Աննա Տիֆուն 2007թ. Ջորջե Էնեսկուի անվ. միջազգային մրցույթի հաղթող է (Ռումինիա, 2007թ.):
Ծնվել է Կալիարիում՝ երաժշտի ընտանիքում: Բեմելը կայացել է ութ տարեկանում՝ Vittorio Veneto համերգաշարի շրջանակներում, որտեղ արժանացել է 1-ին մրցանակի: Տասնմեկ տարեկանում կայացել է նրա ելույթը Orchestre National des Pays de la Loire նվագախմբի հետ, իսկ տասներկու տարեկանում՝ Միլանի La Scala-ում: Տասնչորս տարեկանում հաղթող է ճանաչվել Viotti Valsesia և Marcello Abbado (Ստրեսա) միջազգային մրցույթներում:
Սովորել է Կրեմոնայի Academy Walter Stauffer-ում (պրոֆ. Սալվատորե Ակկարդոյի դասարան) և Սիենայի Academy Chigiana-ում՝ արժանանալով Պատվոգրի:
Դորտմունդի Mozart Gesellschaft-ի աջակցությամբ Աննան սովորել է Ֆիլադելֆիայի Curtis Institute of Music-ում՝ պրոֆեսորներ Աարոն Ռոզանդի, Շմյուել Աշկենազիի և Պամելա Ֆրանկի ղեկավարությամբ:
Կալիարիի International Music Academy-ի կրթաթոշակով կատարելագործվել է Փարիզի Ecole Normale-ում ստանալով մենակատարի դիպլոմ:
Աննա Տիֆուն ելույթներ է ունեցել աշխարհի հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբերի և հայտնի կամերային անսամբլների հետ. Orchestra Nazionale di Santa Cecilia, Orchestra Nazionale della RAI di Torino, Orchestra della Fondazione Arena di Verona, Orchestra del Teatro Carlo Felice di Genova, Orchestra Filarmonica Arturo Toscanini, Orchestra Haydn di Bolzano e Trento, Orchestra del Teatro La Fenice di Venezia, Simòn Bòlivar Orchestra, Stuttgarter Philarmoniker, Dortmunder Philharmoniker, George Enescu Philarmonic Orchestra, Bucharest Radio Orchestra, Lithuanian Chamber Orchestra, Munich Chamber Orchestra, KZN Philarmonic of Durban, Israel Philharmonic soloists, Prague Chamber Orchestra, Orchestra Filarmonica del Qatar և այլ նվագախմբեր:
Համագործակցել է անվանի դիրիժորներ Յուրի Տեմիրկանովի, Գուստավո Դուդամելի, Միկկո Ֆրանկի, Դիեգո Մատեուզի, Դավիդ Աֆքրամի, Յուրա Վալչուայի, Ջոն Աքսելրոդի, Քրիստոֆ Պոպպենի, Յուստուս Ֆրանցի և այլ հայտնի դիրիժորների հետ:
Վերջերս Աննան իտալացի դաշնակահար Ջուզեպե Անալորոյի հետ ձայնագրություն է կատարել Warner Classics հեղինակավոր ֆիրմայում:
Համագործակցել է անվանի երաժիշտներ Մաքսիմ Վենգերովի, Յուրի Բաշմետի, Էցիո Բոսսոյի, Ժուլիեն Քվենտինի, Մարիո Բրունելլոյի, Մայքլ Նիմանի, Բորիս Անդրիանովի և այլ հայտնի երաժիշտների հետ: Դերասան Ջոն Մալկովիչի, երգիչ Անդրեա Բոչելիի, և բալետի մենապարուհի Կարլա Ֆրաչիի հրավերով մասնակցել է Իտալիա, Եգիպտոս և ԱՄՆ կատարած հյուրախաղերին:
Աննա Տիֆուն հանդես է եկել հեղինակավոր փառատոներին. Tuscan Sun Festival, Festival de Musique Menton, Ravello Festival, Բեյրութի Al Bustan, Ռումինիայի George Enescu Festival և այլ փառատոներ:
Ելույթներ է ունեցել La Scala di Milano, Auditorium Parco della Musica di Roma, Sala Verdi di Milano, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ համերգասրահ, Մոսկվայի Չայկովսկու անվ. համերգասրահ, Դորտմունդի Konzerthaus, Բեռլինի Konzerthaus, Շտուտգարտի Beethoven-Saal, Վենետիկի Teatro La Fenice, Պրագայի Rudolphinum – Dvorak Hall, Բուխարեստի Ateneo և Sala Palatului, Նյու Յորքի Madison Square Garden, Լոս Անջելեսի Staples Center, Կարակասի Simòn Bòlivar Hall և այլ համերգասրահներ:
Աննա Տիֆուն համարվում է Իտալական Alitalia ավիաուղիների գովազդային խորհրդանիշը՝ Ռիկարդո Մուտիի, Ջուզեպե Տորնատորեի և Էլեոնորա Աբանյատոյի հետ համատեղ:
Աննան նվագում է Անտոնիո Ստրադիվարիի 1716թ. կերտած “Marèchal Berthier” ex Napoleon ջութակով, որը նրան տրամադրել է Միլանի Associazione Canale կազմակերպությունը: