1780-ականները առանձնահատուկ էին Մոցարտի համար: 1782-1786 ժամանակահատվածում նա ստեղծագործել է դաշնամուրի 15 կոնցերտ: Փայլուն դաշնակահար Մոցարտն իր կոնցերտները գրում էր մեծ մասամբ անձամբ մենանվագելու համար: Սակայն կային բացառություններ: 1784թ. ապրիլի 10-ին հորն ուղղված նամակում նա հայտնում է.«Նոր կոնցերտ եմ գրել օրիորդ Պլոյերի համար» (վիեննացի նախաձեռնողի դուստր Բարբարա Պլոյերը հմուտ դաշնակահարուհի էր): Խոսքն թիվ 17 կոնցերտի մասին է, որը Մոցարտի բնորոշմամբ պատկանում է «Մեծ կոնցերտների» շարքին և կատարողին ստիպում է «քրտինք թափել»:
Այս ստեղծագործության մեջ մարմնավորել են Մոցարտի կոնցերտների նորարարական կողմերը. կերպարների աննախընթաց բազմազանությունը, կլավիրի վիրտուոզային հնարավորությունների լայն օգտագործումը և կոնցերտում նրա առաջատար դերի հաստատումը:
1. Allegro
2. Andante
3. Allegretto – Presto