Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հուլիսի 2026

  • Շբթ 4

    Կիրիլ Գերշտեյն | ՀԱՖՆ

    4 Հուլիսի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում․ Սերգեյ Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 /35-37 ր․/ I. Moderato II. Adagio sostenuto – Più animato – Tempo III. Allegro scherzando Մենակատար՝ Կիրիլ Գերշտեյն, դաշնամուր (ԱՄՆ) Ընդմիջում Դմիտրի Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 8 /64-66 ր․/ I. Adagio – Allegro non troppo  II. Allegretto  III. Allegro non troppo IV. Largo V. Allegretto Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ […]

  • Հունիսի 2026

  • Կիր 28

    Վասիլի Պետրենկոյի 2-րդ դիրիժորական ակադեմիա. ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳ

    28 Հունիսի @ 18:00 - 20:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Վասիլի Պետրենկոյի 2-րդ դիրիժորական ակադեմիա Ծրագրում․ Կ․ Մ․ ֆոն Վեբեր Լ․ վան Բեթհովեն Յո․ Բրամս Վ․ Ա․ Մոցարտ Ֆ․ Մենդելսոն Ս․ Պրոկոֆև Դիրիժոր մասնակիցներ՝ Ժան Կուզան (Ֆրանսիա) Ֆերնանդո Գաջինի (Արգենտինա) Ֆաբիան Գրյունքորն (Գերմանիա) Բերնատ Քեթգլաս (Իսպանիա) Իվան Շինկարյով (Ռուսաստան) Յան Սուլկովսկի (Լեհաստան) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 27

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանրահայտ դիրիժոր Վասիլի Պետրենկոյի հետ

    27 Հունիսի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում․ Ֆերուչչո Բուզոնի՝ Տուրանդոտ սյուիտ (ընտրանի) /9-12 ր․/ 1. Execution. City Gate and Departure 5/6. Dance and Song 7. Night Waltz 8. Quasi-funeral march and Finale alla Turca Մորիս Ռավել՝ «Շեհերազադե» /17-19 ր./ Ընդմիջում Նիկոլայ Ռիմսկի -Կորսակով՝«Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտ /45 ր․/ Մենակատար՝ Ալեքսանդրա Լոու, սոպրանո (Իսպանիա) Դիրիժոր՝ Վասիլի Պետրենկո (Ռուսաստան - Միացյալ Թագավորություն) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար […]

  • Ուր 19

    «ՀԲԸՄ-ն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՏԱՂԱՆԴՆԵՐ»: Երաժշտական ​​մրցույթի գալա համերգ

    19 Հունիսի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Արդեն 8 տարի շարունակ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն անց է կացնում «ՀԲԸՄ-ն Բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթը մինչև 25 տարեկան երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների մասնակցությամբ։  Մրցույթի Գրան Պրի մրցանակակիրներն հնարավորություն են ունենում հանդես գալու Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ նույն բեմում, ինչը բացառիկ ոգեշնչման աղբյուր է նրանց համար։   ՀԱՖՆ-ի հետ որպես մենակատարներ հանդես կգան […]

  • Չրք 10

    DJ Meets Orchestra

    10 Հունիսի @ 19:00 - 20:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    After the first concert, which turned into a real musical sensation, DJ Meets Orchestra is back on stage. This is the project that proved that symphonic music and electronic energy can be combined in one powerful show. And now, by popular demand, it is back, bigger, more powerful and more impressive. Legendary classical works will […]

  • Մայիսի 2026

  • Երկ 25

    Astrig Siranossian with the ANPO

    25 Մայիսի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    In program: Édouard Lalo: Cello Concerto I. Prelude, lento – Allegro maestoso II. Intermezzo, andantino con moto – Allegro presto – Andantino – Tempo I III. Introduction, andante – Allegro vivace Soloist: Astrig Siranossian, cello Intermission Ludwig van Beethoven: Symphony No. 1 Conductor: Eduard Topchjan Eduard Topchjan, Artistic Director & Principal Conductor of the Armenian National Philharmonic Orchestra

  • Ապրիլի 2026

  • Հնգ 23

    Համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին

    23 Ապրիլի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Ջուզեպե Վերդի՝ Ռեքվիեմ /85-90 ր./ Մենակատարներ` Հրաչուհի Բասենց, սոպրանո Ալինա Չերտաշ, մեցցո-սոպրանո Ալեքսեյ Դոլգով, տենոր Վազգեն Գազարյան, բաս Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հովհաննես Չեքիջյան անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Կիր 19

    Համերգ՝ Եվրոպական հյուրախաղերից առաջ

    19 Ապրիլի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 /37-39 ր./ I. Allegro II. Andantino III. Allegro Մենակատար՝ Եվա Գևորգյան, դաշնամուր Ընդմիջում /15 ր./ Դմիտրի Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 10 /56-58 ր./ I. Moderato II. Allegro III. Allegretto – Largo –Più mosso IV. Andante – Allegro – L’istesso tempo Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Կիր 12

    BEL SUONO և ՀԱՖՆ

    12 Ապրիլի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Մենակատարների հեղինակային ստեղծագործություններ Դասական գլուխգործոցների ինքնատիպ մշակումներ Համաշխարհային և խորհրդային կինոյի հայտնի սաունդթրեքեր Փոփ և ռոք հիթերի անսպասելի մեկնաբանություններ՝ շքեղ սիմֆոնիկ հնչողությամբ Կատարող՝ Bel Suono Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 11

    Համերգ՝ Եվրոպական հյուրախաղերից առաջ

    11 Ապրիլի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Անտոնին Դվորժակ՝ Թավջութակի կոնցերտ /39-41 ր․/ I. Allegro II. Adagio, ma non troppo III. Finale: Allegro moderato — Andante — Allegro vivo Մենակատար՝ Էտտորե Պագանո, թավջութակ (Իտալիա) Ընդմիջում /15 ր․/ Գուստավ Մալեր՝ Սիմֆոնիա թիվ 1 /55-57 ր․/ I. Langsam, schleppend — Immer sehr gemächlich II. Kräftig bewegt, doch nicht zu schnell III. Feierlich und gemessen, ohne zu schleppen IV. Stürmisch bewegt — Energisch Դիրիժոր՝ Պիեր-Կառլո […]

  • Երք 7

    DJ Meets Orchestra — նոր սերնդի երաժշտական շոու

    7 Ապրիլի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Շուտով…   DΞRHOVΛ — live electronics Դիրիժոր՝ Ալեքսանդր Իրադյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 4

    Ռոսսինի՝ «Սևիլյան սափրիչը»

    4 Ապրիլի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ռոսսինի՝ «Սևիլյան սափրիչը», օպերա 2 գործողությամբ Դերեր և դերակատարներ Կոմս Ալմավիվա — Լիպարիտ Ավետիսյան, տենոր Բարտոլո — Եվգենի Ստավինսկի, բաս (Ռուսաստան) Ռոզինա — Աննա Կասյան, սոպրանո (Ֆրանսիա) Ֆիգարո — Ջանպիերո Ռուջերի, բարիտոն (Իտալիա) Բազիլիո — Վազգեն Գազարյան, բաս (Գերմանիա) Բերտա — Ալինա Փահլևանյան, սոպրանո Ֆիորելլո և սպա- Կիմ Սարգսյան, բարիտոն Ամբրոջո (միմ) — Աղասի Մելքոնյան «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմ Գեղարվեստական […]

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ