Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հոկտեմբերի 2025

  • Ուր 10

    Համերգ՝ նվիրված Արվո Պյարտի 90-ամյակին

    10 Հոկտեմբերի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում․ Արվո Պյարտ՝ «Կարապի երգ» նվագախմբի համար /6-8 ր./ Արվո Պյարտ՝ «Lamentate» դաշնամուրի և նվագախմբի համար /37 ր./ Ընդմիջում Բախ՝ Ջութակի կոնցերտ թիվ 1, լա մինոր /15-18 ր․/ I. Allegro II. Andante III. Allegro Assai Արվո Պյարտ՝ «Ադամի ողբը» երգչախմբի և լարայինների համար /25 ր./ Մասնակցությամբ՝ «ՀՈՎԵՐ» պետական կամերային երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան Մենակատարներ՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ Սամսոն […]

  • Երք 7

    ԲՈՐՈԴԻՆԻ ԱՆՎԱՆ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿ

    7 Հոկտեմբերի, 2025 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Դմիտրի Շոստակովիչ՝ Լարային կվարտետ թիվ 11 /16-18 ր./ I. Introduction: Andantino II. Scherzo: Allegretto III. Recitative: Adagio IV. Etude: Allegro V. Humoresque: Allegro VI. Elegy: Adagio VII. Finale: Moderato — Meno mosso — Moderato Դմիտրի Շոստակովիչ՝ Լարային կվարտետ թիվ 12 /25-27 ր./ I. Moderato — Allegretto — Moderato — Allegretto — Moderato II. Allegretto — Adagio — Moderato — Adagio — Moderato — Allegretto Սերգեյ Ռախմանինով՝ Ռոմանս (անավարտ թիվ 1 կվարտետից) /6 ր./ Ալեքսանդր Բորոդին՝ Կվարտետ […]

  • Սեպտեմբերի 2025

  • Շբթ 20

    Համերգ՝ նվիրված ՀՀ Անկախության օրվան

    20 Սեպտեմբերի, 2025 @ 20:00 - 22:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Ա.Բաբաջանյան՝ «Հերոսական բալլադ» /21-23 ր./ Ջ.Վերդի՝ «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանք /7-9 ր./ Ջ.Վերդի` “Pace, Pace…” արիա «Ճակատագրի ուժը» օպերայից /4-6 ր./ Ա.Խաչատրյան՝ Էգինայի պարը և Բաքոսատոն «Սպարտակ» բալետից /3-4 ր./ Ջ.Պուչչինի՝ Լիուի “Signore, ascolta” արիան «Տուրանդոտ» օպերայից /2-3 ր./ Պ.Լունա՝ “De España Vengo” արիան “El Niño Judo” սարսուելայից /5-6 ր./ Ա.Խաչատրյան՝ Ադաջո և Սպարտակի հաղթանակը «Սպարտակ» բալետից /7-9 […]

  • Ուր 19

    Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգ

    19 Սեպտեմբերի, 2025 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում․ Յ․Սիբելիուս՝ «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմ /6-9 ր./ Յ․Սիբելիուս՝ Ջութակի կոնցերտ, ռե մինոր, երկ 47 /34-36 ր./ I. Allegro moderato II. Adagio di molt III. Allegro, ma non tanto Ընդմիջում Գ․Մալեր՝ Սիմֆոնիա թիվ 1 /57-60 ր./ I. Langsam. Schleppend II. Kraftig bewegt III. Feierlich und gemessen, ohne zu schleppen IV. Sturmisch bewegt Մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան, ջութակ Դիրիժոր՝ Պիետարի Ինկինեն (Ֆինլանդիա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 2

    Աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

    2 Սեպտեմբերի, 2025 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում․ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով՝ «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտ, երկ.35 /50 ր./ I. Ծովը և Սինդբադի նավը II. Արքայազն Կալենդերի պատումը III. Արքայազնը և արքայադուստրը IV. Բաղդադի տոնակատարությունը Ընդմիջում Մոդեստ Մուսորգսկի՝ «Պատկերներ ցուցահանդեսից» /33-35 ր․/ Մորիս Ռավել՝ «Բոլերո» /13-15 ր․/ Դիրիժոր՝ Վալերի Գերգիև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Հուլիսի 2025

  • Երք 1

    ՀԲԸՄ-ը բացահայտում է տաղանդներ

    1 Հուլիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ՀԲԸՄ-ի մրցույթի հաղթողների համերգ Ծրագրում. Ա Բաժին Վիկտորյա Ուլիխանյան՝ “Anthesis” դաշնամուրային տրիոյի և լարային նվագախմբի համար (պրեմիերա) Կատարողներ՝ Արաքս Աշչյան, դաշնամուր Վիկտորյա Ուլիխանյան, ջութակ Լյանա Ուլիխանյան, թավջութակ ՀԱՖՆ-ի լարային կազմ Ա.Դվորժակ` Դաշնամուրային կվինտետ թիվ 2, 1-ին մաս Կատարողներ՝ Լուիզա Կոստանյան, դաշնամուր Դիանա Սարգսյան, 1-ին ջութակ  Նազելի Աթոյան, 2-րդ ջութակ  Մարինե Խաչատրյան, ալտ Անդրանիկ Աղաջանյան, թավջութակ Պ.Չայկովսկի/ Շաբո` «Մարդուկ-ջարդուկը» ֆանտազիա կլարնետի և դաշնամուրի […]

  • Հունիսի 2025

  • Ուր 20

    Մարկ Ալբրեխտը՝ ՀԱՖՆ-ի հետ

    20 Հունիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Լ.վ.Բեթհովեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 5 /39-42 ր./ 1. Allegro 2. Adagio un poco mosso 3. Rondo: Allegro ma non troppo Ընդմիջում Յո.Բրամս՝ Սիմֆոնիա թիվ 1 /27-30 ր./ 1. Allegro 2. Andante sostenuto 3. Un poco allegretto e grazioso 4. Adagio Մենակատար՝ Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գի, դաշնամուր (Ֆրանսիա) Դիրիժոր՝ Մարկ Ալբրեխտ (Գերմանիա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 13

    Symphony of Jazz

    13 Հունիսի, 2025 @ 20:00 - 22:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Գ.Քյոսայան՝ Ջազի սիմֆոնիա  Մենակատար՝ Գարի Քյոսայան, դաշնամուր Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Հնգ 5

    Հայտնի ջութակահար Քրիստիան Տեցլաֆը՝ ՀԱՖՆ-ի հետ

    5 Հունիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Լ.վ.Բեթհովեն՝ Ջութակի կոնցերտ /47-50 ր./ 1. Allegro ma non troppo  2. Larghetto  3. Rondo. Allegro  Ընդմիջում Լ.վ.Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 7 /41-43 ր./ 1. Poco sostenuto – Vivace 2. Allegretto 3. Presto – Assai meno presto 4. Allegro con brio  Մենակատար՝ Քրիստիան Տեցլաֆ, ջութակ (Գերմանիա) Դիրիժոր՝ Գևորգ Ղարաբեկյան (Շվեյցարիա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Կիր 1

    ՄուլտՖիլ

    1 Հունիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Տոնական համերգ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան Ծրագրում՝ Պ.Չայկովսկի՝ Ծաղիկների վալսը «Շչելկունչիկ» սյուիտից Է.Գրիգ՝ Լեռնային արքայի քարանձավում «Պեր Գյունտ» սյուիտից Կլաուս Բադելտ՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի երաժշտություն Հանս Ցիմմեր՝ Փախուստ կենդանաբանական այգուց «Մադագասկար» մուլտֆիլմից Ջոն Վիլյամս՝ Հեդվիգի թեման «Հարրի Փոթեր» սյուիտից Ջերրի Գոլդսմիթ՝ Սյուիտ «Մուլան» մուլտֆիլմից Հանս Ցիմմեր՝ «Առյուծ արքան» մուլտֆիլմի երաժշտություն Ջոն Վիլյամս՝ Հարրիի հրաշալի աշխարհը «Հարրի Փոթեր» սյուիտից Ջոն Վիլյամս՝ Կայսերական քայլերգ […]

  • Մայիսի 2025

  • Ուր 30

    Ստանիսլավ Կոչանովսկին՝ ՀԱՖՆ-ի հետ

    30 Մայիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Դ.Շոստակովիչ՝ Սիմֆոնիկ պոեմ «Հոկտեմբեր» /12-13 ր./ Դ.Շոստակովիչ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 /19-22 ր./ 1. Allegro 2. Andante 3. Allegro Ընդմիջում Դ.Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 15 /47-50 ր./ 1. Allegretto 2. Adagio  3. Allegretto 4. Adagio  Մենակատար՝ Ֆիլիպ Կոպաչեվսկի, դաշնամուր (Ռուսաստան) Դիրիժոր՝ Ստանիսլավ Կոչանովսկի (Ռուսաստան) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 27

    Արգենտինայի Ազգային տոնին նվիրված համերգ

    27 Մայիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ Ծրագրում. Ա.Պիացցոլլա: Violentango /4 ր./ Oblivion /4 ր./ Adiós Nonino /7 ր./ Fuga y Misterio /5 ր./ Tres Movimientos Tanguísticos Porteños /20 ր./ — Allegretto — Moderato — Vivace Libertango /5 ր./ Մենակատար՝ Տիգրան Գրիգորյան, ակորդեոն Դիրիժոր՝ Գուստավո Ֆոնտանա Կադեկջյան (Արգենտինա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ