Ծնվել է 1973-ին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան և ասպիրանտուրան՝պրոֆ.Ն.Շախովսկայայի դասարան: Լինելով Russo Quartet -ի անդամ, արժեքավոր խորհուրդներ է ստացել Բորոդին կվարտետի փորձառու անդամներ Մ.Կոպելմանից և Վ.Բեռլինսկուց: Միջազգային մրցույթների դափնեկիր է Caltanissetta (1990, 1-ին մրցանակ,), Լոնդոնի լարային կվարտետների մրցույթ (1993, 3-րդ մրցանակ), Փարիզի թավջութակահարների միջազգային մրցույթ (1994, Հատուկ մրցանակ ), Antonio Janigro միջազգային թավջութակահարների մրցույթ (2000, Խորվաթիա ): 1993-1998-ին եղել է Յու.Բաշմետի ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» անսամբլի անդամ: 1998-ից եղել է Brahms Trio-ի անդամ և դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 2007-ից Բորոդին կվարտետի անդամ է: