Նվիրված է Յո.Հոֆմանին: Առաջին կատարումը` 1909, Նյու Յորք, մենակատար` հեղինակ, դիրիժոր` Վ.Դամրոշ: Ռախմանինովի նախորդ կոնցերտների համեմատությամբ այս գործն աչքի է ընկնում իր ծավալով, սիմֆոնիկ զարգացման լարվածությամբ, դաշնամուրի հարուստ ֆակտուրայով: Եռամաս ցիկլում կոմպոզիտորը հավատարիմ է մնում «գործիքային երգայնության» գաղափարին, անվերջ ծավալվող մեղեդու սկզբունքին: Երաժշտությունը զարգանում է լայն շնչի ալիքներով, որոնք հանգեցնում են հզոր բարձրակետերի: Քնարական և դրամատիկական կերպարների բազմակողմանի համադրումից և բախումից հետո ֆինալում հաստատվում է լույսի և կյանքի բերկրանքի գաղափարը:
1. Allegro ma non tanto
2. Adagio
3. Alla breve
2. Adagio
3. Alla breve

