Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Մարտի 2024

  • Ուր 15

    Դաշնակահար Սերխիո Տիեմպոն վերադառնում է Հայաստան

    15 Մարտի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Պրոկոֆև՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 /15-17 ր./ 1. Allegro briso 2. Andante assai 3. Allegro scherzando Ռավել՝ Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր /22-24 ր./ 1. Allegramente 2. Adagio assai 3. Presto Դեբյուսի՝ «Ծովը» /23-25 ր./ Մենակատար՝ Սերխիո Տիեմպո, դաշնամուր Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

  • Ուր 8

    Կանանց տոնը Ռիշար Գալիանոյի հետ

    8 Մարտի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Ռիշար Գալիանո  — Կոնցերտ “Opale” ակորդեոնի և նվագախմբի համար — Սիմֆոնիկ պոեմ  — Madreperla — La valse à Margaux — Tango pour Claude Աստոր Պիացոլա` Oblivion Մենակատար՝ Ռիշար Գալիանո, ակորդեոն Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

  • Ուր 1

    Tete-A-Tete

    1 Մարտի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Վիվալդի` Տարվա եղանակներ Մենակատար ` Անուշ Նիկողոսյան, ջութակ Վիվալդի` Կոնցերտ թիվ 3, ռե մաժոր, երկ 10, RV 428 “Il gardellino” Վիվալդի՝ Կամերային կոնցերտ սոլ մինոր, RV 105 Նարեկ Ավագյան, ֆլեյտա Հայկ Հեքեքյան, հոբոյ Շմավոն Գրիգորյան, ֆագոտ Կարմեն Թոսունյան, ջութակ Նարեկ Սահակյան, ջութակ Հայկ Տեր-Հովհաննիսյան, ալտ Վահե Դանիելյան, թավջութակ Կարեն Խաչատրյան, կոնտրաբաս Հռիփսիմե Աղաքարյան, չեմբալո

  • Փետրվարի 2024

  • Ուր 23

    ՔՐԻՍՏՈՖ ԿՈՆՑ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԼՈՖԵԵՎ

    23 Փետրվարի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա հայտնի դիրիժոր Քրիստոֆ Կոնցը և դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը։ Ծրագրում. Բերնսթայն՝ «Կանդիդ» նախերգանք Գերշվին՝ Ռապսոդիա բլյուզի ոճով Մալեր՝ Սիմֆոնիա թիվ 1 Մենակատար՝ Ալեքսանդր Մալոֆեև, դաշնամուր Դիրիժոր՝ Քրիստոֆ Կոնց

  • Չրք 14

    ՖԻԼՄյուզիք

    14 Փետրվարի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    𝐅𝐈𝐋𝐌𝐮𝐬𝐢𝐜 — Հոլիվուդյան լավագույն ֆիլմերի ճանաչված սաունդթրեքերը կհնչեն Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկի կատարմամբ: Ծրագրում կհնչեն Հանս Ցիմերի և Ջոն Ուիլյամսի ստեղծագործությունները՝ հետևյալ ֆիլմերից` կինոկադրերի ուղեկցությամբ: Ծրագրում. Հարրի Փոթեր | Բեթմեն | Կարիբյան ծովի ծովահենները | Սկիզբ  Դա Վինչիի ծածկագիրը | Առյուծ արքան | Գլադիատոր | Ինտերստելլար | Արթուր արքան | Հրեշտակներ և դևեր | Ժայռը | Աստղային պատերազմներ | Շինդլերի […]

  • Շբթ 10

    Դաշնակահար Արմեն Բաբախանյանի ելույթը ՀԱՖՆ-ի հետ

    10 Փետրվարի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Բեթհովեն՝ «Էգմոնտ» նախերգանք Մոցարտ` Դաշնամուրի կոնցերտ թիվ 20 Շուբերտ՝ Սիմֆոնիա թիվ 9 Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Մենակատար՝ Արմեն Բաբախանյան, դաշնամուր

  • Հունվարի 2024

  • Կիր 14

    CHRISTMAS SINATRA / MARVIN MUONEKE

    14 Հունվարի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Սուրբ Ծննդյան համերգ՝ Ֆրենկ Սինատրայի հայտնի երգեր Մարվին Մուոնեկեի և Քելլի Յանգի մասնակցությամբ (Մեծ Բրիտանիա) Կարեն Անանյան, դաշնամուր Վարդուհի Մինասյան, դիրիժորի ասիստենտ Դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան

  • Շբթ 13

    CHRISTMAS SINATRA / MARVIN MUONEKE

    13 Հունվարի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Սուրբ Ծննդյան համերգ՝ Ֆրենկ Սինատրայի հայտնի երգեր Մարվին Մուոնեկեի և Քելլի Յանգի մասնակցությամբ (Մեծ Բրիտանիա) Կարեն Անանյան, դաշնամուր Վարդուհի Մինասյան, դիրիժորի ասիստենտ Դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան

  • Չրք 10

    ՊԵՏՅԱՆ ԵՎ ԳԱՅԼԸ

    10 Հունվարի, 2024 @ 17:00 - 19:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Ս. Պրոկոֆև՝ «Պետյան և Գայլը» սիմֆոնիկ հեքիաթ Պատմիչ՝ Նարեկ Դուրյան Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան

  • Կիր 7

    «ՏԱՆԸ ՄԵՆԱԿ» Ֆիլմի երաժշտություն

    7 Հունվարի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Եվ վերջապե՜ս, այդքան սպասված «Տանը Մենակ» համերգային նախագծի տոմսերն արդեն վաճառքում են և սպառվում են կայծակնային արագությամբ: Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան

  • Դեկտեմբերի 2023

  • Հնգ 28

    «ՏԱՆԸ ՄԵՆԱԿ» Ֆիլմի երաժշտություն

    28 Դեկտեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Եվ վերջապե՜ս, այդքան սպասված «Տանը Մենակ» համերգային նախագծի տոմսերն արդեն վաճառքում են և սպառվում են կայծակնային արագությամբ: Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան

  • Ուր 1

    Tete-A-Tete

    1 Դեկտեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Վիվալդի՝ ‹‹Տարվա եղանակներ›› Վիվալդի՝ Տրիո սոնատ ռե մինոր, RV 63 Հայդն՝ Լարային քառյակ թիվ 5, երկ.76 Մենակատար՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ` Նարեկ Ավագյան, ֆլեյտա Կարմեն Թոսունյան, ջութակ Նարեկ Սահակյան, ջութակ Հայկ Տեր-Հովհաննիսյան, ալտ Միքայել Նավասարդյան, թավջութակ Վահե Դանիելյան, թավջութակ Կարեն Խաչատրյան, կոնտրաբաս Հռիփսիմե Աղաքարյան, չեմբալո

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ