Մեթյու Հոլզը 2023 թվականից հանդիսանում է Տամպերե Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Ֆինլանդիայում իր համերգային գործունեությունից բացի, Հոլզը 2024/25թթ. համերգաշրջանում որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել Atlanta Symphony, SWR Symphonieorchester, Kammerakademie Potsdam, Tonkünstler-Orchester, Royal Liverpool Philharmonic, Orchestre national de Belgique, Վարշավայի ֆիլհարմոնիկ և այլ անվանի նվագախմբերի հետ: Նրա երկացանկը ընդգրկում է բարոկկոյից մինչև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նախորդ երկու համերգաշրջանների ընթացքում Մեթյու Հոլզը ելույթներ է ունեցել Ֆինլանդիայի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի, Գյուլբենկյան նվագախմբի, Հյուսթընի սիմֆոնիկի, Ստեվենջեր սիմֆոնիկի, Զալցբուրգի Mozarteumorchester-ի, Ինդիանապոլիսի սիմֆոնիկի, Residentie Orchestra-ի և Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ: Կայացել է նրա բեմելը Minnesota Orchestra, Orchestre de chambre de Paris, Tapiola Sinfonietta և Antwerp Symphony-ի հետ:
Մեթյու Հոլզը հայտնի է վաղ շրջանի երաժշտության իր մեկնաբանություններով: Նա առաջիններից էր, ով որպես հյուրեկ դիրիժոր ղեկավարել է Նիկոլաուս Արնոնկուրի Concentus Musicus Wien անսամբլը: Այդ ժամանակից Հոլզը իրականացրել է բարոկկո և դասական ծրագրեր Chicago Symphony, Cleveland Orchestra, Philadelphia Orchestra, Seattle Symphony և այլ նվագախմբերի հետ: Նրա ձայնագրությունների շարքում են Բախի Կլավեսինի կոնցերտները, Հենդելի
Parnasso in Festa օրատորիայի ձայնագրության պրեմիերան, Բախի Զատկի և Համբարձման օրատորիաները:

