Աշխարհահռչակ Չարլի Չապլինի «The Kid» («Փոքրիկը») լեգենդար ֆիլմը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կենդանի սիմֆոնիկ կատարմամբ։
Նախագիծն իրականացվում է Չարլի Չապլինի պաշտոնական ներկայացուցիչ՝ Roy Export S.A.S. (The Chaplin Office) ընկերության հետ համագործակցությամբ` հայ հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով վայելելու համր կինոյի անմահ գլուխգործոցն այս բացառիկ ձևաչափով։
Ծրագրում՝
Չարլի Չապլին՝ «Փոքրիկը» /60 ր․/
Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Միացե՛ք մեզ վայելելու համր կինոյի անմահ գլուխգործոցն ու վերապրելու կինոյի ոսկե դարաշրջանի հմայքը։ ️
️Բաց մի՛ թողեք այս բացառիկ մշակութային իրադարձությունը։
