Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Մայիսի 2025

  • Ուր 23

    Lucas Debargue with ANPO

    23 Մայիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    In program: J.Brahms: Academic Festival Overture /10-12 min./ L.v.Beethoven: Piano Concerto No.4 /32-35 min./ 1.  Allegro moderato 2. Andante con moto 3. Rondo Intermission L.v.Beethoven: Symphony No.4 /33-36 min./ 1. Adagio – Allegro vivace 2. Adagio 3. Scherzo-trio: Allegro vivace 4. Allegro ma non troppo Soloist: Lucas Debargue, piano (France) Conductor: David Wroe (USA) Eduard Topchjan, Artistic Director & Principal Conductor of the Armenian National […]

  • Կիր 18

    De España vengo

    18 Մայիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Լեգենդար ձայնը՝ Երևանում   Իսպանացի աշխարհահռչակ սոպրանո Այնոա Արտետան առաջին անգամ հանդես կգա Հայաստանում:   Ծրագրում կհնչեն իսպանական դասական երաժշտության հայտնի անունների ստեղծագործություններ՝ Անտոն Գարսիա Աբրիլ, Մանուել դե Ֆալյա, Ֆերնանդո Օբրադորես և Էնրիկե Գրանադոս։   Համերգը կազմակերպվել է Իսպանիայի Թագավորության դեսպանության կողմից՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի (Հայաստան) աջակցությամբ։   Ծրագրում. Ֆերնանդո Օբրադորես` Canciones clásicas españolas — Al […]

  • Չրք 14

    Յուջա Վանգ: Առաջին անգամ Հայաստանում

    14 Մայիսի, 2025 @ 20:00 - 22:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ՀԱՖՆ-ի 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգ: Ծրագրում. Դ.Շոստակովիչ՝ Տոնական նախերգանք /6 ր./ Ս.Պրոկոֆև՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 /33-35 ր./ 1. Allegretto 2. Scherzo. Vivace 3. Allegro moderato 4. Allegro tempestoso Ընդմիջում Ա.Խաչատրյան՝ Սիմֆոնիա թիվ 2 /51-53 ր./ 1. Andante maestoso 2. Allegro risoluto 3. Andante sostenuto 4. Andante mosso — allegro sostenuto. Maestoso Մենակատար՝ Յուջա Վանգ, դաշնամուր Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր […]

  • Չրք 7

    Աշխարհահռչակ HOOVERPHONIC խումբն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

    7 Մայիսի, 2025 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Աննախադեպ համերգ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակներում:   «Mad about you», «2-Wicky» և հիթ դարձած այլ երգեր մայիսի 7-ին կհնչեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:   Համերգի հովանավոր՝ ԱրարատԲանկ   Համերգին ուղղված գումարի մի մասը կհատկացվի լսողության խնդիրներ ունեցող երեխաներին:   Ծրագրում. 1. Intro/ Autoharp 2. 2Wicky 3. The Wrong Place 4. Vinegar & […]

  • Ուր 2

    Պետրոս Շեթիլյանը՝ ՀԱՖՆ-ի հետ

    2 Մայիսի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Ա.Սպենդիարյան` «Երևանյան Էտյուդներ» /8-10 ր./ Յ.Սիբելիուս՝ Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ.47 /34-36 ր./ 1. Allegro moderato 2. Adagio di molto 3. Allegro, ma non tanto Ընդմիջում Յո.Բրամս՝ Սիմֆոնիա թիվ 4 /43-46 ր./ 1. Allegro non troppo  2. Andante moderato  3. Allegro giocoso  4. Allegro energico e passionato  Մենակատար՝ Էլլի Սուհ, ջութակ Դիրիժոր՝ Պետրոս Շեթիլյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ապրիլի 2025

  • Շբթ 26

    Անրի Վեռնոյ՝ Կինոերաժշտություն

    26 Ապրիլի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Ծրագրում. Անրի Վեռնոյ՝ Կինոերաժշտություն Դիրիժոր՝ Գևորգ Մուրադյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 15

    Էքարտ Պրոյը՝ ՀԱՖՆ-ի հետ

    15 Ապրիլի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Լ.վ.Բեթհովեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 /30-32 ր./ 1. Allegro con brio 2. Adagio 3. Molto allegro Ընդմիջում Ֆ.Մենդելսոն՝ Սիմֆոնիա թիվ 3 («Շոտլանդական») /41-43 ր./ 1. Andante 2. Vivace 3. Adagio 4. Allegro vivacissimo Մենակատար՝ Լորենցո Դի Բելլա, դաշնամուր Դիրիժոր՝ Էքարտ Պրոյ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 5

    «ԿՆՈՋ ԲՈՒՅՐԸ»

    5 Ապրիլի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    «Տանգոն կրքի լեզուն է, իսկ կինը՝ նրա երաժշտությունը» Մարտի 8-ին կայացած անմոռանալի երեկոյից հետո, հրավիրում ենք ձեզ ապրիլի 5-ին վայելելու տանգոյի հրաշալի մթնոլորտը՝ հագեցած ամենազգայական և գրավիչ ժանրի՝ արգենտինական տանգոյի ռիթմերով Բեմում կլինեն վիրտուոզ իտալացի երաժիշտները՝ Մարկո Ալբոնետտի, սաքսոֆոնՋանկառլո Պալենա, բանդոնեոն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմի և պարային փայլուն զույգերի ուղեկցությամբ:

  • Մարտի 2025

  • Չրք 19

    ֆԻԼՄյուզիք

    19 Մարտի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հոլիվուդյան լավագույն ֆիլմերի ճանաչված սաունդթրեքերը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ: Ծրագրում կհնչեն Հանս Ցիմերի և Ջոն Ուիլյամսի ստեղծագործությունները՝ հետևյալ ֆիլմերից` կինոկադրերի ուղեկցությամբ: Ծրագրում. 1.Հարրի Փոթեր 2.Բեթմեն 3.Կարիբյան ծովի ծովահենները 4.Սկիզբ 5.Գլադիատոր 6.Ինտերստելլար 7.Հրեշտակներ և դևեր  8.Ժայռը 9.Աստղային պատերազմներ 10.Ավատար  Դիրիժոր՝ Իարոսլավ Բիչկով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 14

    Լուցիուս Հեմմերը և Ֆիլիպ Կոպաչեվսկի՝ ՀԱՖՆ-ի հետ

    14 Մարտի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Յ.Բրամս՝ Ակադեմիական փառատոնային նախերգանք /10-12 ր./ Ռ.Շուման՝ Դաշնամուրի կոնցերտ /36-39 ր./ 1. Allegro affettuoso 2. Intermezzo: Andantino grazioso 3. Allegro vivace Ընդմիջում Ռ.Շուման՝ Սիմֆոնիա թիվ 1 «Գարնանային» /30 ր./ 1. Andante un poco maestoso – Allegro molto vivace 2. Larghetto 3. Scherzo: Molto vivace 4. Allegro animato e grazioso Մենակատար՝ Ֆիլիպ Կոպաչեվսկի, դաշնամուր Դիրիժոր՝ Լուցիուս Հեմմեր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 8

    «ԿՆՈՋ ԲՈՒՅՐԸ»

    8 Մարտի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    «Տանգոն կրքի լեզուն է, իսկ կինը՝ նրա երաժշտությունը»    Կանանց միջազգային օրը հրավիրում ենք ձեզ անմոռանալի երեկոյի՝ հագեցած ամենազգայական և գրավիչ ժանրի՝ արգենտինական տանգոյի ռիթմերով!   Բեմում կլինեն վիրտուոզ իտալացի երաժիշտները՝   Մարկո Ալբոնետտի, սաքսոֆոնՋանկառլո Պալենա, բանդոնեոն   Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմի և պարային փայլուն զույգերի ուղեկցությամբ:

  • Հնգ 6

    Նվիրվում է ՀԽՍՀ Ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի 100-ամյակին

    6 Մարտի, 2025 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Վ.Ա.Մոցարտ՝ Դաշնամուրի սոնատ թիվ 19 D-dur ֆ.Շոպեն՝ Դաշնամուրի սոնատ թիվ 3, h-moll Վ.Ա.Մոցարտ՝ Դաշնամուրի սոնատ, F-dur K 332 ֆ.Շոպեն՝ Էքսպրոմտ թիվ 2, fis-dur Ֆ.Շոպեն՝ Նոկտյուրն թիվ 14, cis-moll Ֆ.Շոպեն՝ Ռոնդո Es-dur, երկ 16 Մենակատար՝ Վահագն Պապյան, դաշնամուր

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ