Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
10 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հունիսի 2017

  • Շբթ 10

    Edward Tadevosyan’s 70th Anniversary

    10 Հունիսի, 2017 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Conductor: Eduard Topchjan Program: Chaushian: Fanfares Bruch: Violin Concerto Yerkanyan: Symphony No.6. (premiere) Soloist: Zohrab Tadevosyan

  • Մայիսի 2017

  • Հնգ 11

    Silent Film Concert: “Metropolis”

    11 Մայիսի, 2017 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Soloist: Stephan Graf von Bothmer, piano (Germany

  • Շբթ 6

    Europe Day Concert: “Europe for Peace”

    6 Մայիսի, 2017 @ 08:00 - 17:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Carl Maria Weber : Clarinet Concerto No.1, 3rd movement Soloist: Eduard Khorozyan Paul Dukas: “The Sorcerer’s Apprentice” symphonic scherzo Dvorak: Symphony No.9 (2rd movement) Aram Khachaturian: Adagio “Spartacus” ballet Alexander Arutiunian: Trumpet concerto  Soloist: Daniel Melkonyan Robert Petrosyan: “Peace to the World” With participation of the “Childrens of Armenia” Choir. Conductor: Eduard Topchjan

  • Ուր 5

    Charity Recital of Narek Hakhazaryan

    5 Մայիսի, 2017 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Beethoven: 7 variations on Mozart’s theme  Schumann: Fantasiestucke  Bagdasaryan: Nocturne  Hayrapetyan: Monologue (world premiere) Intermission  Chopin: Introduction and Polonaise brillante  Massenet: Meditation  Shostakovich: cello sonata

  • Ապրիլի 2017

  • Երկ 10

    Charity concert dedicated to the heroes of April 2016 “Four Day War”

    10 Ապրիլի, 2017 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Robert Amirkhanyan: Patriotic Songs: “I Swear to You, My Country” With participation of:  “Hover” State Chamber Choir /Artistic Director & Choirmaster Sona Hovhannisyan/ State Chamber Choir of Armenia /Artistic Director & Choirmaster Robert Mlkeyan/ Yerevan State Chamber Choir /Artistic Director & Choirmaster Harutyun Topikyan/ Soloists: Gurgen Baveyan, Anna Avdalyan, Emma Petrosyan, Leyla Saribekyan, Vahe Hakhverdyan Conductor: Eduard Topchjan

  • Մարտի 2017

  • Հնգ 16

    Quartetto di Venezia and Gianfranco Bortolato, Oboe

    16 Մարտի, 2017 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    G. Verdi: String Quartet in E-minor W.A.Mozart: Quartet for Oboe and Strings, KV 370 L.v. Beethoven: String Quartet, op.135

  • Ուր 10

    Spanish music evening dedicated to International Women’s day

    10 Մարտի, 2017 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    CHABRIER: Spain   TURINA: Orgia of Fantastic Dances   RODRIGO: Fantasy for a gentle man for flute and orchestra   Intermission   ALBÉNIZ: Asturias of the Spanish Suite   ALBÉNIZ: Granada of the Spanish Suite   CHAPÍ: The drum of grenadiers   SOUTULLO Y VERT: The Legend of Kiss   GERÓNIMO GIMÉNEZ: The wedding of […]

  • Ուր 3

    Trumpeter Daniel Melkonyan with Philharmonic

    3 Մարտի, 2017 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ravel: Pavane /6-7 min./ Hummel: Trumpet Concerto /18-20 min./ Intermission Shostakovich: Symphony No.11 (“The Year 1905″) /53-55 min./ Soloist: Daniel Melkonyan, trumpet Conductor: Ruben Asatryan

  • Փետրվարի 2017

  • Ուր 17

    Anush Nikoghosyan & Haik Davtian with Philharmonic

    17 Փետրվարի, 2017 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Tchaikovsky: Intermezzo (Armenian premiere) Prokofiev: Violin Concerto No.2 in g-moll /28-30 min./ Intermission Schubert: Symphony No.4 (“Tragic”) /30-33min./ Soloist: Anush Nikoghosyan, violin Conductor: Haik Davtian (France)

  • Հունվարի 2017

  • Չրք 25

    Առնո Բաբաջանյան — Սիրված երգեր

    25 Հունվարի, 2017 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    1. «Իմ սիրտը լեռներում է» — Դանիել Մելքոնյան (շեփոր) 2. «Ազգ իմ փառապանծ» — Ռաիսա Մկրտչյան և Ալյա Սեդրակյան 3. «Առաջին սիրո երգը» — Խորեն Լևոնյան 4. «Զեփյուռն է խաղում թփերում» («Грусть и радость») — Հովհաննես Այվազյան 5. «Год любви» — Սոնա 6. «Пушинка белая» — Քրիստինե Պեպելյան 7. «Кружит голову мимоза» — Արթուր Գրիգորյանի երգի […]

  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ