ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ — ՄԱՐԻԻՆՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ
Վալերի Գերգիևը Պետերբուրգի դիրիժորական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից է, լեգենդար պրոֆեսոր Իլյա Մուսինի աշակերտը: Դեռևս Լենինգրադի կոնսերվատորիայում սովորելու տարիներին Գերգիևը շահել է Հերբերտ ֆոն Կարայանի անվան մրցույթի Առաջին մրցանակը (Բեռլին), ինչպես և Դիրիժորների համամիութենական մրցույթի Առաջին մրցանակը (Մոսկվա): Այնուհետև հրավիրվել է Կիրովի անվան թատրոն (ներկայումս՝ Մարիինյան) իբրև գլխավոր դիրիժորի ասիստենտ: Գերգիևի դիրիժորական բեմելը կայացավ 1978-ին, ծրագրում ունենալով Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» օպերան: 1981-ից 1985 թթ. Վալերի Գերգիևը եղել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը: 1988-ին Գերգիևը ընտրվել է Մարիինյան թատրոնի երաժշտական ղեկավար, իսկ 1996-ին դարձել է նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարը ու տնօրենը (հանձն առնելով նաև թատրոնի նվագախմբի, օպերային կազմի և բալետային խմբի ղեկավարությունը): Դրանից բացի, սկսած 2023-ի դեկտեմբերից Գերգիևը հանդիսանում է Մոսկվայի Մեծ թատրոնի Գլխավոր տնօրենը և Ռուսաստանի Թատերական գործիչների միության համանախագահը երաժշտության գծով:
Վալերի Գերգիևի ղեկավարության տարիներին Մարիինյան թատրոնը դարձել է նշանակալի թեմատիկ փառատոների անցկացման վայր, դրանք կապելով խոշոտագույն կոմպոզիտորների հոբելյանական տարեթվերի հետ: Այսպիսի փառատոների շրջանակներում հնչել են ոչ միայն հայտնի ստեղծագործություններ, այլ նաև հազվադեպ կատարվող կամ երբեք չկատարված գործեր: Հոբելյանական համերգների ավանդույթը շարունակվում է նաև 21-րդ դարում. Դմիտրի Շոստակովիչի 100-ամյա հոբելյանը՝ 2006-ին, Պյոտր Չայկովսկու 175-ամյակը՝ 2015-ին, Սերգեյ Պրոկոֆևի 125-ամյակը՝ 2016-ին, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի 175-ամյակը՝ 2019-ին և Ռոդիոն Շչեդրինի 90-ամյակը՝ 2022-ին:
Վալերի Գերգիևի նախաձեռնությամբ Մարիինյան թատերաբեմ վերադարձան Վագների օպերաները:
1997-ին բեմադրվեց վագներյան «Պարսիֆալը», որը Մարիինյան թատրոնի բեմ չէր տեսել շուրջ 80 տարի: 1999-ին վերածնվեց նաև «Լոհենգրինը», իսկ մինչև 2003 թվականը բեմադրվեց Վագների հսկայածավալ «Նիբելունգների մատանի» տետրալոգիան, որը հանդիսացավ այս շարքի ամբողջական բեմդրությունը բնօրինակի լեզվով՝ շուրջ հարյուամյա ընդմիջումից հետո:
Տետրալոգիան հաջողությամբ ցուցադրվել է թատրոնի մոսկովյան հյուրախաղերի ընթացքում, ինչպես և ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Չինաստանում: Թատրոնի խաղացանկում կայուն տեղ գրավեցին «Տրիստան և Իզոլդեն» (2005), «Թռչող հոլանդացին» (1998, 2008), «Տանհոյզերը» (2019, 2021) և «Նյուրնբերգյան մայստերզինգերները » (2023):
Մարիինյան աշխարհում միակ թատրոնն է (չհաշված Վագների Բայրոյթյան թատրոնը) որտեղ մեկ թատորաշրջանի ընթացքում կատարվում են Վագների կարևորագույն օպերաները:
Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումը՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ, նոր բարձունքներ գրավեց ընդգրկելով ոչ միայն նոր օպերային և բալետային պարտիտուրաներ, այլև կատարելով ընդարձակ սիմֆոնիկ երկացանկ. Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Մալերի, Սիբելիուսի, Պրոկոֆևի, Շոստակովիչի բոլոր սիմֆոնիաները, ինչպես և Բեռլիոզի, Բրուկների, Ռիմսկի-Կորսակովի, Ռիխարդ Շտրաուսի, Սկրյաբինի, Ռախմանինովի, Ստրավինսկու, Մեսիանի, Դյութիեի, Ուստվոլսկայայի, Շչեդրինի, Կանչելիի և շատ այլ կոմպոզիտորների գոործեր:
Գերգիևի շնորհիվ Մարիինյան թատրոնը դարձել է մասշտաբային համերգա-թատերական համալիր, որն իր նմանը չունի աշխարհում: 2006-ին սկսեց գործել Մարիինյան թատրոնի համերգասրահը, իսկ 2013-ին թատրոնի Մարիինյան-2 թատերաբեմը: 2016-ի հունվարի 1-ից Վլադիվոստոկում բացվեց Մարիինյան թատրոնի մասնաճյուղը (Մերձծովյան թատերաբեմը), իսկ 2017-ին Վլադիկավկազի մասնաճյուղը:
Գերգիևի նախագծերի շարքում են նաև Մարիինյան թատրոնի համերգների մեդիա և օնլայն հեռարձակումները, ինչպես և ձայնագրման ստուդիայի ստեղծումը:
2009-ին իր աշխատանքը սկսեց Mariinsky անվանումով ձայնագրման կենտրոնը, որը մինչ օրս թողարկել է ավելի քան 30 լազարային ձայնասկավառակ՝ արժանանալով միջազգային ճանաչման: Ձայնագրությունների թվում են. Չայկովսկու, Շոստակովիչի սիմֆոնիաները և կոնցերտները, Վագների, Մասնեի, Դոնիցետիի օպերաները և բազմաթիվ այլ ստեղծագործություններ:
DVD ձայնագրությամբ թողարկվել են Վերդիի («Աթիլլա»), Չայկովսկու (սիմֆոնիաներ), Ռիմսկի-Կորսակովի («Հեքիաթ Սալթան թագավորի մասին», «Ոսկե աքաղաղ»),|Ռիխարդ Շտրաուսի («Ստվեր չունեցող կինը»), Պրոկոֆևի («Ռոմեո և Ջուլիետ», «Մոխրոտը», «Խաղամոլը», «Սեմյոն Կոտկո»), Շչեդրինի («Ձախլիկը») և այլ ստեղծագործություններ:
Այս տարիների ընթացքում Վալերի Գերգիևի միջազգային գործունեությունը ոչ պակաս նպատակային և հագեցած էր: Սակայն ներկայումս նա հիմականում կենտրոնացած է ներռուսաստանյան նախագծերի իրականացման վրա:
1991-ին կայացել է մաեստրոյի բեմելը Բավարիայի պետական օպերայում՝ Մուսորգսկու Բորիս Գոդունով օպերայի բեմադրությամբ, 1993-ին Քովենթ Գարդընում՝ Չայկովսկու Եվգենի Օնեգին բեմադրությամբ, իսկ 1994-ին Մետրոպոլիտեն օպերայում՝ Վերդիի Օթելլո օպերայի բեմադրությամբ (գլխավոր դերում՝ Պլասիդո Դոմինգո):
1997-ից ղեկավարել է Գեորգ Շոլթիի հիմադրած Համաշխարհային սիմֆոնիկ նվագախումբը:
Ղեկավարել է նաև Բեռլինի, Փարիզի, Վիեննայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, ինչպես և Չիկագոյի, Քլիվլենդի, Բոստոնի, Սան-Ֆրանցիսկոյի, Կոնցերտգեբաու թագավորական և այլ սիմֆոնիկ նվագախմբեր:
1995-2008-ին Գերգիևը հանդիսացել է Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, այնուհետև դառնալով այդ կոլեկտիվի Պատվավոր դիրիժորը: 2007-2015-ին ղեկավարել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը: 2015-2022-ին մաեստրոն ղեկավարել է Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը, իսկ 2018-2022-ին՝ Վերբյե երաժշտական փառատոնի նվագախումբը:
Վալերի Գերգիևը եղել է համաշխարհային հեղինակավոր փառատոների կազմակերպիչը և ղեկավարը է. «Սպիտակ գիշերների աստղեր» (1993), Մոսկովյան Զատկի փառատոն (2022), Ռոտերդամի Գերգիև-փառատոն, Միկկելիի Երաժշտական փառատոն (Ֆինլանդիա), Մյունխենում «360 աստիճան» փառատոն:
2011 թվականից մաեստրոն գլխավորում է Չայկովսկու անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն:
Գերգիևը մեծ ուշադրություն է հատկացնում երիտասարդ երաժիշտների հետ տարվող աշխատանքին:
Նրա նախաձեռնությամբ վերածնվել է Համառուսական երգչախմբային ընկերությունը, որի հիման վրա ստեղծվել է Ռուսաստանի Մանկական երգչախումբը, որը ելույթներ է ունեցել Մարիինյան-2 համերգասրահում, Ռուսաստանի Մեծ թատրոնում և Սոչիում կայացած XXII-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը:
2013-2022-ը Վալերի Գերգիևը ղեկավարել է ԱՄՆ-ի Ազգային երիտասարդական նվագախումբը:
Մշտապես ղեկավարել է նաև Շլեզվիգ Հոլշտեյնի, Վերբիեի և Սապպորոյի Խաղաղօվկիանոսյան երաժշտական փառատոների երիտասարդական նվագախմբերը:
2015-ից Մարիինյան թատրոնում տեղի է ունենում «Мариинский NEXT» փառատոնը, որի մասնակիցն են Սանկտ-Պետերբուրգի մանկական և երիտասարդական նվագախմբերը:
Վալերի Գերգիևը իր երաժշտական և հասարակական գործունեության համար արժանացել է Ռուսաստանի Դաշնության երեք Պետական մրցանակների (1993, 1998, 2015), ՌԴ Ժողովրդական արտիստի կոչման (1996), Բաշկորտոստանի Հանրապետության Ժողովրդական արտիստի կոչման (2024), ՌԴ Աշխատանքի Հերոսի կոչման (2013), Օսեթիայի Աշխատանքի Հերոսի կոչման (2024), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II-րդ (2023), III-րդ (2003), IV-րդ (2008) կարգի շքանշանների, «Ալեքսանդր Նևսկու» շքանշան (2026), ինչպես և Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Ֆրանսիայի և Ճապոնիայի Պետական բարձր պարգևների: