Խուան Պարդոն եղել է Մեքսիկայի Orquestra Filarmónica de Jalisco-ի (2010-2017), Orquesta Sinfónica de la Universidad Autónoma de Nuevo León-ի (2008-2009), Orquesta Sinfónica de la
Universidad de Guanajuato (2009-2010) նվագախմբերի տրոմբոնահարների կոնցերտմայստերը: 2018-ից նա Հայաստանի Ազգային ֆիհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների կոնցերտմայստերն է:
Տարբեր նվագախմբերի կազմում հանդես է եկել աշխարհի տարբեր նվագախմբերի հետ՝ Հեսուս Ամիգոյի, Էնրիկե Գարսիա Ասենսիոյի, Էնթընի Վիթի, Լիոր Շամբադալի, Էդուարդ Թոփչյանի, Նելլո Սանտիի և այլ հատնի դիրիժորների ղեկավարությամբ:
Որպես մենակատար մասնակցել է միջազգային փառատոների (ԱՄՆ, Մեքսիկա, Հարավային Կորեա), հանդես է եկել մենահամերգներով և տարբեր անսամբլների կազմում: Դաշնակահար Թիմըթի Վելչի հետ Խուան Պարդոն պատվիրել է և իրականացրել տրոմբոնի համար գրված նոր ստեղծագոծությունների պրեմիերաներ: Խուան Պարդոն փողային նվագարաններ արտադրող հեղինակավոր S.E. Shires Company-ի պաշտոնական արտիստն է: 2016-2017-ը եղել է Մեքսիկայի Universidad de Guanajuato-ի համալսարանի պրոֆեսոր:
Նրա մանկավարժական գործունեությունը կապված է ՀԱՖՆ-ի և ԵրազԱրտ ծրագրի կողմից հովանավորվող “Brass Academy”-ի հետ (վարպետության դասեր, փառատոների կազմակերպում և այլն):