Ջութակի կոնցերտ թիվ 5, A-dur, K 219.
Վիեննական դասական դպրոցի մեծ ներկայացուցիչներ Հայդնը և Մոցարտը իրավամբ պետք է համարվեն դասական գործիքային կոնցերտի ժանրի հիմնադիրներ: Մոցարտի կոնցերտները, որպես կանոն, գրվել են կոմպոզիտորի հեղինակային երեկոների համար /այսպես կոչված՝ ակադեմիաների համար/: Մեծ մասամբ, մենակատարի դերում հանդես էր գալիս ինքը Մոցարտը, որը նաև ղեկավարում էր ընկերակցող կամերային նվագախմբի նվագը: Ակադեմիաների ունկնդիրները մեծահարուստ հովանավորներ էին, որոնց պատվերով գրվել է Մոցարտի կոնցերտների մեծ մասը: Ներկա էին նաև Մոցարտի մտերիմները, բարեկամները, և ազնվական երաժշտասերները և քննադատները:
Մոցարտի ջութակի կոնցերտների մեծ մասը գրվել է հարազատ Զալցբուրգում: Այդ կոնցերտներում
Մոցարտը հետևում էր իր նախասիրած եռամաս ձևին՝ կենտրոնական դանդաղ մասով և շրջապատի արագաշարժ մասերով: Այս սկզբունքով է գրվել նաև ջութակի թիվ 5 կոնցերտը /1775թ./՝ մասերի հետևալ հաջորդականությամբ.
1.Allegro aperto – Adagio – Allegro aperto
2.Adagio
Այս կոնցերտում դրսևորվել են Մոցարտի անկրկնելի անհատական ոճի ամենաբնորոշ հատկանիշները. Անսպառ մեղեդայնությունը, հարմոնիայի հարստությունը, ճկուն ռիթմիկան, ջութակի և նվագախմբի նվագաբաժինների հետաքրքիր և բազմազան հարաբերակցությունը: