Ջինգ Ժաոն Չինաստանի իր սերնդի առաջատար թավջութակահարներից է: 2005-ին արժանացել է Մյունխենի ARD International Competition-ի 1-ին մրցանակի, իսկ 2009-ին ստացել է Ճապոնիայի Exxon Mobil Music award մրցանակը:
Մեծանուն մաեստրո Սեյջի Օզավան Ջինգ Ժաոյին ընտրել է որպես մենակատար՝ ջութակահար Վադիմ Ռեպինի, դաշնակահար Լանգ Լանգի և երգչուհի Քեթլին Բեթլի հետ ելույթ ունենալու Չինաստանի Մեծ թատրոնի (Պեկին) Նոր Տարվա բացման համերգին:
Սեյջի Օզավան գործուն աջակցություն է ցուցաբերել Չինգ Ժաոյի Բեռլին տեղափոխվելու և Karajan Academy-ում ընդունվելու համար, ինչպես և Յո Յո Մայից և Մ. Ռոստրոպովիչից անհատական դասեր ստանալու գործում:
Ընդունելով թավջութակահարուհու բացառիկ օժտվածությունը, Ռոստրոպովիչը հնարավորություն ընձեռեց Ջինգ Ժաոյին ընդունվելու պրոֆ. Դավիդ Գերինգասի դասարան Բեռլինի Hanns-Eisler Hochschule fur Musik-ում:
Ջինգ Ժաոն հանդես է եկել անվանի դիրիժորների ղեկավարությամբ. Սեյջի Օզավա, Լորին Մաազել, Ռիկարդո Մուտի, Անդրիս Նելսընս, Մյունգ-Վուն Չունգ, Մուհայ Թանգ, Միխայիլ Պլետնյով, Յուրի Բաշմետ, Կենիչիրո Կոբայաշի, Ժան Ֆուրնիե, Էլիահու Ինբալ և ուրիշներ:
Ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ. NHK Symphony, New Japan Philharmonic, Beijing Symphony, Bayerische Rundfunk Orchestra, Munich Chamber Orchestra, Hong Kong Philharmonic, Սեուլի KBS Philharmonic, NDR Symphony Օrchestra, Philharmonica della Scala, Sydney Symphony, Singapore Symphony և այլ նվագախմբեր:
Ջինգ Ժաոն պահանջված կամերային երաժիշտ է և համագործակցում է հանրաճանաչ արտիստների հետ. Էմանուել Պայու, Գայ Բրունշտայն, Դայշին Կաշիմոտո, Պոլ Մեյեր, Բորիս Բերեզովսկի, Էրիկ լը Սաժ, Անտուան Տամեստիտ, Կոնստանտին Լիֆշից, Թրեվըր Փինոք և այլք:
Մյունգ-Վուն Չունգի ղեկավարությամբ հյուրախաղերով հանդես է եկել Ասիայում և հրավիրվել է նվագելու Ճապոնիայի թագաժառանգ ջութակահար Նահուրիտոյի հետ:
Մեծանուն դաշնակահար Մարթա Արգերիխը հրավիրել է Ջինգ Ժաոյին կատարելու և ձայնագրելու Չայկովսկու տրիոն Դորա Շվարցբերգի հետ միասին Լուգանոյի փառատոնում, որից հետո թավջութակահարուհին դարձել է այդ փառատոնի մշտական հրավիրյալ արտիստը: Նա ելույթներ է ունեցել նաև Երուսաղեմի, Զագրեբի, Ստամբուլի, Բոննի Roland’s Ecke, Բադ Քիսսինգենի, Արգերիխի Beppu Festival և այլ փառատոներում:
Ջինգ Ժաոն միջազգային լայն ճանաչում ունի և հայտնի է իր ընդարձակ երկացանկով:
Ծնվել է Պեկինում: Սովորել է Պեկինի կենտրոնական կոնսերվատորիայում Սոնգ Տաոյի մոտ: Կատարելագործվել է Տոկիոյի երաժշտական քոլեջում: Բեռլինում ապրելու տարիներին Սիենայի Academia Chingiana-ում մասնակցել է Մարիո Բրունելլոյի և Գեորգ Ֆաուստի վարպետության դասընթացներին:
Նվագում է Մատտեո Գոֆրիլլերի 1711-ին կերտած թավջութակով, որը նրան տրամադրել է մասնավոր հիմնադրամը:
2019-ին թողարկվել են նրա 2 CD-ները՝ Ռուսական ալբոմը (Շոստակովիչի Թավջութակի կոնցերտ) և Չինական ալբոմը (Թան Դունի թավջութակի կոնցերտներ):