Ֆինն դիրիժոր Պիետարի Ինկինենը իր սերնդի առաջատար դիրիժորներից է: Նրան բարձր են գնահատում «ընդգրկուն մտածողության» և բացառիկ դիրիժորական տեխնիկայի համար: Նա արժանացել է միջազգային լայն ճանաչման: Ինկինենը ղեկավարել է աշխարհի լավագույն նվագախմբեր. Royal Concertgebouw Orchestra, Budapest Festival Orchestra, Bavarian Radio Symphony Orchestra, Gewandhausorchester Leipzig, Accademia Nazionale di Santa Cecilia, Orchestre Philharmonique de Radio France, Sydney Symphony, Los Angeles Philharmonic, Cleveland Orchestra և այլ նվագախմբեր:
2024-ին Ինկինենը նշանակալի առաջնաելույթ ունեցավ Դանիայի Ազգային նվագախմբի հետ, սեղմ ժամանակահատվածում որպես փոխարինող կատարելով Մալերի 3-րդ սիմֆոնիան: Նույն տարում նա առաջին անգամ հանդես է եկել Բեռլինի Deutsche Oper-ում Վագների «Տանհոյզերի» կատարումով, որը քննադատների կարծիքով դարձել էր այդ թատրոնի ամենահզոր Վագներյան կատարումը:
Ռիխարդ Վագների երաժշտությունը առանձնահատուկ տեղ ունի Պիետարի Ինկինենի հետաքրքրությունների շրջանակում:
2023-ին նա ղեկավարել է Վագների «Նիբելունգների մատանին» տետրալոգիայի բեմադրությունը Bayreuth Festival-ում (ռեժիսոր Վալենտին Շվարց), իսկ 2021-ին ղեկավարել է «Վալկիրիա» օպերան՝ Հերման Միտշեի բեմադրությամբ (Գրին Հիլլում): Դիրիժորի նշանակալի նվաճումն էր նաև Վագների «Նիբելունգների մատանի» ամբողջական ցիկլի ղեկավարումը Ավստրալիայի օպերային թատրոնում՝ 2013-ին և 2016-ին, արժանանալով Helpmann Award մրցանակին լավագույն երաժշտական մեկնաբանման համար: 2016-ին ստացել է նաև Green Room Award մրցանակը որպես Լավագույն օպերային դիրիժոր:
2014-ին Ինկինենը Իտալիայի երաժշտական քննադատների ասոցիացիայի կողմից արժանացել է Ֆրանո Աբբիատի մրցանակին՝ Վագների «Հռենոսյան ոսկին» օպերայի ղեկավարման համար Պալերմոյի Teatro Massimo — ում:
Պիետարի Ինկինենը ղեկավարել է մի շարք անվանի օպերային թատրոններում. Finnish National Opera, Théâtre de la Monnaie, Staatsoper Unter den Linden, Bayerische Staatsoper, Semperoper Dresden և այլ թատրոններ:
Պիետարի Ինկինենը եղել է Սաարբրուկենի Deutsche Radio Philharmonie Saarbrücken Kaiserslautern նվագախմբի գլխավոր դիրիժորը մինճև 2024/25 համերգաշրջանը: Նախկինում գլխավոր դիրիժորի պաշտոն է զբաղեցրել Japan Philharmonic Orchestra-ում, Prague Symphony Orchestra-ում, Սեուլի KBS Symphony Orchestra, և Ludwigsburg Festival Orchestra-ում:
Նոր Զելանդիայի սիմֆոնիկ նվագախմբում իրըգործունեության ընթացքում Ինկինենը Naxos ֆիրմայում ձայնագրել է Սիբելիուսի սիմֆոնիաների ամբողջական շարքը: Մեկ այլ սիբելիուսյան շարք էլ ձայնագրվել է համերգային կատարմամբ Ճապոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Suntory Hall-ում: Deutsche Radio Philharmonie-ի հետ Ինկինենի նախագծերից է նաև Դվորժակի և Պրոկոֆևի սիմֆոնիաների լիակատար ցիկլի ձայնագրությունը SWRmusic/Naxos ֆիրմաներում:
Նրա դիրիժորական գործունեությունը 2023-ին հիմք է հանդիսացել Սվեն Ռեխի վավերագրական ֆիլմի համար:
Պիետարի Ինկինենը դիրիժոր լինելուն զուգահեռ մենակատար ջութակահար է: Նա սովորել է Քյոլնի երաժշտական ակադեմիայում՝ Զախար Բրոնի ղեկավարությամբ: Դրան հաջորդել է նրա ուսումը Հելսինկիի Սիբելիուսի անվան ակադեմիայում՝ դիրիժորության բաժնում:

