Կիրիլ Կարաբիցը 15 տարի շարունակ եղել է Bournemouth Symphony Orchestra-ի գլխավոր դիրիժորը, համերգներով հանդես գալով աշխարհի տարբեր երկրներում: Այս նվագախմբի հետ Կարաբիցը կատարել է մի շարք ձայնագրություններ, հանդես գալով BBC Proms համերգաշարում, Լոնդոնի Barbican Centre-ում՝ Բեթհովենի հոբելյանի առիթով, և Southbank կենտրոնում՝ «Արևելքի հնչյուններ» ծրագրում:
Կարաբիցը համագործակցել է Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի առաջատար անսամբլերի և նվագախմբերի հետ:
2025/26 համերգաշրջանում Կիրիլ Կարաբիցը կրկին կղեկավարի London Philharmonic Orchestra-ն, Royal Scottish National Orchestra-ն, Tokyo Metropolitan Symphony Orchestra-ն, Trondheim Symphony Orchestra-ն, BBC Symphony Orchestra-ն, Orchestre Philharmonique de Strasbourg-ը և National Polish Radio Symphony Orchestra-ն.
Նույն համերգաշրջանում Կիրիլը նաև հանդես է գալու Չինաստանի Մակաուի միջազգային երաժշտական փառատոնին, որին կհաջորդեն հյուրախաղերը Կորեայում՝ Սեուլի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Համերգաշրջանը դիրիժորը կավարտի Բրեգենցի փառատոնում՝ Wiener Symphoniker ընկերակցությամբ և «Տրավիատա» օպերայի բեմադրությամբ:
Վերջին շրջանի ուշադրության արժանի ելույթներից է Կիրիլ Կարաբիցի վերադարձը Theater an der Wien թատրոն՝ Գունոյի Ռոմեո և Ջուլիետի բեմադրությամբ, Ցյուրիխի Opernhaus՝ Բոհեմի բեմադրությամբ, The Grange փառատոն՝ Այսպես են վարվում բոլոր կանայք օպերայի բեմադրությամբ, ինչպես և Վայմարի Staatskapelle՝ Լիստի Սարդանապալո օպերայի հունգարական պրեմիերայի համար:
Նախորդ համերգաշրջանում կայացել է Կիրիլ Կարաբիցի առաջնաելույթը Orchestre de Paris և Շտուտգարտի SWR Symphonieorchester նվագախմբերի հետ: Կրկին ելույթներ է ունեցել Ֆրանսիայի ռադիոյի Orchestre Philharmonique Montpellier փառատոնում, Իտալիայի Orchestra Sinfonica Nazionale RAI, Վարշավայի ֆիլհարմոնիկի, Նորվեգիայի ռադիոյի նվագախմբի, City of Birmingham Symphony-ի, Նորվեգիայի օպերային թատրոնի և այլ նվագախմբերի հետ: Նրա Հարավաֆրիկյան հյուրախաղերը ավարտվել են Mzansi National Philharmonic նվագախմբի հետ ելույթով:
Լինելով բեղուն օպերային դիրիժոր, Կարաբիցն աշխատել է Deutsche Oper-ի (Դոն Ժուան), Ցյուրիխի Opernhaus-ի (Բորիս Գոդունով, Բոհեմ), Oper Stuttgart-ի (Մահը Վենետիկում), Գլինդեբուրն փառատոնի օպերային թատրոնի (Բոհեմ, Եվգենի Օնեգին), Staatsoper Hamburg-ի (Մադամ Բաթերֆլայ), English National Opera-ի (Դոն Ժուան, Մեռյալ քաղաքը), The Grange փառատոնի (Այդպես են վարվում բոլոր կանայք), Ժնևի Վագներյան փառատոնի (Թռչող հոլլանդացին) շրջանակներում և իրականացրել այլ օպերային ներկայացումներ:
2016-19-ին Կարաբիցը եղել է Վայմարի Deutsches National Theatre-ի երաժշտական ղեկավարը: Բարձր գնահատականի են արժանացել Վագների Նյուրնբերգյան մայստերզինգերների և Տանհոյզերի, ինչպես և Մոցարտի վերջին երեք օպերաների նրա բեմադրությունները:
Կիրիլ Կարաբիցը մեծ կարևորություն է տալիս երաժիշտների նոր սերնդի դաստիարակմանը: Որպես I, CULTURE Orchestra-ի գեղարվեստական ղեկավար, 2015-ին նա գլխավորել է այդ կոլեկտիվի եվրոպական հյուրախաղերը, 2018-ին համերգները Ամստերդամի Concertgebouw համերգասրահում և Մոնպելիե փառատոնի շրջանակներում:
2012 և 2014 թվականներին Կարաբիցը մասնակցել է BBC Young Musician of the Year մրցանակաբաշխության եզրափակիչ համերգներին՝ ղեկավարելով Royal Northern Sinfonia և BBC Scottish Symphony նվագախմբերը: Համագործակցել է նաև Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական նվագախմբի հետ՝ Անգլիայում նրա հյուրախաղերի ժամանակ: Նշանակալի էր նվագախմբի ելույթը Լոնդոնի Barbican Hall-ում:
2013-ին Royal Philharmonic Society-ի երաժշտական մրցանակաբաշխության կողմից Կիրիլ Կարաբիցին շնորհվել է Տարվա Դիրիժոր կոչումը:

