Արաքս Աշճյանը ծնվել է 2009-ի՝ Երևանում։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Ղ․Սարյանի անվան արվեստի դպրոցում (դոց. Ժաննա Բաղրամյանի դաշնամուրի դասարան և Արմենուհի Կարապետյանի կոմպոզիցիայի դասարան)։ 2023 թվականից ուսումը շարունակել է Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ում՝ Հռիփսիմե Աղաքարյանի դասարանում։ Արաքսը մասնակցել է տարբեր համերգների, մրցույթների և փառատոների։
- 2016-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ կատարել է Ի.Բերկովիչի կոնցերտը։
- 2017-ին Վրաստանի Բորժոմի քաղաքում մասնակցել է «Հարմոնիա» IV միջազգային փառատոնին՝ արժանանալով դափնեկրի կոչման։
- 2018— ին մասնակցել է Թբիլիսիում անցկացված Տ.Ախոբաձեի անվան երիտասարդ դաշնակահարների 1-ին միջազգային մրցույթին և գրավել 3-րդ տեղը։
- 2018-2021թվականներին Արաքսը մասնակցել է «ArtMusic» միջազգային մրցույթին՝ Երևանում, զբաղեցնելով 3-րդ, 2-րդ և 1-ին տեղերը, ինչպես նաև արժանացել է Գրան Պրի մրցանակի:
- 2020-ին մասնակցել է Թբիլիսիի «Online Harmony» 1-ին միջազգային առցանց մրցույթին, արժանանալով 1-ին մրցանակի։
- 2021-ին Մոսկվայում կայացած «Ձմեռային խճանկար» միջազգային առցանց մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։
- 2021-ին 1-ին մրցանակ է շահել «Դաշնամուր» անվանակարգում՝ «Արս Աստրա»միջազգային առցանց մրցույթում (Մոսկվա)։
- 2021-ին Էջմիածնում կայացած երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնում՝ «Դաշնամուրային դուետ» անվանակարգում, արժանացել է 1-ին մրցանակի։
- 2022-ին արժանացել է Գրան պրիի «Մետաքսի ճանապարհ» II միջազգային մրցույթում՝ նվիրված Ա. Ն. Սկրյաբինին։ Արաքսը կոմպոզիցիայով սկսել է զբաղվել 7 տարեկանից։
- 2018-ին Էդվարդ Միրզոյանի անվան երիտասարդ կոմպոզիտորների հանրապետական մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:
- 2016-2019 թվականներին Արաքսը հնարավորություն է ունեցել իր ստեղծագործությունները ներկայացնել «Վերածնունդ» միջազգային մրցույթին՝ «Կոմպոզիցիա» անվանակարգում, որտեղ արժանացել է համապատասխանաբար 3-րդ, 2-րդ և 1-ին մրցանակների։
- 2022 թվականին Սանկտ Պետերբուրգում կայացած «Նոր մեղեդիներ» կոմպոզիտորների II միջազգային մրցույթի «Կամերային և գործիքային երաժշտություն» անվանակարգում արժանացել է 2-րդ աստիճանի դափնեկրի կոչման։
- 2023 թվականից Արաքսը հանդիսանում է Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու։

