Ծնվել է 2008-ին Երևանում, երաժիշտների ընտանիքում։ Նա սկսել է ջութակ նվագել 8 տարեկանից՝ պրոֆ. Արթուր Տեր-Հովհանիսյանի դասարանում։ Էդուարդը համերգներ է ունեցել Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Interlochen Classics-ի սիմֆոնիկ նվագախմբի հետ Շվեյցարիայիում և համերգներ է ունեցել Լիբանանում, Լիտվայում, Ռուսաստանում, Չինաստանում,Կազախստանում , Շվեյցարիայում, Իտալիայում և Իսպանիայում։ 2021-ին Էդուարդը արժանացել է ArmSymphony Al Violin միջազգային մրցույթի 2-րդ մրցանակին։
2021 թվականին Ռուսաստանում կայացած “Մարդուկ Ջարդուկ” միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի և հատուկ մրցանակի և Ինտերլակենում պրոֆ. Զախար Բրոնի մոտ վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն: 2022 թվականին նա դարձել է Լեոնիդ Կոգանի մրցույթի դափնեկիր։ Նույն թվականին Լիտվայում կայացած Սաուլիուս Սոնդեցկիի 6-րդ մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի և 2023-ին Լոնդոնի դասական երաժշտության մրցույթում 1-ին մրցանակի։ 2022 թվականի սկզբից Էդուարդը ընդունվել է աշխարհահռչակ ջութակահար և պրոֆեսոր Զախար Բրոնի ակադեմիա։
Հայաստանում Էդուարդը սովորում է Պ.Ի. Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ում՝ պրոֆ. Էդուարդ Թադևոսյանի դասարանում։ Նրա վերջին նվաճումներից են «Ճանապարհ դեպի Դասական Եվրատեսիլ» մրցույթի 2-րդ մրցանակը և «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթի Գրան Պրին։ 2024 թվականից Էդուարդը «Երաժշտություն ապագայի համար» հիմնադրամի կրթաթոշակառու է։ Նա նաև 2024-ին արժանացել է 1-ին մրցանակի Կարոլ Լիպինսկու և Հենրիկ Վենյավսկու անվան ջութակի 16-րդ միջազգային մրցույթում Լյուբլինում (Լեհաստան): Միխայիլ Ստրիխարցի անվան Դալ’Արկո հիմնադրամի կողմից Էդուարդը ստացել է «Առաջին վարձատրություն» և Ոսկե մեդալ: 2024 թվականին նա արժանացել է Խաչատրյանի անվան միջազգային երիտասարդական մրցույթի (Պեկին)1-ին մրցանակին: Հատուկ մրցանակ է շահել նաև Խաչատրյանի` Երգ Պոեմի լավագույն կատարման համար։ 2024-ին Ռուսաստանում կայացած Արկտիկական Դելֆյան խաղերում Էդուարդ Դայանը արժանացել է 1-ին մրցանակի և Ոսկե մեդալի: Որպես իր դպրոցի լավագույն աշակերտ, Դայանը նաև ներկայացրել է իր դպրոցը Եկատերինբուրգում՝ Միջազգային երաժշտական դպրոցների գալա համերգին: 2025 թվականին ընդունվել է Ռեյնա Սոֆիայի անվան բարձրագույն երաժշտական դպրոց՝ պրոֆ. Զախար Բրոնի դասարան:


