Վալենտին Ուրյուպինը մինչ իր դիրիժորական գործունեության սկիզբը անուն է վաստակել որպես կլարնետահար՝ հաղթելով ավելի քան 20 միջազգային մրցույթներում:
Ներկայումս նա հաջողությամբ համատեղում է մենակատար կլարնետահարի և դիրիժորի հագեցած գործունեությունը:
Այս համերգաշրջանի նշանակալի երևույթներից է նրա վերադարձը Ֆրանկֆուրտի օպերա՝ Չայկովսկու «Чародейка» օպերայի նոր բեմադրությունը ղեկավարելու հրավերով: Նույն թատրոնում նախորդ համերգաշրջանում նա ղեկավարել էր Իոլանտա և Էդիպ արքա օպերաները: Ուրյուպինը սիմֆոնիկ ծրագիր է ղեկավարել Phion — Orkest van Gelderland &Overijssel նվագախմբի հետ՝ ելույթ ունենալով Դարմշտատիթատրոնում: Ղեկավարել է նաև Սևիլիայի Թագավորական սիմֆոնիկ նվագախումբը: Ուրյուպինը համագործակցում է Janáček Philharmonic Orchestra-ի և Orchestre de Chambre de Lausanne նվագախմբի հետ, ինչպես և Deutsche Radio PhilharmonieSaarbrücken Kaiserslautern նվագախմբի հետ, որի հետ նա շարունակում է աշխատանքները Ալֆրեդ Շնիտկեի Ջութակի համար գրված ստեղծագործությունների վրա (մենակատարներ Ֆրիդեման Այհորն և Վադիմ Գլուզման):
Որպես հրավիրյալ դիրիժոր Վալենտին Ուրյուպինը ղեկավարել է Սլովենիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, New Japan Philharmonic, Tapiola Sinfonietta, SWR Symphony Orchestra, Orchestra della Toscana, Orchestra Filarmonica del Teatro Comunale di Bologna, Orchestra Sinfonica di Milano Giuseppe Verdi, Danish National Symphony Orchestra, MAV Symphony Orchestra Budapest, and PhilharmonieZuidnederland և այլ նվագախմբեր:
Որպես օպերային դիրիժոր Վալենտին Ուրյուպինը ղեկավարել է Շտուտգարտի օպերային թատրոնի «Սեր երեք նարիջներին» օպերայի բեմադրությունը և Bregenz Festival-ում Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան:
Տարբեր տարիների հրավիրվել է նաև հանդես գալու TirolerFestspiele-ում:
2021 թվականին Վալենտին Ուրյուպինը դարձել է Մոսկվայի «Новая Опера» թատրոնի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Այստեղ ներկայացրել է Քորնգոլդի «Մեռած քաղաք» և Մասնեի «Մոխրոտը» օպերաները:
2015-2021 Ուրյուպինը եղել է Ռոստովի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը բարձր մակարդակի հասցնելով վերջինիս կատարողական արվեստը:
Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Վալենտին Ուրյուպինը Չայկովսկու անվան համերգասրահում իրականացրել է համերգաշար: Այս նվագախմբի հետ նա ելույթներ է ունեցել նաև Լինցի (Ավստրիա) Brucknerhaus համերգասրահում:
Վալենտին Ուրյուպինը Ռուսաստանում հանդես է եկել Եվգենի Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ուրալի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Իսկ Ռուսաստանի Ազգային երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2021-ին ելույթ է ունեցել հեղինակավոր Lucerne Festival-ում: Մի քանի տարի սերտորեն համագործակցել է MusicAeterna Orchestra-ի հետ՝ Պերմի օպերայում:
2017-ին Վալենտին Ուրյուպինը դարձել է Սըր Ջորջ Շոլտիի անվան 8-րդ միջազգային դիրիժորական մրցույթի հաղթող:
Վալենտին Ուրյուպինը կրթությունը ստացել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ աշակերտելով Եվգենի Պետրովին (կլարնետ) և Գենադի Ռոժդեստվենսկուն (դիրիժորություն): Որպես ասիստենտ աշխատել է Վալերի Գերգիևի և Վլադիմիր Յուրովսկու հետ: