08:00 - 17:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում․ Բախ՝ Կոնցերտ սոլ մաժոր ֆլեյտայի և նվագախմբի համար Սեսիլ Շամինադ՝ Կոնցերտինո ֆլեյտայի և նվագախմբի համար Պոլ Տաֆանել՝ Ֆանտազիա Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի թեմաներով Անտոնիո Վիվալդի՝ Կոնցերտ չորս ֆլեյտայի և նվագախմբի համար Ֆրանց Դոպլեր՝ Կոնցերտ երկու ֆլեյտայի և նվագախմբի համար ռե մինոր Ֆրանսուա Բորն՝ Ֆանտազիա Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի թեմաներով Մենակատարներ՝Մարիո Բրունո Էլեն Վիրաբյան Երժան […]

  • Ուր 9

    «Տանը մենակ» համերգային նախագիծ

    9 Հունվարի @ 19:00 - 20:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    «Արամ Խաչատրյան» համերգասրահ Ծրագրում․ «Տանը մենակ» ֆիլմի երաժշտություն Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով   Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Դեկտեմբերի 2025

  • Չրք 24

    Presentation of Karl Flesch’s book “The Art of Violin Playing”

    24 Դեկտեմբերի, 2025 @ 19:00 - 20:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    In program: Mikhail Glinka: Overture to the opera “Ruslan & Lyudmila” /5-7 min./ Erich Wolfgang Korngold: Violin Concerto /24-26 min./  I. Moderato nobile II. Romance III. Allegro assai vivace Soloist: Maximilian Simon, violin (Germany) Max Bruch: Violin concerto No.1 /26-28 min./ I. Allegro moderato II. Adagio III. Allegro energico Soloist: Aram Badalyan, violin (Germany) Conductor: Eduard Topchjan Armenian National Philharmonic Orchestra Artistic Director & Principal Conductor: Eduard Topchjan

  • Հնգ 18

    ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ-ՊՐՈԵԿՑԻԱ

    18 Դեկտեմբերի, 2025 @ 17:00 - 19:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կախարդական երեկո, որտեղ Չայկովսկու երաժշտությունը վերածվում է կենդանի հեքիաթի՝ լույսերի, գույների ու զգացողությունների հրաշալի պրոեկցիաներով։   Հեքիաթասաց՝ Լիլի Էլբակյան   Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով   Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 16

    ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ-ՊՐՈԵԿՑԻԱ

    16 Դեկտեմբերի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կախարդական երեկո, որտեղ Չայկովսկու երաժշտությունը վերածվում է կենդանի հեքիաթի՝ լույսերի, գույների ու զգացողությունների հրաշալի պրոեկցիաներով։   Հեքիաթասաց՝ Լիլի Էլբակյան   Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով   Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Նոյեմբերի 2025

  • Ուր 28

    Ալբինա Շագիմուրատովան՝ ՀԱՖՆ-ի հետ

    28 Նոյեմբերի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում․  Բաժին Ա Արամ Խաչատրյան` Այշեի պարը «Գայանե» բալետից Գեորգ Ֆրիդրիխ Հենդել՝ Դարդանուսի ռեչիտատիվը և արիան «Ամադիս» օպերայից Մենակատար` Իվան Բորոդուլին  Ջոակինո Ռոսսինի՝ Դոն Բազիլիոյի արիան «Սևիլյան սափրիչը» օպերայից  Մենակատար` Միրոսլավ Մոլչանով Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Իոաննայի “Да, час настал” արիան «Օռլեանի կույսը» օպերայից Մենակատար` Դարյա Գորոժանկո  Ալեքսանդր Բորոդին՝ Վլադիմիր Իգորևիչի ռեչիտատիվը և արիան “Медленно день угасал…” «Իշխան Իգոր» օպերայից Մենակատար` Իոսիֆ Նիկիտենկո  Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Լենսկու արիան «Եվգենի Օնեգին» օպերայից Մենակատար՝ Դանիլ Սախարով  Արամ […]

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ