Համաշխարհային հռչակ վայելող այս բալետը գրվել է ըստ Շեքսպիրի: «Պրոկոֆևի երաժշտությունը զարմանալիորեն համահունչ է Շեքսպիրի ողբերգությանը», — գրել է Ջուլիետի դերի հռչակավոր կատարող Գ.Ուլանովան: Պրեմիերան կայացել է 1938-ին Բռնոյում (Չեխիա), 1940-ին` Լենինգրադում և 1946-ին` Մոսկվայում: Նվագախմբային երեք սյուիտներում (1936-1946) տեղ են գտել բալետի լավագույնհատվածները:
«Սյուիտների համարները մեկը մյուսի շարունակությունը չեն կազմում, — գրել է Պրոկոֆևը: — Գործողությունը տեղի է ունենում ասես զուգահեռաբար»: Սյուիտները դարձել են համերգային ծրագրերի զարդը:
1. Մոնտեքի և Կապուլետի / Montagues and Capulets
2. Աղջնակ Ջուլիետը / The Child Juliet
3. Պար / Dance
4. Դիմակներ/ Masks
5. Թիբալդի մահը/ Death of Tybalt
6. Անթիլյան աղջիկների պարը/ Dance of the Antilles Girls
7. Ռոմեո և Ջուլիետ/ Romeo and Juliet
8. Ռոմեոն Ջուլիետի դամբարանի առաջ/ Romeo at the Grave of Juliet

