Առաջին կատարոըմը՝ 1889, Բուդապեշտ, դիրիժոր՝ հեղինակ:
Մալերը պատմության մեջ մտավ որպես XIX-XX դարերի սահմանագլխի ավստրիացի խոշորագույն սիմֆոնիստ: Նրա ստեղծագործական ժառանգությունն են կաղմում ինը մեծակերտ սիմֆոնիաները (դրանց մի մասը՝ մեներգիչների և երգչախմբի մասնակցությամբ) և երեք երգաշարերը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Այդ երգաշարերից առանձին թեմաներ և ամբողջական մասեր Մալերը օգտագործում է իր սիմֆոնիաներում:
Մալերի ստեղծագործական ուղու սկիզբը նշանավորող թիվ սիմֆոնիան դեռևս զուրկ է կոմպոզիտորի ուշ շրջանի գործերին հատուկ հոռետեսությունից և սուտ հակասություններից: Հեղինակի խոստովանությամբ, այս սիմֆոնիայում նա ձգտում էր մարմնավորել ուժերով առլեցուն հերոսի կերպարը, նրա կյանքը, տառապանքը, պայքարը:
1-ին մասը խորհրդանշում է բնության և մարդու սերտ կապը: Լսվում է կկվի ձայնը, հնչում են որսորդական եղջերափողերը: Կարևոը դեր է կատարու «Արևը ծագեց» երգի թեման՝ իր իսկ Մալերի «Թափառական ենթավարպետի երգերը» երգաշարից:
2-րդ մասը կենցաղային անբռնազբոս տեսարան՝ որի հիմքում են վալսի տարատեսակ՝ ավստրիական լենդլեր պարի դարձվածքները:
3-րդ մասը Մալերին բնորոշ գրոտեսկի, հեգնանքի արտահայտությունն է: Կոմպոզիտորն այն անվանել է «Կալլոյի ոճով սգո քայլերգ» (Ֆրանսիացի նկարիչ Ժակ Կալլոն սիրում էր պատկերել անսովոր, երբեմն տարօրինակ տեսարաններ): Այս մասը գրվել է մի նկարի ազդեցությամբ, որտեղ պատկերված են որսորդին թաղող գազանուկները: Նրանք կեղծ արցունքներ են թափում, չնայած ներքուստ հրճվում են: Մալերի պատկերացմամբ, դա կյանքում տեղ գտած երկերեսայնության բնորոշ արտահայտություններից էր:
4-րդ մասն իր վրա է առնում, ողջ ցիկլի դրամատուրգիական զարգացման ողջ ծանրությունը, դառնում նրա բարձրակետը: Ջղաձիգ, գերլարված երաժշտությունից սկիզբ է առնում և աստիճանաբար ձևավորվում հերոսական թեման, որը սիմֆոնիայի վերջում հնչում է որպես ցնծալի ապոթեոզ:
I. Langsam. Schleppend
II. Kraftig bewegt
III. Feierlich und gemessen, ohne zu schleppen
IV. Sturmisch bewegt

