Համերգ՝ հայ շնորհաշատ երիտասարդ կատարողների մասնակցությամբ

Դեկտեմբերի 15 19:00
Aram Khachaturian Concert Hall
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Դեկտեմբերի 15-ին հրավիրում ենք ներկա գտնվելու համերգի՝ հայ շնորհաշատ երիտասարդ կատարողների մասնակցությամբ, գեղեցիկ և բավականին հավակնոտ ծրագրով
Համերգի մենակատարներն են.
▪️ Խաչիկ Անդրեասյան, դաշնամուր
▪️ Արեգ Նավասարդյան, ջութակ
▪️ Արտյոմ Իոանիսյան, թավջութակ
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Ծրագրում`
Ռախմանինով՝ Ռապսոդիա Պագանինիի թեմայով
Պագանինի՝ Ջութակի կոնցերտ թիվ 1
Էլգար՝ Թավջութակի կոնցերտ
Արեգ Նավասարդյանն իր ելույթը նվիրում է իր ուսուցչի` Արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր, ջութակահար, Գագիկ Սմբատյանի հիշատակին։