Դիրիժոր/ալտահար/մանկավարժ
Հայաստանի ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1965-1966թթ.:
Ծնվել է Մոսկվայում: Իբրև ջութակահար ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆեսորներ Գ.Դուլով և Կ.Մոստրաս): Կոմիտասի անվան քառյակի հիմնադիրներից էր և նրա ալտահարը 1924-1946թթ.: Ելույթներ է ունեցել Դ.Օյստրախի, Լ.Օբորինի և Ս.Կնուշևիցկու հետ տարբեր անսամբլներում: Եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի ալտերի խմբի կոնցերտմայստերը:
Մոսկվայի կոնսերվատորիայում գլխավորել է ալտի և կվարտետի դասարանները և եղել է օպերային-սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ: 1957-1960թթ. գլխավորել է Մոսկվայի մարզային ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը: 1961-ին հիմնադրել է Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողական կամերային նվագախումբը` հյուրախաղերով հանդես գալով Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում (Հ. Կարայանի անվան միջազգային մրցույթում նվագախմբին շնորհվեց 1-ին մրցանակ):