Առաջին կատարումը` Լենինգրադ, 1955, մենակատար` Դ.Օյստրախ, դիրիժոր` Ե.Մրավինսկի: Այս ստեղծագործությունը յուրատեսակ սիմֆոնիա է ջութակի և նվագախմբի համար, որը շարունակում է դեռևս Բեթհովենի հիմնադրած` սիմֆոնիզացված կոնցերտի ավանդույ թը: Կոնցերտի հիմքում ընկած նշանակալի գաղափարն իրեն զգացնել է տալիս քառամաս կոմպոզիցիայում: Խորը մտորում արտահայտող Նոկտյուրնը, սուր համահընչյուններով հագեցված Սկերցոն,վեհաշունչ Պասակալիան իրենց հանգուցալուծումն են ստանում եռուն ուժերով առլեցուն Բուռլեսկում, որտեղ հնչում են նաև նախորդ մասերի թեմաները: «Այս ստեղծագործությունը ջութակահարի առջև լայն հեռանկարներ է բացում ոչ միայն վիրտուոզային հնարավորությունների, այլ նախ և առաջ` ամենախորը զգացմունքների, մտքերի ու տրամադրությունների բացահայտման համար», գրել է Դ.Օյստրախը:
1. Nocturne
2. Scherzo
3. Passacaglia
4. Burlesque
2. Scherzo
3. Passacaglia
4. Burlesque

