Սամսոն Ցոյը աչքի է ընկնում իր անսպառ երևակայությամբ և բացառիկ զգայական մեկնաբանություններով: Ցոյը հայտնի է
արվեստի տարբեր ժանրերի և ոլորտների հետ իր նորարարական համագործակցություններով:
2025 թվականին թողարկվել է Ցոյի դեբյուտային Inmost Heart («
Սրտի խորքում») մենանվագ կատարումներով ալբոմի ձայնագրությունը՝ Linn Records ֆիրմայում:
Սամսոն Ցոյը մենահամերգներով հանդես է եկել Լոնդոնի Wigmore Hall, Նյու Յորքի Carnegie Hall, Բրյուսելի Bozar, Ամստերդամի Muziekgebouw, Բեռլինի Konzerthaus և այլ հեղինակավոր համերգասրահներում:
Դաշնակահարը համագործակցել է London Philharmonic Orchestra, City of Birmingham Symphony Orchestra, BBC Symphony Orchestra, Münchener Kammerorchester, Philharmonia Orchestra և այլ հայտնի նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Մաքսիմ Եմելյանիչև, Գերգելի Մադարաս, Էնրիկո Օնոֆրի, Ալեքսանդր Վեդերնիկով, Վալերի Գերգիև, Դիեգո Մեսսոն և այլք):
2025-ին Փարիզի «Լուի Վիտոն» հիմնադրամը նրան հրավիրել է ելույթ ունենալու և համատեղ հանդես գալու որպես հայտնի նկարիչ Դեյվիդ Հոքնեյին նվիրված երաժշտական շաբաթվա կազմակերպիչ:
Նույն թվականին նա ստեղծել է նորարարական նախագիծ, դառնալով Հեռավոր Արևմտյան Տեխասի ռեզիդենտ արտիստ՝ դասական երաժշտության ելույթները համատեղելով Ballroom Marfa պատկերասրահի ստեղծագործությունների ցուցադրման հետ:
Ցոյը սերտորեն համագործակցել է նաև վիզուալ արվեստի մասնագետների հետ, այդ թվում Փարիզի Կակոսյան թանգարանում՝ Ռիչարդ Սերրայի մոնումենտալ քանդակի ցուցադրության շրջանակներում:
Դաշնակահար Պավել Կոլեսնիկովի հետ իր երկարամյա դուետի գործունեության շրջանակներում կայացել է Ցոյի դեբյուտը Կարնեգի Հոլում, որը The New York Times օրաթերթի կողմից անվանվել է «2024 թվականի լավագույն ելույթներից մեկը»։ Harmonia Mundi ֆիրմայում Կոլեսնիկովի և Սամսոն Ցոյի առաջին համատեղ ձայնագրությունը, որը ներառում էր Շուբերտի և Դեսյատնիկովի ստեղծագործությունները, արժանացել է Preis der Deutschen Schallplattenkritik, Diapason d՛Or մրցանակների և Le Monde օրաթերթի կողմից ընտրվել է «2024 թվականի սիրված ալբոմների» շարքում՝ ընդգրկվելով BBC երաժշտական ամսագրի Instrumental Choice ցանկում։ Այս երաժիշտները միասին համահիմնադրել և կազմակերպել են Ragged Music Festival-ը Լոնդոնում, իսկ ավելի ուշ հրավիրվել են Ամստերդամի Muziekgebouw որտեղ նրանք շարունակում են ուսումնասիրել երաժշտության փոխազդեցությունը ճարտարապետության և շրջակա միջավայրի միջև։