Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հունվարի 2026

  • Շբթ 17

    Տոնական մուլտՖիլ

    17 Հունվարի @ 16:00 - 17:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Մոանա | Ջրահարսը | Ինչպես ընտելացնել վիշապին | Սառցե Սիրտը | Գեղեցկուհին և Հրեշը | Ռապունցել | Մադագասկար | Անաստասիա Մենակատարներ՝ Yan Girls՝ Նարե Ղազարյան Անուշ Բադալյան Եվա Աբրահամյան Նատալի Պողոսյան Էդգար Հակոբյան Հասմիկ Լալայան Էլեն Քալանթարյան Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով Գեղարվեստական ղեկավար և Երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կյոկչյան Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի սաներ Գեղարվեստական ղեկավար՝ Կարինե […]

  • Կիր 11

    ՎԻԵՆՆԱ ԳԱԼԱ

    11 Հունվարի @ 19:00 - 20:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Առաջին մաս Յոհան Շտրաուս (որդի)` «Նապոլեոն» քայլերգ  Յոզեֆ Շտրաուս` Ֆրանսիական պոլկա «Կրակի տոնակատարություն» Յոզեֆ Շտրաուս` «Հնչող ոլորտներ» վալս Յոհան Շտրաուս (որդի)` «Թրիչ-թրաչ» պոլկա Յոհան Շտրաուս (որդի)` «Կայծակ և որոտ» պոլկա Յոհան Շտրաուս (որդի)` «Կայսերական» վալս Երկրորդ մաս Յոհան Շտրաուս (որդի)` «Չղջիկը» օպերետի նախերգանք Յոհան Շտրաուս (որդի)` «Աննա» պոլկա Յոհան Շտրաուս (որդի)` Ֆրանսիական պոլկա «Կրապֆենվալդում» […]

  • Կիր 11

    Ֆլեյտայի Երևանյան միջազգային 2-րդ փառատոն

    11 Հունվարի @ 08:00 - 17:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում․ Բախ՝ Կոնցերտ սոլ մաժոր ֆլեյտայի և նվագախմբի համար Սեսիլ Շամինադ՝ Կոնցերտինո ֆլեյտայի և նվագախմբի համար Պոլ Տաֆանել՝ Ֆանտազիա Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի թեմաներով Անտոնիո Վիվալդի՝ Կոնցերտ չորս ֆլեյտայի և նվագախմբի համար Ֆրանց Դոպլեր՝ Կոնցերտ երկու ֆլեյտայի և նվագախմբի համար ռե մինոր Ֆրանսուա Բորն՝ Ֆանտազիա Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի թեմաներով Մենակատարներ՝Մարիո Բրունո Էլեն Վիրաբյան Երժան […]

  • Ուր 9

    «Տանը մենակ» համերգային նախագիծ

    9 Հունվարի @ 19:00 - 20:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    «Արամ Խաչատրյան» համերգասրահ Ծրագրում․ «Տանը մենակ» ֆիլմի երաժշտություն Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով   Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Դեկտեմբերի 2025

  • Չրք 24

    Presentation of Karl Flesch’s book “The Art of Violin Playing”

    24 Դեկտեմբերի, 2025 @ 19:00 - 20:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    In program: Mikhail Glinka: Overture to the opera “Ruslan & Lyudmila” /5-7 min./ Erich Wolfgang Korngold: Violin Concerto /24-26 min./  I. Moderato nobile II. Romance III. Allegro assai vivace Soloist: Maximilian Simon, violin (Germany) Max Bruch: Violin concerto No.1 /26-28 min./ I. Allegro moderato II. Adagio III. Allegro energico Soloist: Aram Badalyan, violin (Germany) Conductor: Eduard Topchjan Armenian National Philharmonic Orchestra Artistic Director & Principal Conductor: Eduard Topchjan

  • Հնգ 18

    ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ-ՊՐՈԵԿՑԻԱ

    18 Դեկտեմբերի, 2025 @ 17:00 - 19:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կախարդական երեկո, որտեղ Չայկովսկու երաժշտությունը վերածվում է կենդանի հեքիաթի՝ լույսերի, գույների ու զգացողությունների հրաշալի պրոեկցիաներով։   Հեքիաթասաց՝ Լիլի Էլբակյան   Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով   Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 16

    ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ-ՊՐՈԵԿՑԻԱ

    16 Դեկտեմբերի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կախարդական երեկո, որտեղ Չայկովսկու երաժշտությունը վերածվում է կենդանի հեքիաթի՝ լույսերի, գույների ու զգացողությունների հրաշալի պրոեկցիաներով։   Հեքիաթասաց՝ Լիլի Էլբակյան   Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով   Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Նոյեմբերի 2025

  • Ուր 28

    Ալբինա Շագիմուրատովան՝ ՀԱՖՆ-ի հետ

    28 Նոյեմբերի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում․  Բաժին Ա Արամ Խաչատրյան` Այշեի պարը «Գայանե» բալետից Գեորգ Ֆրիդրիխ Հենդել՝ Դարդանուսի ռեչիտատիվը և արիան «Ամադիս» օպերայից Մենակատար` Իվան Բորոդուլին  Ջոակինո Ռոսսինի՝ Դոն Բազիլիոյի արիան «Սևիլյան սափրիչը» օպերայից  Մենակատար` Միրոսլավ Մոլչանով Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Իոաննայի “Да, час настал” արիան «Օռլեանի կույսը» օպերայից Մենակատար` Դարյա Գորոժանկո  Ալեքսանդր Բորոդին՝ Վլադիմիր Իգորևիչի ռեչիտատիվը և արիան “Медленно день угасал…” «Իշխան Իգոր» օպերայից Մենակատար` Իոսիֆ Նիկիտենկո  Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Լենսկու արիան «Եվգենի Օնեգին» օպերայից Մենակատար՝ Դանիլ Սախարով  Արամ […]

  • Ուր 21

    ՀԱՖՆ-ի համերգը՝ անվանի դիրիժոր Կիրիլ Կարաբիցի ղեկավարությամբ

    21 Նոյեմբերի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում․ Թոմաս դե Հարթման՝ Սյուիտ «Ալվան ծաղիկը» բալետից  Վոլֆգանգ Ա․ Մոցարտ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 13, K.415 /26 ր․/ I. Allegro II. Andante III. Allegro assai Ընդմիջում Ավետ Տերտերյան՝ Սիմֆոնիա թիվ 3 /25-27 ր․/ Դուդուկի և զուռնայի մենանվագը՝ Հարություն Չքոլյան և Կարեն Սիրականյան Մենակատար՝ Անդրեաս Ֆրյոլիխ, դաշնամուր (Գերմանիա) Դիրիժոր՝ Կիրիլ Կարաբից (Ուկրաինա — Գերմանիա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Կիր 2

    Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգ

    2 Նոյեմբերի, 2025 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Երվանդ Երկանյան՝ «Ձոն»,  նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին (համաշխարհային պրեմիերա) Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 5 /37-40 ր./ I. Allegro  II. Adagio un poco mosso III. Rondo: Allegro ma non troppo Ընդմիջում Ֆրանց Լիստ՝ «Ֆաուստ սիմֆոնիա» /75 ր./ I. Faust II. Gretchen III. Mephistopheles Մենակատարներ՝ Տիգրան Մելքոնյան, տենոր Եվա Գևորգյան, դաշնամուր Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան Հայաստանի ազգային […]

  • Հոկտեմբերի 2025

  • Շբթ 18

    Բայբա Սկրիդեն՝ ՀԱՖՆ-ի հետ

    18 Հոկտեմբերի, 2025 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Էդվարդ Միրզոյան՝ Էպիտաֆիա /12-15 ր./ Բենջամին Բրիտտեն՝ Ջութակի կոնցերտ, երկ.15 /35-37 ր./ I. Moderato con moto – Agitato – Tempo primo II. Vivace – Animando – Largamente – Cadenza III. Passacaglia: Andante lento  Ընդմիջում Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Սիմֆոնիա թիվ 36, դո մաժոր, K.425 /30-33 ր./ I. Adagio – Allegro spiritoso II. Andante con moto III. Menuetto IV. Presto Մենակատար՝ Բայբա Սկրիդե, […]

  • Ուր 17

    Վիլդե Ֆրանգը՝ ՀԱՖՆ-ի հետ

    17 Հոկտեմբերի, 2025 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում.  Բելա Բարտոկ՝ Ջութակի կոնցերտ թիվ 2 /38-40 ր./ I. Allegro non troppo II. Andante tranquillo III. Allegro molto Ընդմիջում Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով՝ «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտ, երկ.35 /50 ր./ I. Ծովը և Սինդբադի նավը II. Արքայազն Կալենդերի պատումը III. Արքայազնը և արքայադուստրը IV. Բաղդադի տոնակատարությունը Մենակատար՝ Վիլդե Ֆրանգ, ջութակ (Նորվեգիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ