Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հուլիսի 2023

  • Չրք 19

    ՋԱԶԸ ՏԱՆԻՔՈՒՄ

    19 Հուլիսի, 2023 @ 21:00 - 23:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Վահագն Հայրապետյան  ARMENIAN COLORS QUARTET “Khachaturian & Jazz Connection” Վահագն Հայրապետյան, դաշնամուր, վոկալ Ավագ Մարգարյան, ազգային գործիքներ Միխաիլ Ֆոմինիխ, կոնտրաբաս Կարեն Քոչարյան, հարվածային գործիքներ Տոմսի արժեքը ներառում է հայկական գինու հյուրասիրություն Ամբողջ համերգի ընթացքում կունենաք հնարավորություն վայելելու NAO Wines հայկական արտադրության անմահական գինի:

  • Հնգ 6

    ՀԲԸՄ-ը բացահայտում է տաղանդներ

    6 Հուլիսի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) Ծրագիր և կատարողներ. Սարասատե՝ Ինտրոդուկցիա և տարանտելլա | Եվա Վարոսյան, ջութակ Պոպպեր՝ Հունգարական ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար | Մարի Հակոբյան, թավջութակ Լալո՝ Իսպանական սիմֆոնիա, 1-ին մաս | Ինգա Հովհաննիսյան, ջութակ Մանգանի՝ Ռոմանս | Միքայել Հարությունյան, սաքսոֆոն Բախ՝ Մենուետ և սկերցո հ-moll սյուիտից | […]

  • Հունիսի 2023

  • Ուր 30

    Գալա համերգ՝ «ԱՌԱՋԻՆՆԵՐԸ»

    30 Հունիսի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Էդուարդ Թոփչյան Ծրագիր. Ա. Կ. Լյադով՝ «Կախարդական լիճը» Ս.Վ. Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, fis-moll, երկ 1, 1-ին մաս Մենակատար՝ Լեվ Բակիրով, Ռախմանինովի անվան երիտասարդական մրցույթի Գրան Պրի մրցանակակիր Պ.Ի. Չայկովսկի՝ Ջութակի կոնցերտ, ռե մաժոր, երկ 35, 2-րդ և 3-րդ մասեր Մենակատար՝ Սերգեյ Դոգադին, Չայկովսկու անվան XVI-րդ միջազգային մրցույթի […]

  • Ուր 23

    Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Ռայնհարդ Զեեհաֆերի ղեկավարությամբ

    23 Հունիսի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր. Մենդելսոն՝ «Խաղաղ ծով և երջանիկ նավարկություն» նախերգանք / 15ր. / Բրուխ՝ Ջութակի կոնցերտ սոլ մինոր / 25ր. / Ընդմիջում Բրամս՝ Սիմֆոնիա թիվ 2 / 45ր. / Մենակատար՝ Ասի Մատաթիաս, ջութակ Դիրիժոր՝ Ռայնհարդ Զեեհաֆեր

  • Երկ 5

    Խաչատրյան 120

    5 Հունիսի, 2023 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Արամ Խաչատրյան — 120  Ծրագիր. Արամ Խաչատրյան (1903-1978)    Հանդիսավոր պոեմ  Հատվածներ «Սպարտակ» բալետից Սիմֆոնիա թիվ 2    Դիրիժոր՝ Ջորջ Փեհլիվանյան

  • Հնգ 1

    ՀՈՒՆԻՍԻ 1-Ը` ֆԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՀԵՏ

    1 Հունիսի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հունիսի 1-ին հանդես կգա գեղեցիկ և վառ համերգային ծրագրով՝ նախատեսված հատուկ մեր փոքրիկ երաժշտասերների համար: Չայկովսկի՝ Ծաղիկների վալսը «Շչելկունչիկ» սյուիտից Գրիգ՝ Լեռնային արքայի քարանձավում «Պեր Գյունտ» սյուիտից Կլաուս Բադելտ՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի երաժշտություն Հանս Ցիմմեր՝ Փախուստ կենդանաբանական այգուց «Մադագասկար» մուլտֆիլմից Ջոն Վիլյամս՝ Հեդվիգի թեման «Հարրի Փոթեր» սյուիտից Ջերրի Գոլդսմիթ՝ Սյուիտ «Մուլան» մուլտֆիլմից Հանս Ցիմմեր՝ «Առյուծ արքան» մուլտֆիլմի […]

  • Մայիսի 2023

  • Երկ 29

    Դաշնակահար Բարրի Դուգլասը՝ Պիեր-Կառլո Օրիցիոյի ղեկավարությամբ

    29 Մայիսի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Մենդելսոն՝ «Հեբրիդներ» նախերգանք /10’/ Շուման՝ Դաշնամուրի կոնցերտ /35’/ Մենակատար՝ Բարրի Դուգլաս (Հյուսիսային Իռլանդիա) Ընդմիջում Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 9 /28’/ Դիրիժոր՝ Պիեր-Կառլո Օրիցիո (Իտալիա)

  • Երկ 22

    Շառլ Ազնավուր — Սիրված երգեր

    22 Մայիսի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ազնավուրի ծննդյան տարեդարձին նվիրված համերգ Հայ էստրադային և դասական երգիչների մասնակցությամբ 1. Հայկ Պետրոսյան 2. Գոռ Սուջյան 3. Տիգրան Հակոբյան 4. Հասմիկ Հարությունյան 5. Ավո Խալաթյան 6. Սոնա Ռուբենյան 7. Սյուզաննա Մելքոնյան 8. Սոնա Գյուլխասյան 9. Իլոնա Սագիևա «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենակատարներ Դաշնամուր՝ Կարեն Անանյան Դիրիժորի ասիստենտ՝ Վարդուհի Մինասյան Դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան

  • Երկ 15

    «Կանդինսկի» սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Քավե Զյուլեի ղեկավարությամբ

    15 Մայիսի, 2023 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Հայդն՝ Սիմֆոնիա թիվ 45 («Հրաժեշտի սիմֆոնիա»)  Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 6 («Պաթետիկ»)   Դիրիժոր՝ Քավե Զյուլե

  • Երկ 15

    Շոստակովիչի թիվ 7 («Լենինգրադյան») հերոսական սիմֆոնիա

    15 Մայիսի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին Դ. Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 7 («Լենինգրադյան») Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Հնգ 4

    Եղիշե Չարենց | Երևան

    4 Մայիսի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Երաժշտաթատերական երեկո Համերգին կհնչեն հայ դասական կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ: Անվանի և սիրված դերասանների կողմից կներկայացվեն Չարենցի նամակները և պոեզիան: Մասնակիցներ. Արթուր Ութմազյան (ՀՀ ժողովրդական արտիստ) Մխիթար Ավետիսյան Սամվել Թոփալյան Սամսոն Ստեփանյան (ՀՀ վաստակավոր արտիստ) Բաբկեն Չոբանյան (ՀՀ վաստակավոր արտիստ) Ռեժիսոր՝ Արամ Սուքիասյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)   Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)

  • Ապրիլի 2023

  • Ուր 28

    Դաշնակահարուհի Յոլ Յում Սոնը՝ Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ

    28 Ապրիլի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Վագներ՝ «Տանհոյզեր» օպերայի նախերգանք /14-15 ր./ Շոպեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 /30-32 ր./ Մենակատար՝ Յոլ Յում Սոն Ընդմիջում Ռախմանինով՝ Սիմֆոնիկ պարեր /32-34 ր./ Դիրիժոր՝ Անդրեյ Բորեյկո

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ