Պատանի ջութակահար և կոմպոզիտոր Վիկտորյա Ուլիխանյանը ծնվել է 2009-ին՝ Երևանում: Ջութակ նվագել սկսել է հինգ տարեկանից։ Այժմ սովորում է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ում՝ Ստելլա Ալթունյանի դասարանում։ Զուգահեռաբար սովորում է Եվրոպայի LISAcademy-ում՝ Վլադիսլավա Լուչենկոյի ղեկավարությամբ:
Վիկտորյայի առաջին մենահամերգը կայացել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի համերգասրահում։ 2019-ին 1-ին մրցանակների է արժանացել «Golden Bow» միջազգային մրցույթում (Ռուսաստան) և «Art Renaissance», «Art-Music» մրցույթներում (Հայաստան)։
2024 թվականին Վիկտորյան շահել է AGBU Discovers Talents մրցույթի Գրան Պրին: Նույն տարում Էդվարդ Միրզոյանի անվ. պատանի կոմպոզիտորների մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի: Վիկտորյան մասնակցել է Primavera կամերային երաժշտության Ամառային ակադեմիային և «Զարթոնք» լարային ակադեմիային:
Վիկտորյան հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերի հետ։ 2023 թվականին նա նվեր է ստացել բարձրակարգ ջութակ գերմանացի վարպետ Օլիվեր Ռադկեից: Այժմ Վիկտորյան AMARAS լարային քառյակի 1-ին ջութակահարն է:
2022-ին նա մասնակցել է Դմիտրի Սերեբրեննիկովի (Գերմանիա–Շվեյցարիա) և Բարտեկ Նիցիոլի (AKSS երաժշտական ակադեմիա, Հունաստան) վարպետաց դասերին։ Նույն տարում նա արժանացել է Հայաստանի Կանանց կազմակերպության դրամաշնորհին։
Վիկտորյա Ուլիխանյանը հանդես է եկել համերգներով Ավստրիայում, Գերմանիայում, Հունաստանում և Հայաստանում։ Նրա ելույթները տեղի են ունեցել Կոմիտաս թանգարան-ինստիտուտում, Կոմիտասի կամերային երաժշտության տանը, Արամ Խաչատրյան տուն-թանգարանում և այլուր։
2018-ից ի վեր որպես ջութակահար և կոմպոզիտոր Վիկտորյան մասնակցում է երաժշտական փառատոների, մրցույթների և համերգային ծրագրերի:


