2012-ին Վիլդե Ֆրանգը արժանացել է Credit Suisse Young Artist մրցանակին, որին հաջորդել է նրա ելույթը Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Լյուցերնի փառատոնում՝ Բերնարդ Հայթինկի ղեկավարությամբ:
Խորը երաժշտականության և բացառիկ քնարականության շնորհիվ, Վիլդե Ֆրանգը դարձել է իր սերնդի առաջատար ջութակահարներից մեկը:
Վիլդե Ֆրանգը շարունակում է հանդես գալ աշխարհի ամենահայտնի նվագախմբերի հետ. Berliner Philharmoniker, Concertgbouw Orchestra, Symphonieorchester des Bayerischen Rundfunks, London Symphony Orchestra, Chamber Orchestra of Europe, Tonhalle Orchestra Zurich, Los Angeles Philharmonic, Budapest Festival Orchestra, Cleveland Orchestra և այլ նվագախմբեր:
Վ.Ֆրանգը համագործակցել է անվանի դիրիժորների հետ. Կիրիլ Կարաբից, Սըր Սայմըն Ռեթըլ, Բերնարդ Հայթինկ, Հերբերտ Բլոմշտեդ, Էսա-Պեկկա Սալոնեն, Մարիս Յանսոնս,Իվան Ֆիշեր, Մաքսիմ Եմելյանիչև, Յակուբ Հրուշա, Վլադիմիր Յուրովսկի, Մանֆրեդ Հոնեկ, Թեոդոր Կուրենտզիս, Դանիել Հարդինգ, Անտոնիո Պապպանո, Լահավ Շանի, Պաավո Յարվի, Ռոբին Տիչչիատի և այլք:
Այս համերգաշրջանի նշանակալի ելույթներից են նրա կատարումները Symphonieorchester des Bayerischen Rundfunks-ի, London Symphony Orchestra-ի , Czech Philharmonic-ի, Rotterdam Philharmonic-ի և սպասված բեմելը New York Philharmonic-ի հետ:
Վիլդե Ֆրանգը մասնակցել է Եվրոպայի Կամերային նվագախմբի և Utopia Orchestra-ի միջազգային հյուրախաղերին՝ Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ: Նա նաև շարունակում է իրականացնել Բախի ստեղծագործություններին նվիրված համերգաշարը Basel Kammerorchester-ի հետ:
Ֆրանգը նվիրված և հայտնի կամերային երաժիշտ է: Նա մշտապես հանդես է գալիս հեղինակավոր փառատոներին. Lucerne Festival, Լոնդոնի BBC Proms, Verbier, Lockenhaus, George Enescu Festival, Salzburg Festival, Prague Spring Music Festival և այլ փառատոներ:
Ջութակահարուհին ելույթներ է ունենում մենահամերգներով՝ հանրահայտ սրահներում. Նյու Յորքի Carnegie Hall, Ամստերդամի Concertgebouw, Վիեննայի Musikverein, Բեռլինի Philharmonie, Ցյուրիխի Tonhalle, Բրյուսելի Bozar, ինչպես և Վանկուվերի Recital Series-ում, Բոստոնի Celebrity Series-ում և մենահամերգներ Սան Ֆրանցիսկոյում:
Վիլդե Ֆրանգը Warner Classics ֆիրմայի «Բացառիկ Արտիստ» Է, և նրա ձայնագրությունները արժանացել են բազմաթիվ մրցանակների. Edison Klassiek Award, “Diapason d’Or” — Diapason ամսագրի կողմից, Deutsche Schallplattenpreis, Grand Prix du Disque, BBC Music Magazine և Gramophone ֆիրմայի մրցանակներ:
Վիլդե Ֆրանգը ծնվել է Նորվեգիայում: 12 տարեկանում՝ Մարիս Յանսոնսի նախաձեռնությամբ, կայացել է նրա բեմելը Օսլոյի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Սովորել է Օսլոյի Barratt Due Musikkinstitutt-ում, Համբուրգի Musikhochschule -ում՝ Կոլյա Բլախերի ղեկավարությամբ և Kronberg Academy-ում՝ Անա Չումաչենկոյի դասարանում:
Վ.Ֆրանգը նվագում է 1734 թվականին Գվարների դել Ջեզուի կերտած ջութակով, որը նրան տրամադրել է եվրոպացի բարերարը: