Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Փետրվարի 2023

  • Ուր 17

    Մոցարտ՝ Tête-à-Tête

    17 Փետրվարի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Վ.Ա. Մոցարտ՝ Կամերային ստեղծագործություններ Կլարնետի կվինտետ K.581, A –dur 1. Allegro 2. Larghetto 3. Menuetto 4. Allegretto con variazioni Ալեքսանդր Վասիլև, կլարնետ Անուշ Նիկողոսյան, ջութակ Արամ Ասատրյան, ջութակ Յանա Դարյան, ալտ Սամսոն Թաթոսյան, թավջութակ Ֆլեյտայի կվարտետ K.285, D-dur 3 մասով “KV Art” քառյակ Նարեկ Ավագյան, ֆլեյտա Նարեկ Սահակյան, ջութակ Աննա Գյոգչյան, ալտ Վահե Դանիելյան, թավջութակ Ֆլեյտայի կվարտետ K.285a, G-dur 3 մասով “KV Art” […]

  • Երք 14

    Բաբաջանյան՝ «Առաջին սիրո երգը»

    14 Փետրվարի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Առնո Բաբաջանյան՝ «Առաջին սիրո երգը» 1. Մեղեդի՝ նվիրված Առնո Բաբաջանյանի հիշատակին — Կարեն Անանյան, դաշնամուր (կոմպոզիտոր՝ Կ. Անանյան) 2. «Твои следы» — Սոնա Ռուբենյան 3. «Год любви» — Սոնա Ռուբենյան 4. «Королева красоты» — Արթուր Աղաջանով 5. «Мосты» — Սյուզաննա Մելքոնյան 6. «Верни мне музыку» — Սյուզաննա Մելքոնյան 7. «Ты, море и я» — Դայանա […]

  • Ուր 10

    Եվա Գևորգյանը և Մայա Օհանյանը կկատարեն Մոցարտի երկու դաշնամուրի համար կոնցերտը

    10 Փետրվարի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Մոցարտ՝ Կոնցերտ երկու դաշնամուրի համար K.365/316 /24-26 ր./ Մենակատարներ Եվա Գևորգյան Մայա Օհանյան Ընդմիջում Շուբերտ՝ Սիմֆոնիա թիվ 4 («Ողբերգական») /33-35 ր./ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 3

    Ջորջե Թուդորաքե, ջութակ

    3 Փետրվարի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Յ. Սիբելիուս՝ Ջութակի կոնցերտ /34-36 ր./ Մենակատար՝ Ջորջե Թուդորաքե Ընդմիջում Վ.Ա. Մոցարտ՝ Սիմֆոնիա թիվ 36, K.425 «Լինց» /26-28 ր./ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Հունվարի 2023

  • Հնգ 26

    Սինատրայի երգերը

    26 Հունվարի, 2023 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Սինատրայի երգերը 1. When winter is coming Կարեն Անանյան, դաշնամուր 2. Cheek to Cheek Անահիտ Ադամյան 3. Fly me to the moon Նաիրա Մանուչարյան 4. Christmas Song Արևիկ Գրիգորյան և Տիգրան Քախվեջյան 5. Santa Claus is coming Սեդա Սեյրանյան և Արմեն Խորոզյան 6. I’ve got the world on a string Արմեն Խորոզյան 7. Killing me softly Հայաստանի Երգի պետական թատրոն 8. I’ve got […]

  • Ուր 20

    Դպրոցականի ֆիլհարմոնիա

    20 Հունվարի, 2023 @ 15:00 - 17:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Դպրոցականի ֆիլհարմոնիա՝ ԵՐԱԺՏԱԿԱՆ ՄԱՐԱՏՈՆ 1. Կարեն Խաչատրյան – «Չիպոլինո» բալետային սյուիտ 2. Արամ Խաչատրյան – Վալս և Նոկտյուրն «Դիմակահանդես» սյուիտից 3. Արամ Խաչատրյան – Երեք հատված «Գայանե» բալետից Վարդագույն աղջիկների պարը Այշեի պարը Սուսերով պար Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան

  • Շբթ 14

    Սինատրայի երգերը

    14 Հունվարի, 2023 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ամանորը՝ Սինատրայի երգերով 1. When winter is coming Կարեն Անանյան, դաշնամուր 2. Cheek to Cheek Անահիտ Ադամյան 3. Fly me to the moon Նաիրա Մանուչարյան 4. Let it snow Նարինե Դովլաթյան 5. Christmas Song Արևիկ Գրիգորյան և Տիգրան Քախվեջյան 6. Santa Claus is coming Սեդա Սեյրանյան և Արմեն Խորոզյան 7. I’ve got the world on a string Արմեն Խորոզյան 8. Killing me softly […]

  • Երք 10

    Ջակոմո Պուչինի՝ «Տոսկա» համերգային կատարում

    10 Հունվարի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ջակոմո Պուչինի՝ «Տոսկա» համերգային կատարում Ֆլորիա Տոսկա, հայտնի երգչուհի — Հիբլա Գերզմավա, սոպրանո Մարիո Կավարադոսսի, նկարիչ — Արսեն Սողոմոնյան, տենոր Բարոն Սկարպիա, ոստիկանապետ — Վլադիսլավ Սուլիմսկի, բարիտոն Չեզարե Անջելոտտի, Հռոմեական Հանրապետության նախկին հյուպատոս — Հովհաննես Ներսեսյան, բաս Եկեղեցու լուսարարապետ — Հայկ Տիգրանյան, բաս Սպոլետտա, ոստականության գործակալ — Տիգրան Մելքոնյան, տենոր Սկարիոնե, ոստիկանական մեկ այլ գործակալ — Արմեն Գրիգորյան, բաս […]

  • Երկ 2

    Վիեննա Գալա

    2 Հունվարի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Վիեննա Գալա Ծրագիր 1. Յո. Շտրաուս՝ «Չղջիկը» օպերետի նախերգանք 2. Յո. Շտրաուս՝ Ադելի քառյակները «Չղջիկը» օպերետից Մենակատար՝ Լուսինե Մակարյան, սոպրանո 3. Ֆ. Լեհար՝ Իմ սիրտը քոնն է ամբողջությամբ Մենակատար՝ Հովհաննես Անդրեասյան, տենոր 4. Յո. Շտրաուս՝ «Գարնանային ձայներ» 5. Յո. Շտրաուս՝ «Գեղեցիկ երկնագույն Դանուբ» 6. Յո. Շտրաուս՝ «Անընդհատ շարժում» 7. Յո. Շտրաուս՝ «Ժամացույցի զուգերգ» «Չղջիկը» օպերետից […]

  • Դեկտեմբերի 2022

  • Ուր 30

    Վիեննա Գալա

    30 Դեկտեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Վիեննա Գալա Ծրագիր 1. Յո. Շտրաուս՝ «Գարնանային ձայներ» 2. Յո. Շտրաուս՝ «Գեղեցիկ երկնագույն Դանուբ» 3. Յո. Շտրաուս՝ «Չղջիկը» օպերետի նախերգանք 4. Յո. Շտրաուս՝ Ադելի քառյակները «Չղջիկը» օպերետից Մենակատար՝ Լուսինե Մակարյան, սոպրանո 5. Լեհար՝ Dein ist Mein ganzes Herz Մենակատար՝ Հովհաննես Անդրեասյան, տենոր 6. Յո. Շտրաուս՝ «Կայսր» վալս 7. Յո. Շտրաուս՝ «Ժամացույցի զուգերգ» «Չղջիկը» օպերետից Մենակատարներ՝ Լուսինե […]

  • Երք 27

    «Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթ

    27 Դեկտեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ս. ՊՐՈԿՈՖԵՎ «Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան Պատմիչ՝ Հրանտ Թոխատյան Դիրիժոր՝ Ներսես Մկրտչյան

  • Կիր 25

    Ամանորը՝ Սինատրայի երգերով

    25 Դեկտեմբերի, 2022 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ամանորը՝ Սինատրայի երգերով 1. Santa Claus is coming Սեդա Սեյրանյան և Մարկ Հայրապետյան 2. Cheek to Cheek Ջուլիետա Գրիգորյան 3. Fly me to the moon “Only Girls” վոկալ խումբ Գեղարվեստական ղեկավար՝ Նաիրա Գյուրջինյան 4. Killing me softly Հայաստանի Երգի պետական Թատրոն 5. My Way Արտակ Մելքոնյան 6. Strangers in the night Արթուր Աղաջանով 7. I’ve got the world on a string […]

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ