Ջորջ Փեհլիվանյան, դիրիժոր Ծնվել է Բեյրութում՝ երաժշտական ընտանիքում: Փեհլիվանյանի ուղին երաժշտության մեջ սկսվել է ջութակի և դաշնամուրի դասերից՝ երեք և վեց տարեկանում: 1975-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես, դիրիժորական կրթություն ստանալու Պիեռ Բուլեզի, Լորին Մաազելի և Ֆերդինանդ Լայթների ղեկավարությամբ: Փեհլիվանյանը երկու ամառ շարունակ դասընթացներ է ունեցել Սիենայի Accademia Musicale Chigiana-ում, որի ավարտին արժանացել է Diploma di Merito-ի:
1991-ին Ջորջ Փեհլիվանյանը արժանացել է Բեզանսոնի միջազգային դիրիժորական մրցույթի Գրան Պրիին՝ ժյուրիի միահամուռ որոշմամբ: Նա առաջին ամերիկյան դիրիժորն էր, որին շնորվել էր նման պարգև:
Այդ ժամանակից սկսվել է նրա որպես դիրիժորի միջազգային կարիերան: Ելույթներ է ունեցել հեղինակավոր մի շարք նվագախմբերի հետ. London Philharmonic Orchestra և Լոնդոնի Philharmonia, Israel Philharmonic, Filarmonica della Scala, Leipzig Gewandhaus Leipzig, NDR Hamburg , Orchestra of the Teatro dell’Opera di Roma, Orchestra dell’Accademia di Santa Cecilia, Rotterdam Philharmonic, Orchestre Philharmonique de Radio France, Monte-Carlo Philharmonic, Maggio Musicale Fiorentino, Orchestra Nazionale della RAI Torino, BBC Philharmonic, Bamberger Symphoniker, Czech Philharmonic, Norddeutsche, Hessische և Südwetsdeutsche ռադիո սիմֆոնիկ նվագախմբեր, Saarländisches Staatsorchester, Orchestre de la Suisse Romande, Teatro Comunale di Bologna, Orquesta Nacional de España, Nationaal Orkest van België, Orchestra del Teatro di San Carlo, Orquesta Radio Television de España, Royal Scottish National Orchestra և այլ նվագախմբեր:
Հյուսիսային Ամերիկայում և Կաադայում Փեհլիվանյանը ղեկավարել է Հյուսթընի, Մոնրեալի, Բալթիմորի, Ցինցինատիի, Ինդիանապոլիսի, Սենթ Պոլի, Բաֆըլոյի, Ռոչեսթերի, Հոնոնլուլուի, Վանկուվերի, Օտտավայի, Քվեբեկի, Տորոնտոյի և այլ սիմֆոնիկ նվագախմբեր:
Համագործակցել է նաև Ռուսաստանի Ազգային նվագախմբի, Մոսկվայի Ֆիլհարմոնիկի, Մարիինյան թատրոնի նվագախմբի, Japan Virtuoso Symphony, Malaysian Philharmonic, Hong Kong Philharmonic, Qatar Philharmonic, Quingdao և Shanghai Philharmonic նվագախմբերի հետ:
2017-ին մաեստրո Փեհլիվանյանը պատմության մեջ ծագումով առաջին հայ դիրիժորն էր, ով ղեկավարել է Անկարայի Նախագահական սիմֆոնիկ նվագախումբը:
Հավասարապես տիրապետելով օպերային և սիմֆոնիկ երկացանկին, Ջորջ Փեհլիվանյանը ղեկավարել է առաջատար օպերային թատրոնների ներկայացումներ՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Դրանց թվում են. Կարմեն (Long Beach Opera), Ենուֆա, Սևիլյան սափրիչ, Հերնանի (New Israeli Opera), Տրավիատա (Մարիինյան թատրոն), Տոսկա (Grand Theatre de Bordeaux և Սենթ Էթիենի օպերա), LA VOIX HUMAINE (Փարիզի Cite de la Musique), Օթելլո, Գեղջկական Ասպետություն և Ջաննի Սկիկկի (Teatro San Carlo di Napoli), Պիկ թագուհի և Անդրե Շենյե (Կալգարիի Teatro Lirico), Ֆաուստի դատապարտումը (Teatro San Carlo, Նեապոլ), Բորիս Գոդունով (Պալերմոյի Teatro Massimo) և այլ օպերային ներկայացումներ: 2011-ին Փեհլիվանյանը Ֆրանսիայում հիմնել է Touquet International Music Masters փառատոնը, ներգրավելով Եվրոպայի տարբեր երկրների ազգային երիտասարդական նվագախմբեր: 2012-ին Ջորջ Փեհլիվանյանը դարձել է Փարիզի Conservatoire National Supérieur-ի (CNSMDP) պրոֆեսոր, իսկ 2013-ին Մադրիդի Katarina Gurska Conservatory-ի դիրիժորության գծով ասպիրանտական ծրագրի ղեկավար:
2020-ին Փեհլիվանյանը Սլովենիայի Բլեդ քաղաքում հիմնել է Opera Academy-ին՝ Pehlivanian Professional Opera Academy (PPOA):
2022-ին նա ստեղծել է ազգային Slovenian Festival Orchestra-ն, որը դարձել է Բլեդի փառատոնային համերգասրահի մշտական գործող նվագախումբ:
Ջ.Փեհլիվանյանը համագործակցել է համաշխարհային համբավ ունեցող բազմաթիվ մենակատարների հետ. Մաքսիմ Վենգերով, Լեոնիդաս Կավակոս, Վադիմ Ռեպին, Սառա Չանգ, Ջոշուա Բելլ, Յանին Յանսեն, Միշա Մայսկի, Գիդոն Կրեմեր, Ժան-Իվ Տիբոդե, Գիլ Շահամ, Արկադի Վոլոդոս, Էմանուել Աքս, Լին Հարրելլ, Անդրե Վաթս, Ֆազիլ Սեյ, Պատրիցիա Կոպաչևսկայա, Դմիտրի Խվորոստովսկի, Ռուջերո Ռայմոնդի, Միրելլա Ֆրենի և շատ ուրիշներ:
2005-2008թթ. մաեստրո Փեհլիվանյանը եղել է Սլովենիայի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Այնուհետև զբաղեցրել է Հրավիրյալ գլխավոր դիրիժորի պաշտոնը մի շարք նվագախմբերում. Հաագայի Residentie Orkest, Wiener Kammerorchester, Staatsphilharmonie Rheinland-Pfalz, Teatro Lirico di Cagliari և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ:
Ջորջ Փեհլիվանյանը հանդես է եկել միջազգային հեղինակավոր փառատոներում. Maggio Musicale Fiorentino, Սանկտ Պետերբուրգի Սպիտակ գիշերներ, Aix-en-Province, Mito Milan, Radio France de Montpellier, Jeunesse Musicale Vienna, Festival Bruckner of Linz, Verdi Festival di Parma, Rávena, Aspen, San Sebastien, Santander, Ravello, Madrid, Cannes MIDEM, El Escorial, Լյուբլյանայի, Գրանադայի, Օսակայի և Կյոտոյի փառատոներ:
Փեհլիվանյանը ձայնագրություններ է կատարել տարբեր հայտնի ֆիրմաներում. Classics/EMI, Sony Classical, CHANDOS, Coviello և այլ ֆիրմաներ, արժանանալով բարձր գնահատանքի և պարգևների: Հայտնի ձայնագրությունների թվում է Շոստակովիչի թիվ 7 Լենինգրադյան սիմֆոնիան՝ IBS Classical-ում: