Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Մարտի 2020

  • Ուր 6

    ՀԲԸՄ-ի երաժշտական մրցույթի հաղթողների համերգ

    6 Մարտի, 2020 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ՀԲԸՄ-ի միջազգային երաժշտական մրցույթի հաղթողների համերգ Ծրագիր Վիվալդի՝ Թավջութակի կոնցերտ դո մինոր, RV 401 Մարի Հակոբյան, թավջութակ Չայկովսկի՝ Նոկտյուրն Լյանա Ուլիխանյան, թաջութակ Վագներ՝ «Ալբոմի թերթիկ» Դավիթ Բաբայան, ջութակ Պոպպեր՝ Հունգարական ռապսոդիա Միքայել Կարախանյան, թավջութակ Դվորժակ՝ Ռոնդո Արտյոմ Իոանիսյան, թավջութակ Ընդմիջում Պոպպեր՝ Կոնցերտային պոլոնեզ Ալեքս Գրիգորյան, թավջութակ Արեգնազ Մարտիրոսյան` Շեփորի կոնցերտ Դանիել Մելքոնյան, շեփոր Մոցարտ՝ Սիմֆոնիա […]

  • Փետրվարի 2020

  • Ուր 21

    Անդրեաս Ֆրյոլիխը՝ Ջոն Նելսոնի ղեկավարությամբ

    21 Փետրվարի, 2020 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Նիլսեն՝ «Դիմակահանդես» նախերգանք /5 ր./ Մոցարտ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 17, սոլ մաժոր, K. 453 /28-30 ր./ Ընդմիջում Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 5 /35-37 ր./ Անդրեաս Ֆրյոլիխ, դաշնամուր (Գերմանիա) Դիրիժոր՝ Ջոն Նելսոն (ԱՄՆ)

  • Կիր 16

    ArmBone փառատոնի փակում

    16 Փետրվարի, 2020 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ArmBone փառատոնի փակում Երևանյան միջազգային Տրոմբոնի փառատոն և վարպետության դասընթացներ Գեղարվեստական ղեկավարներ` Խուան Պարդո Խիլ և Սանտյագո Դիազ Ագիռե Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի և ԵրազԱրտ ծրագրի մասնակցությամբ և աջակցությամբ Ծրագիր Խաչատրյան՝ «Վալենսիացի այրին» Հարությունյան՝ Տրոմբոնի կոնցերտ Խոակին Թուրինա՝ Ֆանտաստիկ պարեր Մանուել դե Ֆալյա՝ “El amor brujo” («Հրաշագործ սեր») Խուան Պարդո Խիլ, տրոմբոն (Իսպանիա) […]

  • Դեկտեմբերի 2019

  • Երկ 23

    Խատիա Բունիաթիշվիլին 1-ին անգամ հանդես կգա ՀԱՖՆ-ի հետ

    23 Դեկտեմբերի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 /33-35 ր./ Ընդմիջում Ռիմսկի-Կորսակով՝ «Շեհերազադե» /41-43 ր./ Խատիա Բունիաթիշվիլի, դաշնամուր (Վրաստան/Ֆրանսիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երկ 16

    “Bel Suono” դաշնակահարների տրիո

    16 Դեկտեմբերի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    “Bel Suono” դաշնակահարների տրիոն առաջին անգամ հանդես կգա Երևանում Երիտասարդ և խարիզմատիկ վիրտուոզ-դաշնակահարները կներկայանան տոնական ծրագրով և կկատարեն ստեղծագործություներ, որոնք երկրպագուները երազել են լսել Bel Suono խմբի կատարմամբ: Բաց մի թող հնարավորությունը ներգրավվել կախարդական երաժշտության մեջ: Ծրագրի բովանադակություն Կախարդական Չայկովսկուց մինչ հավերժական Վիվալդի, փայլուն ջազից մինչ երժշտություն՝ «Ճակատագրի գերին» ֆիլմից: Ինչպես նաև Queen, ռուսական Կալինկա, […]

  • Ուր 6

    Համերգ՝ նվիրված Մաեստրո Չեքիջյանի 91-ամյակին

    6 Դեկտեմբերի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին Ծրագիր Կառլ Ջենկինս՝ Սիմֆոնիկ Ադիեմուս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան Դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան

  • Նոյեմբերի 2019

  • Ուր 8

    Ժամանակակից դասական կոմպոզիտորների փառատոն — Կառլ Ջենկինս

    8 Նոյեմբերի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Կառլ Ջենկինս՝ Սիմֆոնիկ Ադիեմուս Դիրիժոր՝ Կառլ Ջենկինս ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան

  • Երկ 4

    Ժամանակակից դասական կոմպոզիտորների փառատոն

    4 Նոյեմբերի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Քշիշտոֆ Պենդերեցկի՝ Ադաջիո՝ թիվ 3 սիմֆոնիայից Դիրիժոր՝ Քշիշտոֆ Պենդերեցկի Քշիշտոֆ Պենդերեցկի՝ Կրկնակի կոնցերտ ջութակի, թավջութակի և նվագախմբի համար Մենակատարներ Ջու-Յոնգ Բիք (ջութակ) Կլաուդիո Բոհորքես (թավջութակ) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Ընդմիջում Քշիշտոֆ Պենդերեցկի՝ Սիմֆոնիա թիվ 5 «Կորեական» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Հոկտեմբերի 2019

  • Երկ 14

    Կամերային երաժշտության համերգ՝ նվիրված Չեխոսլովակիայի պետության անկախության 101-րդ տարելիցին

    14 Հոկտեմբերի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային երաժշտության համերգ Նվիրվում է Չեխոսլովակիայի պետության անկախության 101-րդ տարելիցին Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ Ծրագիր Պետըր Էբեն՝ «Սիրային վեց երգ» Անտոնին Դվորժակ՝ «Գնչուական երգեր», op.55 Լեոշ Յանաչեկ՝ «Մոռացված արահետներով» (ընտրանի) Անտոնին Դվորժակ՝ «Մորավյան զուգերգեր», op.32 (ընտրանի) Ընդմիջում Լեո Դելիբ` «Լակմե» Գուստավ Շարպանտիե` «Լուիզ» Ժյուլ Մասնե` «Վերթեր» Ժորժ Բիզե` «Կարմեն» Մենակատարներ Շտեպանկա Պուչալկովա, մեցցո […]

  • Երկ 7

    Լեգենդար Պինխաս Ցուկերմանը՝ ՀԱՖՆ-ի հետ

    7 Հոկտեմբերի, 2019 @ 20:00 - 22:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի հետ համատեղ Ծրագիր Բեթհովեն՝ Ջութակի կոնցերտ /46-48 ր./ Ընդմիջում Բախ՝ Կրկնակի կոնցերտ /15-17 ր./ Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 2 /30-32 ր./ Պինխաս Ցուկերման, ջութակ (Կանադա) Դիանա Ադամյան, ջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Չրք 2

    Կամերային երաժշտության երեկո՝ նվիրված մայրերին

    2 Հոկտեմբերի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված մայրերին Ծրագիր Ֆրանկ՝ Ջութակի սոնատ /27-29 ր./ Բրամս՝ Թավջութակի սոնատ /24-26 ր./ Ընդմիջում Մալեր՝ Դաշնամուրային կվարտետ /10-11 ր./ Բրամս՝ Տրիո թիվ 1 /36-38 ր./ Մենակատարներ Էշլի Վոս, դաշնամուր (Մեծ Բրիտանիա) Բորիս Բրովցին, ջութակ (Մեծ Բրիտանիա) Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ (Մեծ Բրիտանիա) Դավիթ Աբրահամյան, ալտ (Իսպանիա)

  • Սեպտեմբերի 2019

  • Երկ 16

    Կամերային երաժշտության համերգ

    16 Սեպտեմբերի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային երաժշտության համերգ Ծրագիր Բեթհովեն՝ Վարիացիաներ թավջութակի և դաշնամուրի համար, ֆա մաժոր /9-11 ր./ Պրոկոֆև՝ Թավջութակի և դաշնամուրի սոնատ /22-24 ր./ Ընդմիջում Շոստակովիչ՝ Թավջութակի և դաշնամուրի սոնատ /24-26 ր./ Ռախմանինով՝ Վոկալիզ /6-7 ր./ Սիմոն Տրպչեսկի, դաշնամուր (Մակեդոնիա) Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ (Մեծ Բրիտանիա)

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ