Grammy մրցանակի առաջադրված ջութակահար Ռոբերտ Մքդաֆին հայտնի է իր հագեցած բազմակողմանի գործունեությամբ:
Որպես մենակատար նա հանդես է եկել համաշխարհային առաջատար նվագախմբերի հետ. Toronto Symphony, London Philharmonic, Bruckner Orchestra Linz, Fort Worth Symphony, Նեապոլի և Բաֆըլոյի սիմֆոնիկ նվագախմբեր, Orchestre National de Lille, Ատլանտայի, Հավայիի և Վիրջինիայի սիմֆոնիկ, Venice Baroque Orchestra և այլ նվագախմբերի հետ:
Հիշատակման արժանի են Մքդաֆիի հյուրախաղերը Venice Baroque Orchestra-ի հետ ԱՄՆ-ի երեսուն քաղաքներում:
Ռոբերտ Մքդաֆին միջազազգային փառատոների մշտական մասնակից է. Aspen Music Festival և այլ փառատոներ: Նա հիմնադիրն է Rome Chamber Music Festival-ի և Իտալիայի Aspen Music Festival-ի:
Ռոբերտ Մքդաֆին ձայնագրություններ է կատարել հայտնի Telarc and EMI ֆիրմաներում. Մենդելսոնի, Բրուխի, Գլասսի, Բարբերի, Ռոժայի, Բերնսթայնի. Վիլիամ Շումանի ջութակի կոնցերտներ և ջութակի երաժշտության վիեննական ընտրանի: NBC’s Today, CBS Sunday Morning, PBS’s Charlie Rose, A&E’s Breakfast with the Arts, Wall Street Journal և այլ պարբերականներ և հեռուստաընկերություններ լուսաբանել են ջութակահարի ստեղծագործական գործունեությունը:
Ռոբերտ Մքդաֆին հայտնի է ժամանակակից կոմպոզիտորների հետ իր ակտիվ համագործակցությամբ: Նրան են նվիրված անվանի կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասսի Ջութակի թիվ 2 կոնցերտը («Ամերիկյան տարվա չորս եղանակներ»), Մայք Միլսի Կոնցերտը ջութակի, ռոք խմբի և լարային նվագախմբի համար: Ռոբերտ Մքդաֆին այս ստեղծագործությունների պրեմիերաների իրագործողն է և դրանց նվիրված տարածողը աշխարհի շատ երկրներում: «Ամերիկյան տարվա չորս եղանակներ» կոնցերտը Մքդաֆին ձայնագրել է Ֆիլիպ Գլասսի Orange Mountain Music ֆիրմայում Լոնդոն Ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ և դիրիժոր Մարին Ալսոփի ղեկավարությամբ:
Ջութակահարի մանկավարժական գործունեությունը կապված է գլխավորապես Mercer University-ի հետ, որտեղ ղեկավարում է Լարայինների ֆակուլտետի Ռոբերտ Մքդաֆի կենտրոնը (իր հայրենի քաղաք Մեյքոնում, Ջորջիա): Դասավանդում է նաև Aspen Music Festival and School-ի ջութակի ֆակուլտետում:
Որպես Rome Chamber Music Festival-ի հիմնադիր Ռոբերտ Մքդաֆին արժանացել է Հռոմի քաղաքապետի Premio Simpatia մրցանակին:
Մքդաֆին նվագում է Գվարների դել Ջեզուի՝ 1735-ին կերտած ջութակով, որը հայտնի է “Ladenburg” անունով: Գործիքը պատկանում է Մքդաֆիի սահմանափակ իրավունքներով ընկերությանը: