Առաջին կատարումը` Վիեննա, 1807թ., դիրիժոր` հեղինակ:
Չափազանց ընդարձակ է մեծ սիմֆոնիստ Բեթհովենի ստեղծագործության կերպարային աշխարհը. հերոսականություն, մարդկության գոյատևման հիմնախնդիրներ, փիլիսոփայական մտորումներ ճակատագրի մասին և այլն: Թիվ 4 սիմֆոնիայում Բեթհովենը ներկայանում է նորովի` իբրև կյանքի սիրահար, նրա լուսավոր կողմերը գովերգող արվեստագետ: Լավատեսական և կենսահաստատ է դանդաղ նախաբանով սկսվող 1-ին մասի երաժշտությունը: Բնության գեղեցկության և ներդաշնակության շունչ կա 2-րդ դանդաղ մասում: Մենուետ կոչվող 3-րդ մասն, ըստ էության, սկերցո է` Բեթհովենին բնորոշ դինամիկ զարգացումով: 4-րդ մասը գրված է «անընդհատ շարժման» սկզբունքով և իբրև ֆինալ արժանավոր ձևով է եզրափակում կուռ կառուցվածք ունեցող այս սիմֆոնիկ ցիկլը: Լույս և հավատ, հույս և բերկրանք կա նրա երաժշտության մեջ:
1. Adagio. Allegro vivace
2. Adagio
3. Minuetto. Allegro vivace
4. Allegro ma non troppo

