Էտտորե Պագանոն թավջութակ սկսել է նվագել ինը տարեկանից:
22 տարեկանում արժանացել է Իտալիայի երաժշտական քննադատների հեղինակավոր Abbiati Prize մրցանակին (2025): Նույն թվականին ստացել է նաև Միջազգային դասական երաժշտության մրցանակաբաշխության ICMA “Classeek Award” մրցանակը:
Պագանոն ուսանել է Սիենայի Accademia Chigiana-ում՝ Անտոնիո Մենեզիսի և Դավիդ Գերինգասի ղեկավարությամբ, ինչպես և Կրեմոնայի Accademia W. Stauffer-ում: Ավարտել է Հռոմի Սանտա Չեչիլիա կոնսերվատորիան (Conservatorio di S. Cecilia) և ներկայումս սովորում է Բեռլինի Universitaet der Kuenste համալսարանում` Յենս Պետեր Մայնցի ղեկավարությամբ:
2013 թվականից Էտտորե Պագանոն արժանացել է ավելի քան 40 ազգային և միջազգային մրցույթների Առաջին մրցանակի:
2017-ին Պագանոյին Կարնեգի Հոլլում շնորհվել է Նյու Յորքի International Artists Association-ի կրթաթոշակ և մրցանակ:
2019-ի նա հաղթել է Իտալիայի «Պատանի երաժիշտներ» մրցույթում, որին աջակցում էր Filarmonica della Scala-ն:
2020 թվականին Պագանոն արժանացել է Բրամսի անվան մրցույթի (Ավստրիա) Առաջին մրցանակին և եղել է Զագրեբի “Janigro” մրցույթի ամենաերիտասարդ ֆինալիստը: Հանդիսանում է նաև Գրացի “A. Kull Cello Competition”-ի հաղթող:
Թավջութակահարի տպավորիչ մրցութային հաղթանակների թվում են Առաջին մրցանակները Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթում (2022) և Էնեսկուի անվան միջազգային մրցույթում:
Է.Պագանոն համագործակցել է անվանի դիրիժորներ Վիտալի Ալեքսենոկի, Ալեսանդրո Բոնատոյի, Դիեգո Կերետտայի, Ֆրեդերիկ Չեսլինի, Մարտին Դենդիեվելիի, Միշել Գամբայի, Հարթմուտ Հենխենի, Պիետարի Ինկինենի, Դմիտրի Յուրովսկու,Անդրես Օրոսկո-Էստրադայի, Ջորջ Պեհլիվանյանի, Դոնատո Ռենցետտիի, Լի Ռեյնոլդսի, Կազուկի Յամադայի, Էրինա Յաշիմայի, Լորենցո Վիոտիի և այլ դիրիժորների հետ:
Էտտորե Պագանոն համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Ռումինիայի, Ալբանիայի, Լեհաստանի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Հայաստանի, Եգիպտոսի, Քուվեյթի, Օմանի և ԱՄՆ-ի հայտնի համերգասրահներում:
Պագանոյի ստեղծագործական կյանքի նշանակալի իրադարձություններից է 2025 թվականին կայացած նրա բեմելը Accademia Nazionale di S. Cecilia-ի համերգաշարում՝ Հռոմի Parco della Musica-ում: Հրավերներ է ստացել նաև հանդես գալու RAI National Symphony Orchestra -ի հետ՝ Թուրինի Auditorium Toscanini համերգասրահում, Մուսկատի Թագավորական Օպերային թատրոնում (Օման) և Հռոմի Quirinale պալատում՝ Հանրապետության Օրվա կապակցությամբ, Հանրապետության Նախագահի ներկայությամբ:
2025 թվականին Էտտորե Պագանոն ստացել է Վենետիկի Teatro La Fenice-ի շնորհած “Una vita nella Musica — Giovani’ մրցանակը: Հրավիրվել է նաև մասնակցելու Մյունխենի «Աստղեր և Ծագող աստղեր» համերգաշարին և Լինցի Brucknerhaus-ում կայացած ‘Stars von Morgen’ համերգաշարին:
Իտալիայի Նախագահը Պագանոյին շնորհել է “Knight of the Republic”
(«Հանրապետության Ասպետ») կոչումը՝ ստեղծագործական ձեռքբերումների համար:
Էտտորե Պագանոն նվագում է Ջովաննի եղբայրների և Իգնացիո Օնգարոյի կերտած թավջութակով (Վենետիկ, 1777): Այդ գործիքը Պագանոյին տրամադրել է «Որդեգրիր մեկ երաժիշտ» մշակութային և բարեգործական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Լուգանոյի MusicMasterpieces SA հիմնադրամի կողմից:

