Դիրիժոր
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1967-1970թթ.:
Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորության բաժինը: Աշխատել է որպես Մոկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կ. Կոնդրաշին) և ԽՍՀՄ Մեծ թատրոնի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Եվ. Սվետլանով) երկրորդ դիրիժոր: Նրա հայրը երաժշտագետ, կլարնետահար և երաժշտական կյանքի կազմակերպիչ Զավեն Վարդանյանն էր, ով մեծ դեր է ունեցել որդու կայացման գործում:
Ռ. Վարդանյանի ղեկավարության օրոք ՀՊՖՆ-ը հյուրախաղերով հանդես է եկել Կիևում, Լենինգրադում, Մերձբալթյան հանրապետությունների և Անդրկովկասի քաղաքներում:
Կատարվել են Ստրավինսկու “Զինվորի պատմությունը” և ժամանակակից կոմպոզիտորների այլ գործեր, ինչպես և հայ կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ: Որպես մենակատար հանդես են եկել Մ.Ռոստրոպովիչը, Դ. Շաֆրանը, Մ.Խոմիցերը, Վ.Տրետյակովը, Օ.Կագանը, Կ.Գեորգյանը, Բ.Դավիդովիչը, Վ. Կրայնևը, Սվ. Նավասարդյանը, Ռ.Ահարոնյանը, Մ.Աբրահամյանը և այլ հայտնի երաժիշտներ:
Ռ.Վարդանյանն աշխատել է որպես Բոլիվիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր և ԽՍՀՄ Մեծ թատրոնի դիրիժոր: Բազմիցս ելույթներ է ունեցել հանրահայտ նվագախմբերի հետ որպես հրավիրյալ դիրիժոր: 1991թ.-ից մինչ իր վաղաժամ վախճանը Ռուբեն Վարդանյանն աշխատել է ԱՄՆ-ում` որպես Առլինգթոնի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիիժոր: