Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Ապրիլի 2026

  • Ուր 3

    Ֆրանկոֆոնիայի միջազգային օր՝ հանրահայտ դիրիժոր Ստանիսլավ Կոչանովսկին՝ ՀԱՖՆ-ի հետ

    3 Ապրիլի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Կլոդ Դեբյուսի՝ «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը» /10-12 min./ Քամիլ Սեն-Սանս՝ Ինտրոդուկցիա և Ռոնդո կապրիչոզո /10-12 min./ Մորիս Ռավել՝ «Գնչուհին» /8-10 min./ Ընդմիջում /15ր․/ Մորիս Ռավել՝ «Դափնիս և Քլոյե» բալետի երաժշտություն /54-57 min./ Մենակատար՝ Սերգեյ Կռիլով, ջութակ (Ռուսաստան — Իտալիա) դիրիժոր՝ Ստանիսլավ Կոչանովսկի (Ռուսաստան) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Մարտի 2026

  • Կիր 22

    «ԿՆՈՋ ԲՈՒՅՐԸ»

    22 Մարտի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հրավիրում ենք ձեզ անմոռանալի երեկոյի՝ հագեցած ամենազգայական և գրավիչ ժանրի՝ արգենտինական տանգոյի ռիթմերով! Բեմում կլինեն վիրտուոզ իտալացի երաժիշտները՝ Մարկո Ալբոնետտի, սաքսոֆոն Ջանկառլո Պալենա, բանդոնեոն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմի և Կադանս պարախմբի զույգերի ուղեկցությամբ:

  • Շբթ 21

    «ԿՆՈՋ ԲՈՒՅՐԸ»

    21 Մարտի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հրավիրում ենք ձեզ անմոռանալի երեկոյի՝ հագեցած ամենազգայական և գրավիչ ժանրի՝ արգենտինական տանգոյի ռիթմերով! Բեմում կլինեն վիրտուոզ իտալացի երաժիշտները՝ Մարկո Ալբոնետտի, սաքսոֆոն Ջանկառլո Պալենա, բանդոնեոն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմի և Կադանս պարախմբի զույգերի ուղեկցությամբ:

  • Կիր 15

    HEROES: VIDEO GAME SYMPHONY

    15 Մարտի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ 1. Prince of Persia 2. Mass Effect 3. Baldur’s Gate 3 4. Bioshock 5. Diablo Suite 6. Assassin’s Creed: Ezio’s Family Theme 7. God of War: Ascension Main Theme 8. Portal 2: Variations Ընդմիջում /15 ր./  9. Metal Gear Solid IV 10. World of Warcraft 11. Starfield 12. Dragon Age 13. Castlevania Medley 14. Shadow of the Colossus 15. Fallout Suite 16. Halo 17. The Elder Scrolls: Skyrim Dragonborn Theme Շոուն […]

  • Ուր 13

    Ֆրանկոֆոնիայի միջազգային օր՝ ՀԱՖՆ-ի համերգ՝ աշխարհահռչակ դիրիժոր Ժան-Կլոդ Կազադսյու և ֆրանսիահայ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի մասնակցությամբ

    13 Մարտի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Էկտոր Բեռլիոզ՝ «Հռոմեական դիմակահանդես» նախերգանք /8-10 ր./ Քամիլ Սեն-Սանս՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 /24-26 ր./ I. Andante sostenuto II. Allegro scherzando III. Presto Մենակատար՝ Ժան-Պոլ Գասպարյան, դաշնամուր (Ֆրանսիա) Ընդմիջում /15 ր./ Էկտոր Բեռլիոզ՝ «Ֆանտաստիկական սիմֆոնիա» /54-56 ր./ I. Passions II. A ball III. Scene in the country IV. March to the scaffold V. Dream of a night of the sabbath Դրիրժոր՝ Ժան-Կլոդ Կազադսյու (Ֆրանսիա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ […]

  • Կիր 8

    Celine DION: Tribute

    8 Մարտի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ 1. To Love You More 2. The Reason 3. Have You Ever Been in Love 4. The Prayer Դուետ՝ Արամո Մամիկոնյանի հետ 5. Taking Chances 6. All Coming Back to Me Մենակատար՝ Սեջալ, (Մեծ Բրիտանիա) 7. Because You Loved Me 8. The Power of Love 9. The Show Must Go On 10. I Surrender 11. My Heart Will Go On Մենակատար՝ Սյուզաննա Մելքոնյան 12. If I Could 13. Beauty and the […]

  • Չրք 4

    Օգյուստեն Դյումեն՝ ՀԱՖՆ-ի հետ

    4 Մարտի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Ջութակի կոնցերտ թիվ 3, K216 /25-27 ր․/ I. Allegro II. Adagio III. Rondeau Մենակատար՝ Օգյուստեն Դյումե, ջութակ (Ֆրանսիա) Ընդմիջում Դմիտրի Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 8 /64-66 ր․/ I. Adagio – Allegro non troppo II. Allegretto III. Allegro non troppo IV. Largo V. Allegretto Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Փետրվարի 2026

  • Ուր 27

    ՀԱՖՆ-ի համերգը՝ աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանի ղեկավարությամբ

    27 Փետրվարի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Դմիտրի Շոստակովիչ՝ Ջութակի կոնցերտ թիվ 1 /38-40 ր․/ I. Nocturne II. Scherzo III. Passacaglia IV. Burlesque Մենակատար՝ Սոյուն Յուն, ջութակ (Հարավային Կորեա) Ընդմիջում /15ր․/ Սերգեյ Պրոկոֆև՝ Հատվածներ «Ռոմեո և Ջուլիետ» բալետից /28 ր․/ Դիրիժոր՝ Փիթեր Ունջյան (Կանադա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 20

    Մեթյու Հոլզը՝ ՀԱՖՆ-ի հետ

    20 Փետրվարի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Էդուարդ Էլգար՝ «Էնիգմա» վարիացիաներ /34-36 ր./ Թեմա (Andante) Վարիացիաներ՝ I. L’istesso tempo “C.A.E.” II. Allegro “H.D.S-P.” III. Allegretto “R.B.T.” IV. Allegro di molto “W.M.B.” V. Moderato “R.P.A.” VI. Andantino “Ysobel” VII. Presto “Troyte” VIII. Allegretto “W.N.” IX. Adagio “Nimrod” X. Intermezzo: Allegretto “Dorabella” XI. Allegro di molto “G.R.S.” XII. Andante “B.G.N.” XIII. Romanza: Moderato “* * […]

  • Ուր 13

    TITIANO: The voice of Aznavour

    13 Փետրվարի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ 1. Hier encore 2. Mourir d’amier 3. Desormais 4. II faut savoir 5. For me, formidable 6. Une vie d’amour 7. La mamma 8. Je m’voyais deja 9. She 10. Triste venice 11. La boheme 12. Emmenez moi 13. Les deux guitars 14. Parce que tu crois 15. Paris au mois d’août Մենակատար՝ Տիտիանո, վոկալ […]

  • Ուր 6

    The ANPO under the baton of renowned conductor George Pehlivanian

    6 Փետրվարի @ 19:00 - 20:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    The Armenian National Philharmonic Orchestra will be led by world-renowned conductor George Pehlivanian in a powerful program featuring two of Sergei Rachmaninoff’s most emotional and monumental masterpieces.

  • Հունվարի 2026

  • Ուր 30

    Jazz Nutcracker. CLASSIC vs JAZZ

    30 Հունվարի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Jazz Nutcracker: CLASSIC vs JAZZ Are you ready for a musical battle where classical and jazz collide on the same stage? Tchaikovsky’s “The Nutcracker” will be performed in an unexpected format.

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ