Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հոկտեմբերի 2019

  • Երկ 14

    Կամերային երաժշտության համերգ՝ նվիրված Չեխոսլովակիայի պետության անկախության 101-րդ տարելիցին

    14 Հոկտեմբերի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային երաժշտության համերգ Նվիրվում է Չեխոսլովակիայի պետության անկախության 101-րդ տարելիցին Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ Ծրագիր Պետըր Էբեն՝ «Սիրային վեց երգ» Անտոնին Դվորժակ՝ «Գնչուական երգեր», op.55 Լեոշ Յանաչեկ՝ «Մոռացված արահետներով» (ընտրանի) Անտոնին Դվորժակ՝ «Մորավյան զուգերգեր», op.32 (ընտրանի) Ընդմիջում Լեո Դելիբ` «Լակմե» Գուստավ Շարպանտիե` «Լուիզ» Ժյուլ Մասնե` «Վերթեր» Ժորժ Բիզե` «Կարմեն» Մենակատարներ Շտեպանկա Պուչալկովա, մեցցո […]

  • Երկ 7

    Լեգենդար Պինխաս Ցուկերմանը՝ ՀԱՖՆ-ի հետ

    7 Հոկտեմբերի, 2019 @ 20:00 - 22:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի հետ համատեղ Ծրագիր Բեթհովեն՝ Ջութակի կոնցերտ /46-48 ր./ Ընդմիջում Բախ՝ Կրկնակի կոնցերտ /15-17 ր./ Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 2 /30-32 ր./ Պինխաս Ցուկերման, ջութակ (Կանադա) Դիանա Ադամյան, ջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Չրք 2

    Կամերային երաժշտության երեկո՝ նվիրված մայրերին

    2 Հոկտեմբերի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված մայրերին Ծրագիր Ֆրանկ՝ Ջութակի սոնատ /27-29 ր./ Բրամս՝ Թավջութակի սոնատ /24-26 ր./ Ընդմիջում Մալեր՝ Դաշնամուրային կվարտետ /10-11 ր./ Բրամս՝ Տրիո թիվ 1 /36-38 ր./ Մենակատարներ Էշլի Վոս, դաշնամուր (Մեծ Բրիտանիա) Բորիս Բրովցին, ջութակ (Մեծ Բրիտանիա) Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ (Մեծ Բրիտանիա) Դավիթ Աբրահամյան, ալտ (Իսպանիա)

  • Սեպտեմբերի 2019

  • Երկ 16

    Կամերային երաժշտության համերգ

    16 Սեպտեմբերի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային երաժշտության համերգ Ծրագիր Բեթհովեն՝ Վարիացիաներ թավջութակի և դաշնամուրի համար, ֆա մաժոր /9-11 ր./ Պրոկոֆև՝ Թավջութակի և դաշնամուրի սոնատ /22-24 ր./ Ընդմիջում Շոստակովիչ՝ Թավջութակի և դաշնամուրի սոնատ /24-26 ր./ Ռախմանինով՝ Վոկալիզ /6-7 ր./ Սիմոն Տրպչեսկի, դաշնամուր (Մակեդոնիա) Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ (Մեծ Բրիտանիա)

  • Շբթ 14

    Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգ

    14 Սեպտեմբերի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    13-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգ Ծրագիր Շուման՝ «Գենովևա» նախերգանք /7-8 ր./ Բեթհովեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 5 /40-42 ր./ Ընդմիջում Բրամս՝ Սիմֆոնիա թիվ 4 /44-46 ր./ Սիմոն Տրպչեսկի, դաշնամուր (Մակեդոնիա) Դիրիժոր՝ Պիեր Կառլո Օրիցիո (Իտալիա)

  • Հուլիսի 2019

  • Երկ 29

    Վերդի՝ «Օթելլո»

    29 Հուլիսի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Վերդի՝ «Օթելլո», օպերա 4 գործողությամբ (համերգային կատարում) Դերեր և դերակատարներ Օթելլո - Արսեն Սողոմոնյան, տենոր (Ռուսաստան)   Յագո - Անտոն Զարաև, բարիտոն (Ռուսաստան)   Դեզդեմոնա - Հրաչուհի Բասենց, սոպրանո (Գերմանիա) Էմիլիա — Նարինե Անանիկյան, մեցցո սոպրանո Կասիո — Պերճ Քարազյան, տենոր Ռոդերիգո — Հայկ Թոնգուրյան, տենոր Լոդովիկո — Հովհաննես Ներսեսյան, բաս Մոնտանո — Աշոտ Ղանթարջյան, բարիտոն   Հայաստանի ազգային ակադեմիական […]

  • Հնգ 18

    Մենահամերգ — Խուան Պարդո Խիլ, տրոմբոն

    18 Հուլիսի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Մենահամերգ Խուան Պարդո Խիլ, տրոմբոն (Իսպանիա) Համերգին մասնակցում են Հռիփսիմե Աղաքարյան, դաշնամուր Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր, 2019 Դավիթ Ոսկանյան, թավջութակ Ծրագիր Մալեր` «Թափառական ենթավարպետի երգեր» Ռավել՝ «Դոն Քիշոտ և Դուլսինեա» Չայկովսկի՝ Լենսկու արիան «Եվգենի Օնեգին» օպերայից Ընդմիջում Մասկանի՝ Ինտերմեցցո «Գեղջկական ասպետություն» օպերայից Պուչինի՝ “Che gelida manina” արիան «Բոհեմ» օպերայից Կարմիքայել՝ “Stardust” Պիացցոլա՝ […]

  • Ուր 5

    Շուման և Բրամս

    5 Հուլիսի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Շուման՝ Դաշնամուրի կոնցերտ, լա մինոր /30-32ր./   Ընդմիջում Բրամս՝ Սիմֆոնիա թիվ 2 /40-42ր./ Նիկիտա Մնդոյանց, դաշնամուր (Ռուսաստան) Դիրիժոր՝ Էռնեստ Հյոցըլ (Ավստրիա)  

  • Հունիսի 2019

  • Ուր 21

    ԵրազԱրտ Ամառային երաժշտական դպրոցի մասնակիցների համերգ

    21 Հունիսի, 2019 @ 17:00 - 19:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ԵՐԱԶԱՐՏ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ Մասնակիցների համերգ Մասնագետ-երաժիշտներ Արման Աբրահամյան, ֆլեյտա Նարեկ Ավագյան, ֆլեյտա Հարություն Շախկյան, հոբոյ Վյաչեսլավ Մանուչարյան, կլարնետ Անդրանիկ Քոչար, ֆագոտ Պաոլո Ռիցուտո, գալարափող Խուան Պարդո Խիլ, տրոմբոն Սանտիագո Դիաս Ագիռե, տրոմբոն Արաիկ Ռուբինյան, տուբա Ծրագիր 1. Իբեր՝ «Անտրակտ» Ավետիս Էսկենյան, ֆլեյտա (10) Դասատու՝ Նարեկ Ավագյան Նվագակցող՝ Սյունե […]

  • Կիր 9

    Լիանա Ալեքսանյանը ելույթ կունենա ՀԱՖՆ-ի հետ

    9 Հունիսի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Լիանա Ալեքսանյանը ելույթ կունենա ՀԱՖՆ-ի հետ Ծրագիր Լիստ՝ «Պրելուդներ» սիմֆոնիկ պոեմ /15-17 ր./ Ռիխարդ Շտրաուս՝ «Չորս վերջին երգ» /23-25 ր./ Ընդմիջում Մալեր՝ Սիմֆոնիա թիվ 4 /55-57 ր./ Լիանա Ալեքսանյան, սոպրանո (Գերմանիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 4

    «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոն

    4 Հունիսի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնի գալա համերգ Նվիրվում է «Հայաստանի Նոր անուններ» ծրագրի 30-ամյակին և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի 15-ամյակին Ծրագիր ԳՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ (Հայաստան), դաշնամուր Պ. Չայկովսկի` Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, սի-բեմոլ մինոր, 3-րդ մաս ԱՐՄԵՆ ՊՈՒՉԻՆՅԱՆ (Հայաստան), դաշնամուր Լյուտոսլավսկի՝ Վարիացիաներ Պագանինիի թեմայով ԴԱՆԻԻԼ ԲԵՍՍՈՆՈՎ (Ռուսաստան), ջութակ Կ. Սեն-Սանս՝ Ինտրոդուկցիա և ռոնդո-կապրիչիոզո ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ (Արցախ), շեփոր Ժ․ Բ․ […]

  • Մայիսի 2019

  • Երկ 20

    Կորեական մշակույթի փառատոն Հայաստանում

    20 Մայիսի, 2019 @ 07:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ա բաժին Խաչատրյան՝ Սյուիտ «Սպարտակ» բալետից Սեն-Սանս՝ Թավջութակի կոնցերտ թիվ 1 Մենակատար՝ Ու Ջի Յոն, թավջութակ (Կորեա) Ընդմիջում Բ բաժին Վերդի՝ «Տրավիատա» օպերայի նախանվագ Վերդի՝ Ժերմոնի արիան «Տրավիատա» օպերայից Մենակատար՝ Նամ Վան, բարիտոն Մասնե՝ Մանոնի արիան “Adieu notre petite” համանուն օպերայից Մենակատար՝ Մերի Մովսիսյան, սոպրանո Վերդի՝ “La donna e mobile” «Ռիգոլետո» օպերայից Մենակատար՝ Չոն […]

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ