Սերգեյ Պրոկոֆև՝ «Ռոմեո և Ջուլիետ» բալետի երաժշտություն, Երկ․64 (1938)
Հատվածների ընտրությունը՝ Փիթեր Ունջյանի (2008թ.)
1. Նախաբան
2. Առաջին տեսարան՝ Ռոմեո
3. Փողոցն արթնանում է
4.
Հատվածների ընտրությունը՝ Փիթեր Ունջյանի (2008թ.)
1. Նախաբան
2. Առաջին տեսարան՝ Ռոմեո
3. Փողոցն արթնանում է
4.
Նվիրված է Յո.Հոֆմանին: Առաջին կատարումը` 1909, Նյու Յորք, մենակատար` հեղինակ, դիրիժոր` Վ.Դամրոշ: Ռախմանինովի նախորդ կոնցերտների համեմատությամբ այս գործն աչքի է ընկնում իր ծավալով, սիմֆոնիկ զարգացման լարվածությամբ,
«Առեղծվածային» անվանում ունեցող այս գործը (Enigma նշանակում է` առեղծված) մեծ հռչակ բերեց անգլիացի կոմպոզիտորին: Ինքնաստեղծ թեման և բազմաբնույթ 14 վարիացիաները ամփոփում են Էլգարի բարեկամներից մեկի երաժշտական դիմանկարը: Բարեկամի անունը չի հայտարարվում` արդարացնելով ստեղծագործության ոչ սովորական խորագիրը: Enigma-ն բարձր են գնահատել Ռիմսկի-Կորսակովը,
Համաշխարհային հռչակ վայելող այս բալետը գրվել է ըստ Շեքսպիրի: «Պրոկոֆևի երաժշտությունը զարմանալիորեն համահունչ է Շեքսպիրի ողբերգությանը», — գրել է Ջուլիետի դերի հռչակավոր կատարող Գ.Ուլանովան: Պրեմիերան կայացել է 1938-ին Բռնոյում (Չեխիա),
Առաջին կատարումը` 1899, Հելսինկի, դիրիժոր` հեղինակ: Արդեն իր առաջին սիմֆոնիայում Սիբելիուսը ներկայանում է որպես ինքնատիպ անհատականություն ունեցող արվեստագետ: Այս ստեղծագործությունը իրավամբ անվանում են քնարական-պաթետիկական: Երաժշտությանը բնորոշ են լուսավոր ռոմանտիկական աշխարհընկալումը,
Առաջին կատարումը` Լենինգրադ, 1955, մենակատար` Դ.Օյստրախ, դիրիժոր` Ե.Մրավինսկի: Այս ստեղծագործությունը յուրատեսակ սիմֆոնիա է ջութակի և նվագախմբի համար, որը շարունակում է դեռևս Բեթհովենի հիմնադրած` սիմֆոնիզացված կոնցերտի ավանդույ թը: Կոնցերտի հիմքում ընկած նշանակալի գաղափարն իրեն զգացնել է տալիս քառամաս կոմպոզիցիայում: Խորը մտորում արտահայտող Նոկտյուրնը,
Առաջին կատարումը տեղի է ունեցել 1975-ին` Երևանում, Դավիթ Խանջյաին ղեկավարությամբ: Ստեղծագործությունը նվիրված է կոմպոզիտորի եղբոր` կյանքից վաղաժամ հեռացած դիրիժոր Հերման Տերտերյանի հիշատակին: Սիմֆոնիան հեղինակի լուրջ և խորը մտորումների արդյունքն է` կյանքի և մահվան,
Այս Կոնցերտը Բարտոկը գրել է իր կյանքի բարդ և հակասական շրջանում, երբ Եվրոպայում արդեն թևածում էր ֆաշիզմի և նացիզմի գաղափոարախոսությունը: Կոմպոզիտորը ծրագրել էր իր այս Կոնցերտը որպես միամաս ստեղծագործություն՝ վարիացիաների ձևում: Սակայն,
Ադամը՝ աշխարհի հայրը, դրախտում ճաշակեց Աստծո սիրո քաղցրությունը։
Եվ երբ նա արտաքսվեց դրախտից մեղքի պատճառով ու զրկվեց այդ
սիրուց,
խորապես տառապեց և մեծ հառաչանքով լաց եղավ ողջ անապատում։
Նրա հոգին պատառոտվում էր մտքից.
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով՝ «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտ (1888), երկ 35
Առաջին կատարումը տեղի է ունեցել Պետերբուրգում 1888-ին՝ հեղինակի ղեկավարությամբ: «Շեհերազադեն» յուրաօրինակ քառամաս ծրագրային սիմֆոնիա է: Նրա հիմքում են արաբական հայտնի «1001 գիշեր» հեքիաթների ժողովածուի որոշ դրվագներ: Կոմպոզիտորը մտադրվել է իր սյուիտի առանձին մասերին տալ ծրագրային անվանումներ.
Շոստակովիչի, Հոնեգերի և այլ ականավոր կոմպոզիտորների «պատերազմական» սիմֆոնիաների կողքին Խաչատրյանի այս գործը դարձավ Հայրենական Մեծ պատերազմի գեղարվեստական ամենանշանակալի հուշարձաններից մեկը: Դա մի ոգեշունչ պատում է ժողովրդի սխրանքի,
Գրված լինելով հեղինակի ստեղծագործական բուռն վերելքի տարիներին Հերոսական բալլադն իսկույն իր վրա բևեռեց հասարակայնության ուշադրությունը: Միամաս կոնցերտ հիշեցնող այս գործն ունի սիմֆոնիկ վարիացիաների ձև` մենակատարի և նվագախմբի ակտիվ
Ֆիննական երաժշտության մեծ դասական Սիբելիուսի ստեղծագործության մեջ հռչակավոր Ջութակի կոնցերտի և 7 մոնումենտալ սիմֆոնիաների կողքին մեծ տեղ է զբաղեցնում սիմֆոնիկ պոեմի ժանրը, որտեղ կոմպոզիտորն իբրև կանոն,
Առաջին կատարոըմը՝ 1889, Բուդապեշտ, դիրիժոր՝ հեղինակ:
Մալերը պատմության մեջ մտավ որպես XIX-XX դարերի սահմանագլխի ավստրիացի խոշորագույն սիմֆոնիստ: Նրա ստեղծագործական ժառանգությունն են կաղմում ինը մեծակերտ սիմֆոնիաները (դրանց մի մասը՝ մեներգիչների և երգչախմբի մասնակցությամբ) և երեք երգաշարերը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Այդ երգաշարերից առանձին թեմաներ և ամբողջական մասեր Մալերը օգտագործում է իր սիմֆոնիաներում:
Մալերի ստեղծագործական ուղու սկիզբը նշանավորող թիվ
Օպերան գրվել է Ռուսաստանի պատվերով, ըստ ռոմատիկ գրող, հերցոգ Ռիվազի դրամայի: Պրեմիերան կայացել է Սանկտ-Պետերբուրգում՝ 1862 ին: Լայն ճանաչում ստացած նախերգանքում կենտրոնացել են օպերայի երաժշտության առաջատար թեմաները,
Առաջին կատարումը` 1806, Վիեննա: Այս կոնցերտը համաշխարհային նվագացանկի գլուխգործոցներից է: Ոչ այնքան տեխնիկական հագեցվածությունը, որքան բովանդակության խորությունը ջութակահարից պահանջում են երաժշտական լիակատար հասունություն: Երաժշտության մեջ գերիշխում են քնարական կերպարները,
Առաջին կատարումը` 1806, Վիեննա: Այս կոնցերտը համաշխարհային նվագացանկի գլուխգործոցներից է: Ոչ այնքան տեխնիկական հագեցվածությունը, որքան բովանդակության խորությունը ջութակահարից պահանջում են երաժշտական լիակատար հասունություն: Երաժշտության մեջ գերիշխում են քնարական կերպարները,
Բեթհովենի հինգ դաշնամուրային կոնցերտների շարքում թիվ 3 կոնցերտը ունի իր առանձնահատուկ տեղը և դերը: Եթե նախորդ կոնցերտներում դեռևս զգացվում էր Հայդնի և Մոցարտի ազդեցությունը, ապա թիվ 3-ում Բեթհովենի անհատականությունը իրեն զգացնել տվեց իր ողջ ուժով և անկրկնելիությամբ:
Այս ստեղծագործության մեջ Բեթհովենը դիմել է վիեննական դասական դպրոցին բնորոշ կոնցերտի եռամաս ձևին.
Կոնցերտը Բեթհովենի վիեննական վաղ շրջանի ստեղծագործություններից է:1795 թվականին Բեթհովենը այն առաջին անգամ ներկայացրեց Վիեննայի երաժշտական հասարակայնությանը: Կոնցերտը գրվել է վիեննական դասական դպրոցի (Հայդն, Մոցարտ) նախանշած եռամաս սկզբունքով: Միաժամանակ այստեղ զգացվում է Բեթհովենի անհատական կոմպոզիտորական ոճի անկրկնելի շունչը:
Ստեղծագործությունը աչքի է ընկնում հարուստ
Առաջին կատարումը՝ 1813թ., Վիեննա, դիրիժոր՝ հեղինակ: Այս գործը պատկանում է Բեթհովենի առավել հայտնի սիմֆոնիաների թվին: Ներդաշնակ քառամաս կառույցն ընդգրկում է ծավալուն նախաբան, որին հաջորդում է իտալական տարանտելա պարի ոգով գրված թեման՝ դառնալով 1-ին մասի հիմքը: 2-րդ մասը յուրահատուկ սգո երթ է՝ հիմնական թեմայի անդադար կերպարային ձևափոխումներով: 3-րդ մասի սկերցոն գրավիչ է իր սրընթաց զարգացումով և դինամիկայով: Սիմֆոնիայի ֆինալը զանգվածային տոնախմբության տպավորիչ մի տեսարան է,
Առաջին կատարումը` Վիեննա, 1807թ., դիրիժոր` հեղինակ:
Չափազանց ընդարձակ է մեծ սիմֆոնիստ Բեթհովենի ստեղծագործության կերպարային աշխարհը. հերոսականություն, մարդկության գոյատևման հիմնախնդիրներ, փիլիսոփայական մտորումներ ճակատագրի մասին և այլն: Թիվ 4 սիմֆոնիայում Բեթհովենը ներկայանում է նորովի` իբրև կյանքի սիրահար,
Պրեմիերան կայացել է 1893-ին Պետերբուրգում՝ հեղինակի ղեկավարությամբ:
«Երազում եմ հորինել հսկայածավալ սիմֆոնիա, որով կցանկանայի ավարտել իմ ստեղծագործական ուղին, — ասել է Չայկովսկին»: Այդպիսի գործ դարձավ նրա թիվ 6 սիմֆոնիան,
Առաջին խմբագրությունը՝ 1913թ., երկրորդը՝ 1923թ.
Առաջին կատարումը տեղի է ունեցել Պետերբուրգի Պավլովսկ կայարանի համերգասրահում՝1913-ին, դիրիժոր՝ Ա.Ասլանով, մենակատար՝ հեղինակ:
Երկրորդ խմբագրության պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում՝ 1924-ին,
Դմիտրի Շոստակովիչի թիվ 15 սիմֆոնիան գրվել է մեկ ամսվա ընթացքում մերձլենինգրադյան «Ռեպինո» բնակավայրում: Պրեմիերան կայացել է 1972թ. հունվարի 8-ին՝ Մոսկվայում, Հեռուստառադիոյի Մեծ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Պրեմիերան ղեկավարել է Շոստակովիչի որդին՝ Մաքսիմ Շոստակովիչը: Սիմֆոնիան բաղկացած է չորս մասերից՝ 45 րոպե ընդհանուր տևողությամբ:
Առաջին մասը ասես վերհանում է կոմպոզիտորի մանկության լուսավոր կերպարները: Պատահական չէ,
Առաջին կատարումը 1811, Լայպցիգ, մենակատար՝ Ֆ. Շնայդեր, դիրիժոր՝ հեղինակ: Ստեղծագործության բնորոշ կողմերից են կերպարների հարստությունն ու բազմազանությունը, տեխնիկական հագեցվածությունը, սիմֆոնիկ զարգացման թափը: 1-ին մասի դրամատիկական-հերոսական կերպարները,
Կոնցերտը գրվել է Բեթհովենի ստեղծագործության հասուն շրջանում:
Այստեղ կոմպոզիտորը հետևում է վիեննական մեծ դասականներ Հայդնի և Մոցարտի նախանշած եռամաս ցիկլի սկզբունքին, սակայն ամեն քայլափոխի զգացվում է Բեթհովենի անհատականության անկրկնելի ոճի դրոշմը:
Առաջին կատարումը տեղի է ունեցել Վիեննայում 1808 թվականին` Theater an der Wien-ում: Մենակատարն էր հեղինակը: Դա Բեթհովենի վերջին ելույթն էր հանդիսատեսի առջև:
Կոնցերտի 1-ին մասում տեղ են գտել դրամատիզմը,
Շոստակովիչի թիվ 2 կոնցերտը գրվել է իր որդու, դաշնակահար Մաքսիմ Շոստակովիչի Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցում, ավարտական քննության կապակցությամբ: Դա կոմպոզիտորի երկրորդ դաշնամուրային կոնցերտն էր: Սակայն,
Ավստրիացի և ամերիկացի կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Է.Վ.Քորնգոլդը աշխատել է օպերայի, սիմֆոնիկ երաժշտության և կինոերաժշտության ասպարեզում: 1906 թվականին Գուստավ Մալերը լսելով պատանի Քորնգոլդի ստաղծագործած Կանտատը,
Դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտը ստեղծվել է 1936 թվականին և առաջին անգամ կատարվել 1937-ի հուլիսի 12-ին Մոսկվայում՝ Սոկոլնիկիում: Մենակատարը հայտնի դաշնակահար Լև Օբորինն էր,
«Գարնանային» անվանումը ստացած այս սիմֆոնիան Շումանի ամենակենսահաստատ գործերից է: Գրվել է կոմպոզիտորի ստեղծագործական վերելքի երջանիկ շրջանում, ընդամենը 4 օրվա ընթացքում: Գարնանային լուսավոր տրամադրությամբ համակված 1-ին մասը,
1879-ին Բրեսլաու քաղաքի համալսարանը Բրամսին շնորհեց փիլիսոփայության դոկտորի պատվավոր աստիճանը: Որպես շնորհակալության արտահայտություն, Բրամսը համալսարանին նվիրեց ուսանողական երգերի թեմաներով սիմֆոնիկ նախերգանք, որն անվանեց «Ակադեմիական փառատոնային նախերգանք» (այդ երգերի թվում է միջազգային ճանաչման արժանացած «Gaudeamus igitur» ուսանողական հիմնը):
Զուգահեռաբար Բրամսը աշխատում էր «Ողբերգական» անունը կրող նախերգանքի վրա,
Առաջին կատարումը՝ Լենինգրադ, 1937, դիրիժոր՝ Ե.Մրավինսկի:
Ամենալայն տարածումը ստացած այս սիմֆոնիան ներկայանում է որպես ներդաշնակ, հավասարակշիռ, մինչև վերջին մանրուքը հղկված կոմպոզիցիա: 1-ին մասի դրամատիկական բախումները,
«Երևանյան էտյուդներ» Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունը երկու մասից կազմված սիմֆոնիկ շարք է (1-ին մաս՝ «Էնզելի», 2-րդ մաս՝ «Հիջաս»), որը գրվել է ժողովրդական երաժիշտներից գրի առնված մեղեդիների հիման վրա: Նվիրված է
Սիմֆոնիան գրվել է 1788-ին՝ 40-րդ և 39-րդ սիմֆոնիաների հետ միաժամանակ: Սոցարտը նպատակ ուներ այդ երեք գործերտ կատարել մեկ երեկոյի ընթացքում, սակայն այդ համերգը ինչ-ինչ պատճառներով չի կայացել:
Երաժշտագետների կարծիքով թիվ 41 «Յուպիտեր» (ՙԱրեգակ՚) անունը ստացած սիմֆոնիան,
Առաջին կատարումը` 1805, Վիեննա, դիրիժոր` հեղինակ: Այս ստեղծագործությունը շրջադարձային էր սիմֆոնիայի ժանրում: Բեթհովենն այն նվիրել էր Նապոլեոն Բոնապարտին, որի կերպարը գրավիչ էր շատերի համար: Առավել ևս մեծ էր կոմպոզիտորի հիասթափությունը,