Դեյվիդ Վրոեն հանդիսանում է New Jersey Festival Orchestra-ի, Irish Tenors խմբի և Orchestra Manhattan-ի գեղարվեստական ղեկավարը, ինչպես և Phoenicia International Festival of the Voice-ի գլխավոր դիրիժորը: Տարբեր տարիների եղել է նաև Միսսուրիի պետական բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը և Նյու Յորքի City Opera-ի ռեզիդենտ դիրիժորը:
Ելութներ է ունեցել Boston Symphony Orchestra, Saint Louis Symphony, Columbus Symphony, New Jersey Symphony, Royal Scottish National Orchestra, L’Orchestre National de Lille, L’Ensemble de Paris, L’Orchestre Lamoureux (թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ), Symphony Nova Scotia, Kansas City Symphony, Santa Fe Symphony, New York City Ballet, Neue Brandenburg Symphony, Jerusalem Symphony Orchestra, Delaware, Harrisburg, Huntsville, De Moines Symphony և այլ անվանի նվագախմբերի հետ: Հյուրախաղերով հանդես է եկել Արևմտյան Ավստրայում Vorarlberg Symphony-ի հետ համատեղ և մասնակցել Bregenz Frühlings Festival-ին:
Մաեստրո Վրոեն ասիական նվագախմբերի սպասված դիրիժոր է: Նա ղեկավարել է Taiwan National Symphony, Busan Philharmonic, Շենժենի, Մակաուի, Հանչժուի, Նանկինի, Վուհանի, Չժեցզյանի, Գույանի, Թայփեյի և Տայչժունի սիմֆոնիկ նվագախմբերը:
2000-2006թթ. Վրոեն եղել է Մերիլենդի Garrett Lakes Arts Summer Festival-ի, իսկ 1990-1996-ը Kansas City Camerata-ի գեղարվեստական ղեկավարը:
Boston Symphony Orchestra-ում Վրոեն հանդիսացել է Սեյջի Օզավայի ասիստենտը, ղեկավարելով նվագախումբը և համագործակցելով հանրահայտ մենակատարներ Ջոշուա Բելլի, Հորացիո Գուտերեսի, Ջեսսի Նորմանի, Իցխակ Պերլմանի և այլոց հետ: Նույն նվագախմբի կամերային կազմի հետ հյուրախաղերի է մեկնել Եվրոպա:
2007-ից Վրոեն ձայնագրություններ է կատարել L’Orchestre National de Lille նվագախմբի հետ՝ TransArt ձայնագրման ֆիրմայում, դաշնակահար Բրունո Ֆոնտեյնի հետ: Նրա ձայնագրությունները հեռարձակվել են ավստրիական ORF հեռուստաալիքով:
Դեյվիդ Վրոեն հարուստ փորձ ունի քրոսովեր ժանրի կատարման ասպարեզում, համագործակցելով հայտնի մենակատարների և երաժշտախմբերի հետ (Irish Tenors, Mannheim Steamrollers, Celtic Women,
Նատալի Մերչընթ, Ջոան Ռիվըրս, Դոն Ռիքըլս, Բոբ Նյուհարթ, Celtic Thunder, Ocean City Pops Orchestra և այլք):
Մաեսրտո Վրոեն մեծ ուշադրություն է հատկացնում սկսնակ, հեռանկարային երաժիշտներին: 2014-ին եղել է Brown University Symphony Orchestra-ի ժամանակավոր ռեզիդենտ գեղարվեստական ղեկավարը, 2008-2011-ին N.Y. University Symphony Orchestra-ի գլխավոր դիրիժորը, 2000-2005-ը՝ Նյու Ջերսիի Montclair State University-ի նվագախմբերի ղեկավարը: Հետագայում ղեկավարել է Boston Symphony Orchestra-ի երիտասարդական կազմի համերգները, ինչպես և վարպետության դասընթացներ վարել New England Conservatory-ում, Harvard University-ում, Rutgers University-ում և University of Alabama-ում: Հանդիսացել է Ամերիկայի նվագախմբերի լիգայի Երաժշտության աջակցության ֆոնդի կազմակերպած մրցույթների ժյուրիի անդամ և Նյու Ջերսիի MTA State Concerto Competition-ի ժյուրիի նախագահ:
Արժանացել է Սեյջի Օզավայի կրթաթոշակի և Միացյալ Նահանգների Կոնգրեսի խրախուսական պարգևին:
Դեյվիդ Վրոեն Բերնսթայնի 1-ին միջազգային դիրիժորական մրցույթի ֆինալիստ է:
Ավարտել է Մանչեստերի համալսարանի երաժշտական բաժինը: Կրթությունը շարունակել է Չիկագոյում՝ Գուստավ Մայերի և Վիկտոր Յամպոլսկու ղեկավարությամբ:

