Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հունիսի 2025

  • Հնգ 5

    Հայտնի ջութակահար Քրիստիան Տեցլաֆը՝ ՀԱՖՆ-ի հետ

    5 Հունիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Լ.վ.Բեթհովեն՝ Ջութակի կոնցերտ /47-50 ր./ 1. Allegro ma non troppo  2. Larghetto  3. Rondo. Allegro  Ընդմիջում Լ.վ.Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 7 /41-43 ր./ 1. Poco sostenuto – Vivace 2. Allegretto 3. Presto – Assai meno presto 4. Allegro con brio  Մենակատար՝ Քրիստիան Տեցլաֆ, ջութակ (Գերմանիա) Դիրիժոր՝ Գևորգ Ղարաբեկյան (Շվեյցարիա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Կիր 1

    ՄուլտՖիլ

    1 Հունիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Տոնական համերգ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան Ծրագրում՝ Պ.Չայկովսկի՝ Ծաղիկների վալսը «Շչելկունչիկ» սյուիտից Է.Գրիգ՝ Լեռնային արքայի քարանձավում «Պեր Գյունտ» սյուիտից Կլաուս Բադելտ՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի երաժշտություն Հանս Ցիմմեր՝ Փախուստ կենդանաբանական այգուց «Մադագասկար» մուլտֆիլմից Ջոն Վիլյամս՝ Հեդվիգի թեման «Հարրի Փոթեր» սյուիտից Ջերրի Գոլդսմիթ՝ Սյուիտ «Մուլան» մուլտֆիլմից Հանս Ցիմմեր՝ «Առյուծ արքան» մուլտֆիլմի երաժշտություն Ջոն Վիլյամս՝ Հարրիի հրաշալի աշխարհը «Հարրի Փոթեր» սյուիտից Ջոն Վիլյամս՝ Կայսերական քայլերգ […]

  • Մայիսի 2025

  • Ուր 30

    Ստանիսլավ Կոչանովսկին՝ ՀԱՖՆ-ի հետ

    30 Մայիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Դ.Շոստակովիչ՝ Սիմֆոնիկ պոեմ «Հոկտեմբեր» /12-13 ր./ Դ.Շոստակովիչ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 /19-22 ր./ 1. Allegro 2. Andante 3. Allegro Ընդմիջում Դ.Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 15 /47-50 ր./ 1. Allegretto 2. Adagio  3. Allegretto 4. Adagio  Մենակատար՝ Ֆիլիպ Կոպաչեվսկի, դաշնամուր (Ռուսաստան) Դիրիժոր՝ Ստանիսլավ Կոչանովսկի (Ռուսաստան) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 27

    Արգենտինայի Ազգային տոնին նվիրված համերգ

    27 Մայիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ Ծրագրում. Ա.Պիացցոլլա: Violentango /4 ր./ Oblivion /4 ր./ Adiós Nonino /7 ր./ Fuga y Misterio /5 ր./ Tres Movimientos Tanguísticos Porteños /20 ր./ — Allegretto — Moderato — Vivace Libertango /5 ր./ Մենակատար՝ Տիգրան Գրիգորյան, ակորդեոն Դիրիժոր՝ Գուստավո Ֆոնտանա Կադեկջյան (Արգենտինա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 23

    Lucas Debargue with ANPO

    23 Մայիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    In program: J.Brahms: Academic Festival Overture /10-12 min./ L.v.Beethoven: Piano Concerto No.4 /32-35 min./ 1.  Allegro moderato 2. Andante con moto 3. Rondo Intermission L.v.Beethoven: Symphony No.4 /33-36 min./ 1. Adagio – Allegro vivace 2. Adagio 3. Scherzo-trio: Allegro vivace 4. Allegro ma non troppo Soloist: Lucas Debargue, piano (France) Conductor: David Wroe (USA) Eduard Topchjan, Artistic Director & Principal Conductor of the Armenian National […]

  • Կիր 18

    De España vengo

    18 Մայիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Լեգենդար ձայնը՝ Երևանում   Իսպանացի աշխարհահռչակ սոպրանո Այնոա Արտետան առաջին անգամ հանդես կգա Հայաստանում:   Ծրագրում կհնչեն իսպանական դասական երաժշտության հայտնի անունների ստեղծագործություններ՝ Անտոն Գարսիա Աբրիլ, Մանուել դե Ֆալյա, Ֆերնանդո Օբրադորես և Էնրիկե Գրանադոս։   Համերգը կազմակերպվել է Իսպանիայի Թագավորության դեսպանության կողմից՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի (Հայաստան) աջակցությամբ։   Ծրագրում. Ֆերնանդո Օբրադորես` Canciones clásicas españolas — Al […]

  • Չրք 14

    Յուջա Վանգ: Առաջին անգամ Հայաստանում

    14 Մայիսի, 2025 @ 20:00 - 22:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ՀԱՖՆ-ի 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգ: Ծրագրում. Դ.Շոստակովիչ՝ Տոնական նախերգանք /6 ր./ Ս.Պրոկոֆև՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 /33-35 ր./ 1. Allegretto 2. Scherzo. Vivace 3. Allegro moderato 4. Allegro tempestoso Ընդմիջում Ա.Խաչատրյան՝ Սիմֆոնիա թիվ 2 /51-53 ր./ 1. Andante maestoso 2. Allegro risoluto 3. Andante sostenuto 4. Andante mosso — allegro sostenuto. Maestoso Մենակատար՝ Յուջա Վանգ, դաշնամուր Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր […]

  • Չրք 7

    Աշխարհահռչակ HOOVERPHONIC խումբն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

    7 Մայիսի, 2025 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Աննախադեպ համերգ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակներում:   «Mad about you», «2-Wicky» և հիթ դարձած այլ երգեր մայիսի 7-ին կհնչեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:   Համերգի հովանավոր՝ ԱրարատԲանկ   Համերգին ուղղված գումարի մի մասը կհատկացվի լսողության խնդիրներ ունեցող երեխաներին:   Ծրագրում. 1. Intro/ Autoharp 2. 2Wicky 3. The Wrong Place 4. Vinegar & […]

  • Ուր 2

    Պետրոս Շեթիլյանը՝ ՀԱՖՆ-ի հետ

    2 Մայիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Ա.Սպենդիարյան` «Երևանյան Էտյուդներ» /8-10 ր./ Յ.Սիբելիուս՝ Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ.47 /34-36 ր./ 1. Allegro moderato 2. Adagio di molto 3. Allegro, ma non tanto Ընդմիջում Յո.Բրամս՝ Սիմֆոնիա թիվ 4 /43-46 ր./ 1. Allegro non troppo  2. Andante moderato  3. Allegro giocoso  4. Allegro energico e passionato  Մենակատար՝ Էլլի Սուհ, ջութակ Դիրիժոր՝ Պետրոս Շեթիլյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ապրիլի 2025

  • Շբթ 26

    Անրի Վեռնոյ՝ Կինոերաժշտություն

    26 Ապրիլի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Ծրագրում. Անրի Վեռնոյ՝ Կինոերաժշտություն Դիրիժոր՝ Գևորգ Մուրադյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 15

    Էքարտ Պրոյը՝ ՀԱՖՆ-ի հետ

    15 Ապրիլի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Լ.վ.Բեթհովեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 /30-32 ր./ 1. Allegro con brio 2. Adagio 3. Molto allegro Ընդմիջում Ֆ.Մենդելսոն՝ Սիմֆոնիա թիվ 3 («Շոտլանդական») /41-43 ր./ 1. Andante 2. Vivace 3. Adagio 4. Allegro vivacissimo Մենակատար՝ Լորենցո Դի Բելլա, դաշնամուր Դիրիժոր՝ Էքարտ Պրոյ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 5

    «ԿՆՈՋ ԲՈՒՅՐԸ»

    5 Ապրիլի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    «Տանգոն կրքի լեզուն է, իսկ կինը՝ նրա երաժշտությունը» Մարտի 8-ին կայացած անմոռանալի երեկոյից հետո, հրավիրում ենք ձեզ ապրիլի 5-ին վայելելու տանգոյի հրաշալի մթնոլորտը՝ հագեցած ամենազգայական և գրավիչ ժանրի՝ արգենտինական տանգոյի ռիթմերով Բեմում կլինեն վիրտուոզ իտալացի երաժիշտները՝ Մարկո Ալբոնետտի, սաքսոֆոնՋանկառլո Պալենա, բանդոնեոն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմի և պարային փայլուն զույգերի ուղեկցությամբ:

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ